Փողի 7 կարևոր կանոնները

Ամեն մարդ յուրովի է կարգավորում իր ֆինանսական հարցերը։

Ոմանք նախընտրում են պահել փողը, ոմանք ծախսել, մյուսները ընդհանարապես կարեւորություն չեն տալիս դրան։

Բայց միշտ բոլորն ավելի ու ավելի շատ գումարի կարիք են զգում։

Սովորաբար փող սիրում են այն մարդիկ, որոնք գիտեն, թե ինչպես է պետք վարվել դրանց հետ եւ հետեւում են փողի յոթ կարեւոր կանոններին։

1.Ընտրության իրավունք

Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում՝ հարու՞ստ լինել, թե՞ աղքատ։ Մենք ինքներս ենք հազարավոր արգելքներ դնում մեր առաջ եւ չենք հավատում մեր ուժերին եւ մեր կարողություններին։

2. Կապիտալի օրենք

Այս պարագայում կապիտալ ասելով պետք է հասկանալ ոչ թե փողը, այլ ձեր ունակությունները։ Այն, ինչ վաստակում եք այսօր, արտացոլում է ձեր հնարավորությունները։ Գումարի չափը կարող է մեծանալ, եթե դուք զարգացնեք ձեր պոտենցիալը։

3.Հեռանկարի օրենք

Ֆինանսական որոշումներ կայացնելիս հարկավոր է մի քանի քայլ առաջ մտածել։ Այսինքն՝ նախքան ինչ-որ նախագիծ սկսելը չպետք է միայն մտածել մեծ եկամուտի մասին։ Թող որ սկզբում շահույթը քիչ լինի, բայց խելամիտ քայլեր ձեռնարկելու դեպքում, դուք կտասնապատկեք ձեր եկամուտը։

4. Խնայողության օրենք

Եկամուտների 10%-ը պետք է միշտ մի կողմ դնել։ Եթե 10%-ը շատ է, կարելի է սկսել գոնե 1%-ից։ Միշտ պետք է խնայողություններ ունենալ, որոնք ծայրահեղ իրավիճակներում կարելի է օգտագործել։ Բացի այդ, խնայված գումարը ապահովության եւ ինքնավստահության զգացում է արթնացնում։

5. Ներդրման օրենք

Բավականին կարեւոր օրենք։ Ներդրումներ կատարելիս չպետք է շտապել ու արագ հրաժարվել ձեր գումարներից։ Հարկավոր է մանրամասն ուսումնասիրել գործը, որը ցանկանում եք ձեռնարկել։ Անհրաժեշտ է պատասխանատվություն զգալ այն գումարի համար, որը ծախսում եք. չէ որ դուք այդքան ժամանակ եք տրամադրել եւ ջանք թափել այն աշխատելու համար։ Ցանկացած ներդրումային քայլ լուրջ խորհելու կարիք ունի։

6. Պահելու օրենք

Պետք է հասկանալ, թե որքան եկամուտ եք ունենում այս կամ այն ներդրումային նախագծից հետո. խոսքը ձեր վաստակած ընդհանուր գումարի կամ խնայած 10%-ի մասին չէ։

7. Վերլուծության օրենք

Ժամանակ հատկացրեք եւ վերլուծեք ձեր ֆինանսական ծախսերը եւ հասկացեք, թե ֆինանսական ինչ վիճակում եք գտնվում։ Այս գործողությունը պետք է անել շաբաթը մեկ անգամ։ Մտածեք, թե ինչպես կարելի է ավելի խելամիտ ծախսել ձեր գումարները։ Որքան ավելի շատ մտածեք այս մասին, այնքան ձեր ընդունած որոշումներն ավելի ճիշտ կլինեն։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը