Տրամաբանական խնդիր. տղամարդկանցից ո՞ր մեկն է բարձր պաշտոն զբաղեցնում

Դրես–կոդը գրասենյակային կյանքի անբաժան մասն է համարվում։ Դրա կարևորությունը կայանում է նրանում, որ աշխատակիցների հագուստը չպետք է խախտի աշխատանքային միջավայրը։ Այդ պատճաառով էլ շատ ընկերություններ են հետևում հագուստի հարցում որոշակի կանոնների, և որքան բարձր է պաշտոնը, այնքան ավելի խիստ են պահանջները։ Իսկ կարո՞ղ եք դուք գործի դնել ձեր տրամաբանությունը և որոշել, թե zNews-ի ստորև ներկայացրած տղամարդկանցից ո՞ր մեկն է բարձր պաշտոն զբաղեցնում։ Իհարկե, 100%-անոց ճիշտ պատասխան այստեղ լինել չի կարող, ներկայացված երեք տղամարդն էլ ըստ էության կարող են բարձր պաշտոն զբաղեցնել, բայց ամեն դեպքում, կարծում ենք, որ նրանցից մեկն է առավել աչքի ընկնում հենց այդ տեսանկյունից։

1. Ջինսով և սվիտերով տղամարդը

Այո, նրա արտաքին տեսքը խախտում է ենթադրենք որևէ ֆինանսական կազմակերպության դրես–կոդը և այս տղամարդը կարող է ֆրիլանսեր լինել կամ ծրագրային ապահովման մասնագետ։ IT ընկերություններում դրես–կոդն ավելի մեղմ է և այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Սթիվ Ջոբսն ու Մարկ Զուքերբերգը նույնպես casual ոճն են նախընտրում։ Այնպես որ, ժամանակակից աշխարհում այս տղամարդը լիովին կարող է մի ամբողջ ընկերության սեփականատեր էլ լինել։ Բայց ամե դեպքում, անցնենք առաջ։

2. Դիագրամի մոտ կանգնած տղամարդը

Առաջին տպավորությունն այն է, որ նա ինչ–որ բան է սովորեցնում։ Նա բավական խիստ է հագնված, բայց ամեն դեպքում, ինչ–որ բան է պատմում լսարանին։ Արդյոք մեծ ղեկավարները նման բան անում են։ Դե իհարկե, ժամանակակից աշխարհում դա նույնպես շատ հաճախ է տեղի ունենում։ Փորձառու ղեկավարը հաճախ է դասախոսություններ կարդում իր աշխատակիցների համար՝ բիզնեսի առաջխաղացման մասին։ Բայց անցնենք առաջ։

3. Պատուհանի մոտ կանգնած տղամարդը

Այստեղ թե դիրքը, թե սեփական աշխատասենյակը, ինչի մասին վկայում է աթոռին կախված պիջակը, ակնարկում են այն մասին, որ այս տղամարդն է հենց բարձր պաշտոն զբաղեցնում։ Ավելին, արդեն ուշ գիշեր է, բայց նա չի շտապում տուն գնալ, քանի որ կենտրոնացած է ինչ–որ կարևոր որոշում կայացնելու վրա։ Դե ինչ, կարծում ենք, ամենահավանական տարբերակը հենց երրորդ տարբերակն էր։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)