ԹԵՍՏ․ Սիրելի հեքիաթը պատմում է Ձեր բնավորության մասին

Մեզնից յուրաքանչյուրի սրտում ապրում է մի փոքրիկ աղջիկ, ով սիրում է հեքիաթներ լսել, անշուշտ, այդ հեքիաթներից մեկը ավելի է հավանում, քան մյուսները: Ի դեպ, մեր սիրելի հեքիաթը կարող է շատ բան պատմել մեր իսկ բնավորության մասին:

zNews-ը խորհուրդ է տալիս առաջարկվող սյուժեներում փնտրել և գտնել ձեր սիրելի հեքիաթն ու պարզել, թե ինչ «գիտի» այն Ձեր մասին: Եթե կգտնեք մեկից ավել սյուժեներ, որ Ձեր սրտով կլինեն, կարդացեք բոլորը. հնարավոր է, որ Դուք տարբեր հերոսուհիների հետաքրքիր համադրություն եք: Եթե հեքիաթը սիրում եք, իսկ արդյունքները գոհացուցիչ չեն, մի շտապեք հետևություններ անել. շատ հաճախ մենք ակտիվորեն հերքում ենք որևէ բան ուղղակի այն պատճառով, որ պատրաստ չենք խոստովանել դա նույնիսկ ինքներս մեզ:

«Քնած գեղեցկուհին»

Ամենայն հավանականությամբ, Դուք չափից շատ եք հավատ ընծայում արեւելյան իմաստնությանը, որտեղ ասվում է’ վրեժխնդրության անհրաժեշտություն չկա, ավելի լավ է հանգիստ կանգնել ափին և սպասել’ գետը կբերի ձեր հակառակորդի դիակը: Դուք հավատում եք ճակատագրին և, եթե հնարավորություն ստանաք ոչինչ չանելու, ուրախությամբ կանեք հենց դա (այսինքն, չեք անի ոչինչ): Դուք գործերը մի հեռավոր պահարանում պահելու հմուտ վարպետ եք: Ի դեպ, այս դիրքորոշումը այնքան էլ սխալ չէ, ի վերջո, կյանքը մի համակարգ է, որն ինքն է ձգտում հավասարակշռության, և երբեմն սպասելն ավելի օգտակար է, քան առաջ նետվելը: Հենց ընդմիջում տալու այս արվեստին եք դուք գրեթե անթերի տիրապետում: Ինչ-որ տեղ ներսում (շատ խոր մի տեղ) Դուք վստահ եք, որ կողքին անպայման կլինի մեկը, ով «լավ գիտի», մեկը, ում վրա կարող եք հենվել, ում կարելի է տրամադրել որոշումներ ընդունելու ամբողջական և անվերապահ իրավունք: Երբեմն զգում եք, որ շատ ավելի հարմար եւ անվտանգ է որեւէ ուժեղ մեկի հետ ձուլվելը, իսկ այն փաստը, որ միանալով, կմնաք ստվերում, Ձեզ առանձնապես չի վախեցնում: Հենց այստեղ է, որ ավելի լավ է զգույշ լինեք, որ չկորցնեք ձեր անհատականությունը, և ամեն ինչ լավ կլինի:

«Կարմիր գլխարկը»

Եթե Ձեզ հոգեհարազատ է հենց այս կերպարը, ուրեմն Դուք իսկական արկածախնդիր եք (որքան էլ հեզ համբավ ունեք շրջապատում): Միայն անընդհատ նոր արկածների փնտրտուքն է Ձեր կյանքը գունեղ եւ հարուստ դարձնում («սխրանքների» մասշտաբը կարող է լինել շատ տարբեր, սկսած մեկ գիշերվա համար սեքսից մի գեղեցիկ անծանոթի հետ, մինչեւ աերոդինամիկ թռիչք): Չնայած այս ամենին’ ճակատագիրը բարեհաճ է ձեր հանդեպ, հետևաբար, Ձեր ակնկալիքները հաճախ հիմնավորված են: Դուք նախընտրում են գործել’ լսելով ոչ թե բանականության, այլ ինտուիցիայի ձայնը: Նույնիսկ եթե շրջապատում Ձեզ հանգիստ անձ են համարում, ամենայն հավանականությամբ, այդ հմտությունը Դուք ձեռք եք բերել, պարզապես սովորել եք հաղթահարել իմպուլսիվ բնավորությունը: Ձեր ինքնաբուխ կեցվածքը հաճախ է գրավում տղամարդկանց, ովքեր ցանկանում են հոգ տանել Ձեր մասին, կարճ ասած, վարվել ձեզ հետ հոգատար հայրիկի պես: Չզարմանաք, սակայն, երբ նկատեք, որ այդ տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ Ձեզ հետ: Այդ երջանկությունն ունենալու համար ձեր գրավչությունը բավարար չէ. փորձեք ավելի լուրջ լինել… գոնե երբեմն:

«Մոխրոտը»

Դժվար մանկություն… (հնարավոր է, որ ձեզ միայնակ մայր է մեծացրել և ամեն Աստծո օր մեղադրել, որ Ձեր պատճառով ինքը չի կարողանում ամուսնանալ, կամ, գուցե, երկու ծնողներն էլ զբաղվել են Ձեր դաստիարակությամբ, բայց’դաժանորեն, այնպես, որ ոչ մի կերպ չես մոռանա…): Այս ամենն արդեն բավական լուրջ պատճառ է, որ հասուն աղջիկը խորապես հավատա ‘սերը պետք է վաստակել, աշխատել զգացմունքների հետ, դժվարություններ հաղթահարել, եւ, միգուցե, այդ ժամանակ կլինի փոխադարձ սիրո մի փոքր շանս: Պարզ գաղափարը, որ չեն սիրում ինչ -որ բանի համար, այլ’ պարզապես , սիրում են ամբողջ մարդուն’ իր բոլոր առավելություններով ու թերություններով ու նույնիսկ չեն փորձում վերափոխել նրան, ուղղակի չի մտնում շատ «մոխրոտների» գլուխը: Այս տեսակն ուզում է լավը լինել բոլորի համար (անկախ նրանից, որ այս խնդիրը չունի գործնական լուծում), իսկ երբեմն էլ կորցնում է իրեն այն պատճառով, որ ինչ-որ մեկն իրեն լավը չի համարում կամ համարձակվում է քննադատել: Թվում է, ավելի քան որեւէ այլ բան ձեզ վախեցնում է «չպահանջված» լինելու բարդույթը, միայնակ մնալը: Ձեզ չափազանց հոգեհարազատ է «հոգին պետք է աշխատի օր ու գիշեր» խոսքը: Ձեր հաստատակամությունն ու դժվարին աշխատանքը արժանի են հարգանքի: Ներդաշնակության համար Ձեզ պակասում է մի քանի մանրունք’ պակաս ցավոտ ընկալել քննադատությունը, մի քիչ ավելի վստահ լինել սեփական ուժերին, և կյանքը կբոցավառվի նոր գույներով: Կա «մոխրոտների» մեկ այլ տեսակ ևս, ովքեր հավատում են, որ ամեն ինչ այս կյանքում լուծելի է միայն շփումների ու կապերի միջոցով, եթե չկա փերի-կնքամայր, որ կարող է խնդիրները լուծել կախարդական գավազանի մի հարվածով, ապա ոչինչ չի ստացվի: Այս դեպքում խորհուրդ ենք տալիս վերցնել մի կախարդական գավազան ու փորձել ստանձնել փերու դերը’ ստեղծել հրաշքներ սեփական ձեռքերով:

«Ալ ծաղիկը» (կամ «Գեղեցկուհին ու հրեշը»)

Դուք այն մարդկանցից եք, ովքեր գերադասում են միշտ կատարել իրենց խոստումները եւ հավատում են, որ այս սկզբունքը պետք է պարգեւատրվի ըստ արժանվույն: Դուք գիտեք՝ ինչ է լավը, եւ ինչ’վատը, բայց ուղիղ այնքան ժամանակ, քանի դեռ չեք շփվում մարդկության ուժեղ կեսի հետ: Ինչ-ինչ, բայց Ձեր հարաբերությունները տղամարդկանց հետ երբեք պարզ ու շիտակ չեն: Նույնիսկ եթե նա հեռացել է «հավերժ», համառ անցյալը միևնույնն է Ձեզ հանգիստ չի տալու: Ձեր համոզմունքը, որ կկարողանաք սիրել գազանին, որ չափահաս մարդուն կկարողանաք ինչ – որ կերպ փոխել ու նրա հետ ապրել երկար և երջանիկ, Ձեր գլխին կարող է չար կատակ խաղալ: Այս խմբին տիպիկ մտածելակերպը, թե «նա դժբախտ է եղել մինչ ինձ հանդիպելը, եւ այժմ մենք սիրում ենք իրար, եւ նա պետք է վերածվի իշխանի ու փոխվի» կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել: Ուզում եք փոխել Ձեզ այնքան նյարդայնացնող կյանքը, սկսեք ինքներդ ձեզնից: Վեր պահեք գլուխը, սիրեք Ձեզ եւ կտեսնեք, որ «թեկուզ վատն է, բայց իմն է» կատեգորիան կփոխվի ու Ձեր կյանքում կհայտվի իսկական արքայազն:

«Անճոռնի ճուտիկը»

Եթե Դուք կապում եք Ձեզ այս հերոսի հետ, մի զարմացեք Ձեր կյանքի խաբկանքների մեծ թվի վրա: Ախր Դուք մեծացել և ապրում եք մի քաղցր վրեժի սպասումով, որ գալու է վաղը: Ներկան Ձեզ համար կորցրել է իր նշանակությունը, այն մի տեսակ անցումային փուլ է, որ Ձեզ չի հետաքրքրում: Դուք այնքան եք տարված ցանկությամբ’ ապացուցելու ինչ-որ բան ինչ-որ մեկին, որ չեք նկատում, թե ինչպես է կյանքը անցնում կողքով: Խնդիրն այն է, որ եթե նույնիսկ վաղը գա, Դուք կկորցնեք նպատակը կամ կմոլորվեք’ չիմանալով ինչպես լրացնել այդ բացը: Փոխանակ սպասեք, թե երբ են մարդիկ բարեհաճելու գնահատել Ձեր երկնային գեղեցկությունն ու առանձնահատկությունը, փորձեք որոշ ժամանակ մոռանալ նրանց գոյության մասին: Թույլ տվեք ինքներդ Ձեզ չտառապել ուրիշի կարծիքի պատճառով, չկենտրոնանալ դրա վրա, այլ ապրել սեփական զգացմունքներով, «այստեղ ու հիմա» սկզբունքով եւ վայելել այն, ինչ գոհացնում է անձամբ Ձեզ:

«Արքայադուստր- գորտը»

Նրանք, ովքեր ամենից շատ համակրում են այս կերպարին, սովորաբար գիտակցում են, որ տղամարդիկ շատ անլուրջ են վերաբերվում այն ամենին, ինչն իր ոտքով հասել է իրենց: «Հասիր, թե կարող ես» ասելով հանդերձ՝ Դուք գիտեք’ «մեկ է՝ ես արդեն ընտրել եմ քեզ»: Դուք խաղում եք այն տղամարդկանց հետ, ովքեր իրենց հերթին կարծում են, թե խաղում են Ձեզ հետ: Բացի այդ, Դուք հաճախ գործածում եք «սիրիր ինձ՝ գժուկիս, իսկ լավիկին ով ասես, որ չի սիրի» սկզբունքը: Կարող եք ցնցել մարդկության ուժեղ կեսին ակնթարթային կերպարանափոխություններով, գիտելիքներով, հմտություններով:

«Ջրահարսը»

Նրանց համար, ովքեր սիրում են հենց այս պատմությունը, կա մեկ տարբերակող միտում’ անձնազոհություն հանուն սիրո: Ձեզ դուր է գալիս փրկել, համոզել, հարկ եղած դեպքում նաև աղերսել, այլ կերպ ասած, ներել սիրելիին գրեթե ամեն ինչ: Դուք խորապես վստահ եք, որ երջանկության իրավունքը պետք է վաստակել տառապանքով կամ էլ այն իրական չի լինի: Ամենայն հավանակնությամբ, Դուք իսկապես կարող եք հասնել այն ամենին, ինչին ցանկանաք, այլ բան է, որ կյանքը միշտ համաձայն չէ «նպատակը արդարացնում է միջոցները» մտքի հետ ….

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ