Իմաստուն առակ․ Ինչպես արձագանքել շրջապատող մարդկանց նախանձին ու չարությանը

Կար, չկար, մի ծեր և իմաստուն սամուրայ կար։

Նա ուներ աշակերտների խումբ և սովորեցնում էր նրանց իմաստություն և մարտական արվեստներ։

Մի անգամ, պարապմունքի ժամանակ, նրա մոտ է մտնում մի երիտասարդ մարտիկ, ով հայտնի էր իր կոպտությամբ և դաժանությամբ։

Նրա սիրելի տակտիկան՝ սադրանքի հնարքն էր։

Նա վիրավորական արտահայտություններ էր անում հակառակորդի հասցեին, վերջինս դուրս էր գալիս ափերից, ընդունում մարտահրավերը, բայց բարկության պատճառով մեկը մյուսի ետևից սխալներ էր թույլ տալիս և պարտվում մարտում։

Այդպես ստացվեց նաև այս անգամ՝ մարտիկը մի քանի վիրավորական արտահայտություն է անում և սպասում ծեր սամուրայի արձագանքին։

Բայց սամուրայը անվրդով շարունակում է իր պարապմունքը։ Այդպես կրկնվում է մի քանի անգամ։

Երբ սամուրայը չի արձագանքում նաև երրորդ անգամ, մարտիկը նյարդայնացած հեռանում է։

Աշակերտները ուշադրությամբ հետևում էին այդ ամենին։

Մարտիկի հեռանալուց հետո, նրանցից մեկը չդիմանալով ասում է.

– Ուսուցիչ, ինչո՞ւ էիք տանում նրա լկտիությունը։ Պետք էր նրան մարտի հրավիրել։

Իմաստուն սամուրայը պատասխանում է.

– Երբ ձեզ նվեր են բերում, իսկ դուք չեք ընդունում այդ նվերը՝ այդ դեպքում ո՞ւմ է այն պատկանում։

– Իր նախկին տիրոջը, – պատասխանում են աշակերտները։

– Նույնը վերաբերում է նաև նախանձին, ատելությանն ու չարությանը։ Քանի դու դա չես ընդունել՝ այն պատկանում է նրան, ով բերել է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ