Անգին խորհուրդներ շամանից՝ առօրյա կյանքի համար

Շամանների մասին տարբեր կարծիքներ կան. ոմանք նրանց խաբեբաներ են համարում, մյուսները տարբեր մեթոդներով փորձում են հասկանալ նրանց էներգետիկ դաշտը։

Այսօր շամանները ապրում են քաղաքներում, հագնում սովորական հագուստներ եւ մյուսներից ոչնչով չեն առանձնանում՝  ի տարբերություն նախորդ դարաշրջաններում ապրող շամանների։

Սակայն նրանից շատերը շարունակում են պահպանել իրենց կապը բնության հետ եւ իմատուն մտքեր արտահայտել ու խորհուրդներ տալ մարդկանց։

Երբ փողոցում քայլելիս փետուր եք տեսնում, անպայման վերցրեք այն, տուն բերեք եւ դրեք ինչ-որ մի փոքրիկ ծաղկամանի կամ տարայի մեջ. սա վերից իջած պարգեւ է եւ պետք է նկատել Հոգիների՝ ձեզ ուղղված նշանները։

Գետից քարեր հավաքեք. դրանք մեծ ուժ եւ էներգիա են պարունակում։

Ամեն գնով փորձեք օգնել մյուսներին. Իսկ եթե ուրախություն չեք կարողանում պարգեւել, գոնե մի վնասեք մյուսներին։

Դժվարությունները ձեւականություններ են. լուրջ դժավարությունները կարեւոր են, բայց ձեւական։

Երազանքին հասնելու համար պետք է գոնե մեկ քայլ անել. մի խուսափեք դժվարություններից, քանի որ դրանք միշտ կլինեն։

Երբ դուք որեւէ կենդանի արարածի երջանկության աղբյուրը կդառնաք, դուք ինքներդ երջանիկ կլինեք. Իսկ եթե ինչ-որ մեկի տառապանքի պատճառն եք, ապա դժբախտ կլինեք։ Մտածեք…

Օրական գոնե մեկ ժամ հատկացրեք լռությանը. Լռությունը նույնքան կարեւոր է, ինչպես շփումը։

Սիրելու ունակությունը բարձրագույն արժեք է. Սիրեք բոլորին՝ անգամ թշնամիներին։ 

Աղբը մի նետեք ջրավազանների մեջ. ջրի ուժն ու հոգին կարող է բարկանալ։ Ջրի մեջ կարելի է կաթ, հաց կամ մետաղադրամներ նետել։

Սովորաբար մարդիկ անցյալը համարում են ոսկե շրջան։ Սա սխալ է։ Ձեր կյանքի ամեն մի վայրկյանը ոսկե շրջան է ձեզ համար։

Կատարյալ կրոն կամ հավատք չկա։ Աստված մեկն է։  Աղոթեք ում ցանկանում եք, սակայն հիշեք, որ պետք է ապրել խղճով, հարգանքով եւ սիրով։

Եթե ցանկանում եք փոխել աշխարհը, առաջին հերթին փոխեք ինքներդ ձեզ։ Սովորեք ուրախության եւ սիրո էներգիա կուտակել, որոնք կարող են օգնել ձեր կյանքում փոփխություններ կատարելու հարցում։

Կյանքը շատ կարճ ժամանակահատված է. պետք չէ վատնել այն արցունքների, վիճաբանություններ, ալկոհոլի եւ վատաբանելու վրա։

Եթե ձեր սիրելին բարկանում է  ձեզ վրա, իսկ դուք մեղավոր եք, ուրեմն գրկեք նրան. այո, այո, ամուր գրկեք նրան։

Եթե որոշել եք մի բան անել, ուրեմն մի կասկածեք ձեր ուժերի վրա։ Վախը ետ է պահում ձեզ ճիշտ ճանապարհից։

Կյանքում ամեն մեկն իրեն արժանի է ստանում։

Ցանկանում  եք, որ ձեզ հարգեն, ուրեմն դուք հարգեք դիմացինին։ Բարի արարքին բարի գործով պատասխանիր, իսկ չարիքին՝ արհամարհիր։ Չարիք պատճառած մարդը կսկսի տանջվել, որ դուք ուշադրություն չեք դարձնում իր վրա։

Մի խմեք. Սպիրտային խմիչքը սպանում է օրգանիզմը, ուղեղն ու Հոգին։

Երբեք մի զղջացեք կատարվածի համար։ Դա անտեղի է։ Ամեն ինչ անցնում է։ Կատարված ամեն ինչ դեպի լավն ու բարին է ուղղորդում ձեզ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)