Գաղտնիքներ, որոնք կանայք չեն պատմում տղամարդկանց

Ցանկացած կին իր գաղտնիքներն ունի, որը նա չի ցանկանամ բացահայտել դրանք իր կողքին կանգնած տղամարդուն։

Չնայած կնոջը հասկանալն այնքան էլ դժվար գործ չէ, սակայն կան գաղտնիքներ, որոնք նրանք ամեն կերպ փորձում են թաքցնել։

1. Կանայք սիրում են, որ տղամարդը պատասխանատվությունը կրում է իր ուսերին

Սա շատ կարեւոր գաղտնիք է։ Ճիշտ է, կանայք նույնպես կարող են ամեն ինչ մտածել, պլանավորել, կարգավորել, սակայն դա նրանց այնքան էլ դուր չի գալիս։ Կանայք սիրում են, որ տղամարդը պատասխանատվությունը կրում է իր ուսերին՝ չնայած նրանք երբեք այդ մասին չեն բարձրաձայնում։ Երբ տղամարդը նախաձեռնողի դերում է, ուրեմն նա մտածում եւ հոգ է տանում կնոջ մասին եւ նրա համար կինը բավականին կարեւոր դեր ու նշանակություն ունի։

2. Կանայք սիրում են, որ իրենց զարմացնում են

Բոլոր կանայք խենթանում են անակնկալների համար, եւ նրանք միշտ թաքուն հույս են փայփայում, որ իրենց զուգընկերը նոր եւ անսպասելի մոտեցում կցուցաբերի այս կամ այն հարցին։ Ցանկացած անակնկալ՝ նույնիսկ եթե դա շոկոլադ է, վկայում է այն մասին, որ կինը ցանկալի է եւ յուրահատուկ տեղ ունի տղամարդու կյանքում։ Հարգելի տղամարդիկ, պարզապես պետք է մի փոքր ավելի անկեղծ եւ ուշադիր լինել ձեր թագուհու հանդեպ։Այո, այո, հենց թագուհու, քանի որ ցանկացած կին արժանի է նման վերաբերմունքի։

3. Կանայք վախենում են, որ իրենց ընտրյալը կհրապուրվի մեկ ուրիշով

Շատ կանայք վախենում են, որ իրենց տղամարդը կեռանա նրանցից եւ կսիրի մեկ ուրիշին։ Սա վախի բնական զգացում է։ Կինը ցանկանում է ստանալ այն, ինչ միգուցե իրեն չպատկանի։ Ահա հենց այս պատճառով կանայք վախենում են, որ մեկ ուրիշը կարող է գողանալ իր ընտրյալի սիրտը։

4. Կանայք ցանկանում են, որ տղամարդը անկեղծ լինի

Ոչ մի կնոջը հաճելի չէ իմանալ, որ իր ընտրյալը խաբում  է իրեն։ Կանայք ցանկանում են, որ տղամարդիկ անկեղծ ու բաց լինեն իրենց հետ։ Ցանկացած իրավիճակում կինը նախընտրում է ճշմարտությունը լսել եւ փորձել օգնել իր կողքին կանգնած տղամարդուն։

5. Կանայք նկատում եւ հասկանում են մարմնի լեզուն

Տղամարդիկ կարծում են, որ երբ խոսքը անձնական հարաբերություններին է վերաբերում, կանանց մոտ արթնանում է նրանց վեցերորդ զգայարանը։ Այո, կանայք նկատում ու վերլուծում են տղամարդու ամեն մի շարժումը, ամեն խոսքը, ձայնի տոնայնությունը եւ այլն։ Կանայք շատ շուտ են զգում կասկածելի երեւույթները։ Իսկ եթե կինը սկսել է մի բան կասկածել, ապա նա ամեն ինչ կանի իր կասկածները փարատելու համար։

6. Կինը համաձայն է, որ տղամարդուն սեփական անձի համար ժամանակ է պետք  

Կանայք շատ լավ գիտակցում են, որ երբեմն տղամարդիկ նույնպես ժամանակ պետք է հատկացնեն իրենց համար։ Կանայք հասկանում են, որ նրանց տղամարդիկ նույնպես անձնական տարածության կարիք ունեն, նրանք նույնպես ցանկանում են ժամանակ անցկացնել իրենց ընկերների հետ։ Կանայք դա խնդիր չեն համարում։ Սակայն երբ տղամարդիկ այս ամենի պատճառով մոռանում են կանանց մասին եւ իրենց ամբողջ ժամանակը տրամադրում են հաճույքներին եւ ընկերներին, կանայք սկսում են խնդիրներ ստեղծել։

7. Կանայք ցանկանում են դուր գալ տղամարդկանց ընկերներին

Այս փաստը ոչ մի կին ձեզ չի ասի, հարգելի տղամարդիկ, սակայն սա իրականություն է։ Քանի որ ընկերները շատ կարեւոր տեղ են զբաղեցնում տղամարդկանց կյանքում, կանայք ցանկանում են դուր գալ նրանց։ Կանայք ամեն գնով փորձում են խուսափել իրենց ընտրյալի ընկերների հետ վիճելուց՝ նույնիսկ եթե ընկերներն այնքան էլ հաճելի չեն իրենց, կամ նրանք ընկերներին։

8. Ժամանակ առ ժամանակ կանանց մոտ միայնակ լինելու ցանկություն է առաջանում

Եթե կինը ժամանակ առ ժամանակ ցանկանում է միայնակ լինել, սա չի նշանակում, որ նա հոգնել է  ձեզանից եւ չի ուզում ձեզ տեսնել։ Նա պարզապես մտադիր է հավաքել իր մտքերը եւ ցույց տալ, որ նրանք նույնպես կարեւոր գործեր ու մտորելու տեղիք տվող խնդիրներ ունեն։

9. Կանայք ցանկանում են, որ տղամարդիկ ազնիվ լինեն

Ցանկացած կին ցանկանում է ազնիվ տղամարդ տեսել իր կողքին։ Եթե ձեր ընկերուհուն գիրացնում է իր նոր զգեստը պետք է անկեղծորեն ասել այդ մասին։ Եղեք ազնիվ եւ ցույց տվեք, որ սիրում եք նրան այնպիսին, ինչպիսին նա կա։ Դուք անգամ կարող եք առաջարկել նրան մարզասրահ գնալ։ Հավատացեք, ազնվությունն ավելի գնահատելի է, քան  սուտն ու կեղծիքը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ