«Եթե երկիրը սխալ կառավարես, բոլոր խելացի մարդիկ կհեռանան». Աղքատ Սինգապուրը փլատակներից ամենազարգացած երկրներից մեկը դարձրած Լի Քուան Յուի ցիտատները

2004 թվականի օգոստոսի 12-ին Սինգապուրում սուգ հայտարարվեց։

Մահացել էր Լի Քուան Յուն, մարդ, որի կառավարման տարիներին երկիրն ամբողջովին վերափոխվեց։

Երբ Սինգապուրի առաջին վարչապետը ստանձնեց իր պաշտոնը, նրա հայրենիքը երրորդ աշխարհի տիպիկ ներկայացուցիչ էր։

Իսկ հանգստի գնալուց առաջ տարեց քաղաքական գործիչը իր հաջորդին փոխանցեց ասիական ամենազարգացած և հարուստ երկրներից մեկը։

Հենց վարչապետի շնորհիվ տեղի ունեցավ այն, ինչը հետագայում ստացավ «սինգապուրյան տնտեսական հրաշք» անվանումը։

Այսօր zNews-ը ներկայացնում է այս տաղանդավոր քաղաքական գործչի մի քանի ցիտատները։

• Եթե երկիրը սխալ կառավարես, բոլոր խելացի մարդիկ կգնան։

• Կյանքը միայն ուտելիքը, խմիչքը, հեռուստացույցն ու կինոն չէ։ Մարդու ուղեղը պետք է աշխատի, ստեղծագործի։ Այն չպետք է կախված լինի գաջեթներից, որոնք նրան զվարճացնում են։

• Եթե ցանկանում եք հաղթել կոռուպցիան, պետք է պատրաստ լինեք բանտ ուղարկել ձեր ընկերներին և ընտանիքին։

• Ես չեմ հավատում առաջին հայացքից սիրուն։ Ես դա մեծ սխալ եմ համարում։ Քեզ գրավում են ֆիզիկական բնութագրերը, իսկ հետո դու զղջում ես դրա համար։

• Սիրալիրությունից մենք ոչինչ չենք կորցնում։ Կարելի է «ոչ» ասել, սակայն դա սիրալիր ասեք և հիմնավորեք։ «Ոչ»–ը «այո»–ի մի փոխեք։ Հիմար մի եղեք։ Եթե կան ոչի համար բավական հիմնավորումներ, այն պետք է «ոչ» մնա, բայց դա պետք է սիրալիր լինի։

• Սինգապուրը ղեկավարող մարդը պետք է երկաթից լինի, կամ հրաժարվի իր պաշտոնից։ Սա ձեզ համար թղթախաղ չէ։ Սա ձեր և իմ կյանքն է։ Ես ամբողջ կյանքում այն կառուցել եմ, և քանի դեռ ես այն ղեկավարում եմ, ոչ ոք այն չի քանդի։

• Ինձ հետաքրքիր չէ փոխել կոստյումս, մեքենաս և մնացած բաները նորաձևության հետ համաքայլ։ Դրանք կարևորություն չունեն։ Ես իմ և իմ ընկերների մասին դատում եմ ոչ նրանց նորաձև հագուստով։ Իհարկե, ես չեմ արդարացնում փնթի, մաշված հագուստով մարդկանց։ Բայց հինգ հազար դոլարանոց Armani կոստյումը ինձ չի ոգևորում։

• Իմ պարտականությունը մարդկանց հույս տալն էր և ոչ թե նրանց ապաբարոյականացնելը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը