Գերէժան միջոցներ դեղատնից՝ գերարդյունքով

zNews-ը կներկայացնի կոսմետիկ թանկարժեք միջոցների դեղատնային էժան օրինակները:

Դրանք հուսալի են, տարիներով ստուգված և շատ թանկ չեն:

Դեղատնային էժան միջոցներ

1. Ջրածնի պերօքսիդ

Հայտնի հականեխիչը շատ օգտակար է դեմքի մաշկի համար: Ջրածնի պերօքսիդը ջրով բացիր 1:1 հարաբերակցությամբ և որպես դեմքի լոսյոն օգտագործիր: Այն պակաս նկատելի կդարձնի անցանկալի պիգմենտացիան և կնվազեցնի մաշկային հիվանդությունների առաջացման ռիսկը:

Ջրածնի պերօքսիդը նաև կօգնի երկարաձգել դեզոդորանտի ազդեցությունը կամ լիովին կոփոխարինի դրան: Ջրածնի պերօքսիդը քրտնարտադրության վրա չի ազդում, բայց տհաճ հոտից կապահովագրի:

2. Գետասպունգ

Գետասպունգը (բոդյագա) տեղային հղկող ազդեցություն է ունենում մաշկի վրա: Վերացնում է կնճիռները, սպիները, մաշկի զոլերը: Գետասպունգով դիմակ ինքնուրույն պատրաստելու համար մի քանի բաղադրիչ է պետք:

Բաղադրիչները՝

  • 1 բաժակ ջուր
  • 2 թ. գ. ջրածնի պերօքսիդ
  • 1 փաթեթ գետասպունգ

Կիրառումը՝

Ոչ մեծ տարայի մեջ խառնիր բոլոր բաղադրիչները: Ստացված միջոցը քսիր մաշկիդ խնդրահարույց մասերին: Թող 5 րոպե, հետո լվա մեծ քանակությամբ ջրով:

3. Կալենդուլայի սպիրտային թուրմ

Անփոխարինելի միջոց է պզուկների դեմ: Օրական 3-4 անգամ բամբակով քսիր խնդրահարույց մասիդ:

4. Սալիցիլային քսուք

Լավ միջոց է մաշկային կոսմետիկ խնդիրների դեմ: Ազդում է փափուկ, լավ շերտազատում է մաշկի մեռած բջիջները:

5. Ցինկի քսուք

Ունի հակաբորբոքային, կապող և հականեխիչ ազդեցություն: Խնդրահարույց մաշկի՝ շատ գովազդվող միջոցների բաղադրիչ է, և ի տարբերություն դրանց՝ շատ էժան է:

6. Անգլիական աղ

Կոսմետիկ նպատակներով անգլիական աղն օգտագործվում է փոշու տեսքով: Անգլիական աղով ամսեկան մեկ անգամ վաննաներ են ընդունում մեջքի և կրծքավանդակի խնդահարույց մաշկ ունեցողները, նաև փսորիազով տառապողները:

7. Կոսմետիկ կավ

Կավով ամեն ինչն է օգտակար՝ դիմակները, վաննաները: Կավը մի քանի տեսակի է լինում՝ սպիտակ, կանաչ, կապույտ: Հաշվի առ մաշկիդ առանձնահատկությունները և անպայման փորձիր:

8. «Սուլսենա» մածուկ

Տարիներով ստուգված միջոց է: Մազերի հետ կապված խնդիրների դեպքում մածուկը կամրացնի և կխտացնի մազերը ներսից: Գլխամաշկը ևս կկարգավորվի:

9. «Ռոմազուլան»

Հակամիկրոբային, հակաբորբոքային դեղամիջոց է: Այն կարելի է ավելացնել շամպունին, օճառին, լոգանքի գելին, դիմակներին, վաննայի մեջ: «Ռոմազուլանի» հիմքով լոսյոնը արդյունավետորեն կխնամի յուղոտ խնդրահարույց մաշկը:

10. Գերչակի յուղ

Յուրահատուկ միջոց է մազերի արագ աճի համար: Քսում են հոնքերին, թարթիչներին, գլխամաշկին: Առավել լավ է յուղը գիշերը քսած թողնել:

11. Կալցիումի քլորիդ

Այս միջոցով կարելի է այսպես կոչված՝ դեմքի հոլիվուդյան պիլինգ անել: Դրա համար մեկ սրվակի պարունակությունը լցրու ափերիդ և քսիր դեմքիդ մաքուր մաշկին: Հենց չորանա, միջոցը նորից քսիր, այդպես 3 անգամ: Հետո ձեռքերիդ առատ սովարական օճառ քսիր և էներգետիկ կերպով սրբիր դեմքդ մերսման գծերով:

Ստացված խիտ զանգվածը կվերացնի մեռած մաշկը և նրբորեն կմաքրի դեմքը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Աղբյուր` Tak Prosto

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ