Ինչո՞ւ է հարկավոր հաց ուտել

Ավելորդ քաշից ազատվել ցանկացողներն առաջին հերթին՝ հրաժարվում են հացից, բայց չի կարելի ասել, թե սա ամենաճիշտ որոշումն է։

Հացը սննդակարգի կարևորագույն էլեմենտներից է, որն օրգանիզմին անհրաժեշտ մի շարք օգտակար նյութեր է պարունակում՝ ամինաթթուներ, ածխաջրեր, վիտամիններ, սպիտակուցներ, ճարպեր և բջջանյութ։

Հենց այդ պատճառով այս մթերքից ամբողջությամբ հրաժարվելն այնքան էլ հիմնավոր չէ։

Խորհուրդ է տրվում նախապատվություն տալ խոշոր աղացած ալյուրից պատրաստված հացին։

Այն ավելի շատ օգտակար նյութեր ու միկրոէլեմենտներ է պարունակում։

Ամբողջական հացահատիկից պատրաստված հացը մանրաթելերի աղբյուր է, որոնք կարող են օգնել կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունների և հաստ աղու հիվանդությունների առաջացումը։

Ամբողջական հացահատիկը մեծ քանակով վիտամին B և սպիտակուցներ է պարունակում։

Ցորենի ալյուրից պատրաստված հաց։ Սա չի կարելի համարել ամենաօգտակար հացը։ 100 գրամ հացը պարունակում է 270 կիլոկալորիա և 2.9 գրամ ճարպ։ Այս հացն արագ է յուրացվում։ Ածխաջրերը հայտնվում են արյան մեջ, գլյուկոզայի արտանետման պատճառ դառնում, ինչի հետևանքով ախորժակը մեծանում է։ Բացի այդ՝ ցորենի ալյուրից պատրաստված սպիտակ հացը մեծ քանակով սնձան է պարունակում, ինչը կարող է հանգեցնել աղիների դանդաղ աշխատանքի։

Տարեկանի հաց։ Այս հացը մեծ քանակով բջջանյութ, լիզին է պարունակում։ Այն օրգանիզմից դուրս է բերում վտանգավոր նյութերը, օգտակար է ավիտամինոզի, շաքարային դիաբետի, փորկապության դեպքում։ Բացի այդ՝ հացի այս տեսակն օգնում է կարգավորել նյութափոխանակությունը։

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ հացի այս տեսակը հակացուցված է բարձր թթվայնության դեպքում։ Եթե հացը պատրաստված է միայն տարեկանի ալյուրից, այն դժվարամարս է դառնում։ Դրա մշակման ընթացքը հեշտացնելու համար սովորաբար ավելացվում է նաև ցորենի ալյուր։ Արդյունքում՝ այս հացը լավ է յուրացվում օրգանիզմի կողմից։

Հնդկաձավարի ալյուրից պատրաստված հաց։ Այս հացը ևս օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթուներ է պարունակում։ Այն հարուստ է կալիումով, ֆոսֆորով, երկաթով, ցինկով, սելենով, մագնեզիումով, մանգանով, հակաօքսիդանտներով, B, E խմբի վիտամիններով։ Օգտակար է անոթների հիվանդության դեպքում։

Հացահատիկ։ Մուգ հաց՝ հացահատիկներով։ Պարունակում է կալիում, նատրիում, մոլիբդեն, ֆոսֆոր, յոդ, երկաթ, կալցիում, մեծ քանակով B խմբի, A, E վիտամիններ: Բարենպաստ ազդեցություն է ունենում նյութափոխանակության վրա, հագեցնում է, կարգավորում է աղիների միկրոֆլորան։

Թեփի հաց։ Մեծ քանակով բջջանյութեր հանքանյութեր, վիտամիններ ու սպիտակուցներ է պարունակում։ Ամրացնում է իմունիտետը, օրգանիզմից դուրս բերում ալերգեններն ու տոքսինները։ Օգնում է կանխարգելել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների զարգացումը, նպաստում է քաշի նվազեցմանը, այդ պատճառով էլ դիետիկ է համարվում։

Առանց խմորիչի հաց։ B խմբի վիտամիններ է պարունակում։ Չի վնասում աղիքային միկրոֆլորային, նպաստում է աղիների աշխատանքին, ինչպես նաև հակաբորբոքային հատկություններ ունի։ Բացասական կողմերից մեկն այն է, որ այս հացին հաճախ քիմիական միջոցներ են ավելացնում՝ հոտն ու համը լավացնելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կկարողանա՞ք գտնել այս հանելուկների պատասխանները
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը