Տարիքը, երբ սկսվել է դաշտանը, շատ բան կարող է պատմել կանացի առողջության մասին

Առաջին ամսեկանի տարիքը շատ բան կարող է պատմել կնոջ առողջության մասին:

Ինչ՝ կներկայացնի zNews-ը:

Վաղ ամսեկանը կարող է վկայել ընդհատված մանկության մասին

Գաղտնիք չէ, որ կանանց սեռահասունացումը մեծապես ժառանգաբար է որոշվում՝ ամսեկանների սկսվելու հավանականությունը նույն տարիքում, ինչ մորը, տատինը, հորաքրոջը, կամ քրոջը, մեծ է: Սակայն այլ գործոններ ևս ազդում են, որոնց թվում, ըստ հոգեբանների, այն է, թե ծնողներն ինչպես են վերաբերվում աղջկան երեխա ժամանակ:

Աֆրոամերիկուհիների ամսեկաններն ավելի վաղ են սկսվում

Երևում է՝ առաջին ամսեկանի տարիքի վրա ազդում է ռասսայական պատկանելությունը: Սպիտակամորթ աղջիկների համար միջին տարիքը 12.88 է, աֆրոամերիկուհիների դեպքում՝ 12.16: 1999 թ. առաջադրված վարկածներից մեկի համաձայն՝ դա կապված է օրգանիզմում որոշակի սպիտակուցի առկայության հետ՝ աֆրոամերիկուհիների դեպքում բարձր է IGF-1-ի պարունակությունը՝ սպիտակուցի, որը զգալիորեն ազդում է հասունանալու և աճի արագության վրա:

Ամսեկանների շատ վաղ կամ շատ ուշ սկսվելը կարող է վկայել մեծ տարիքում սրտանոթային հիվանդությունների մեծ ռիսկի մասին:

Հետազոտողները կարծում են, որ առաջին ամսեկանի ժամանակը խոսում է որոշակի առողջական մակարդակի մասին: Սակայն սա գիտականորեն ապացուցված չէ:

Առաջին ամսեկանը մինչև 12 տարեկանը կապում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի հետ

Այդ դեպքում պետք է պարբերաբար հետազոտվեք ուռուցքաբանի մոտ: Ըստ վիճակագրության՝ նման դեպքերում հասուն տարիքում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը մեծանում է 20%-ով: Ըստ ընդհանուր կանոնի՝ պարբերական ամսեկանների ժամանակից շուտ սկսվելու ամեն տարին կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը մեծացնում է 5%-ով: Որոշ չափով այդ ռիսկը մեծանում է նաև էստրոգեն հորմոնի մակարդակից կախված:

Վաղ ամսեկանը հաճախ նշանակում է սեռական կյանքի վաղ սկիզբ և վարքի հետ կապված խնդիրներ

Ըստ գիտնականների՝ որքան վաղ են սկսվում ամսեկանները և երկրորդային սեռական նշանների զարգացումը, այնքան ավելի հավանական է, որ աղջիկը կսկսի սեռական կյանք վարել:

Վառ արտահայտված սեռական նշաններն ավելի հաճախ են գրավում շրջապատողներին:

Վաղ տարիքում սեռահասունացումը հաճախ հանգեցնում է վախերի, մենակության, ընկճախտի, սոցիալական ագրեսիվ վարքի, նաև մեծացնում է վնասակար սովորությունների առաջացման հավանականությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները