Արդյունավետ թեյ՝ միզասեռական համակարգի հիվանդությունները բուժելու համար

Երիկամներն ամենակարևոր օրգաններից են և մասնակցում են նյութափոխանակության գործընթացներին: Սակայն, ցավոք, մեծ քանակությամբ աղ ու շաքարավազ պարունակող, ինչպես նաև վերամշակում անցած մթերք օգտագործելու պատճառով դրանք շատ են տուժում:

Երիկամների առողջությունը վերականգնելու համար լավագույն բնական միջոցներից մեկը մաղադանոսն է, որը նաև օգնում է կարգավորել դաշտանային ցիկլն ու վերականգնել արգանդի առողջությունը ծննդաբերությունից հետո:

Այս բույսն օգտագործվում է երիկամների բոլոր հիվանդությունների բուժման համար: Այն կանխում է հյուսվածքներում աղի յուրացումը և պաշտպանում է լյարդն ու երիկամները, ինչի արդյունքում դրանք մաքրվում են:

Միզապարկի վարակների և միզաքարային հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում խմել մաղադանոսի թեյ: Այս թեյն օգտագործվում է նաև հաստ աղիքի քաղցկեղի և արգանդի վզիկի ուռուցքի կանխարգելման համար:

Մաղադանոսը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը շատ կարևոր տարր է սրտանոթային համակարգի համար: Բացի այդ, այն նաև հարուստ է А, С, Е վիտամիններով ու տարբեր հանքանյութերով, իսկ պարբերաբար օգտագործելու դեպքում օգնում է նվազեցնել օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակը:

Այն նաև օգնում է կարգավորել զարկարակային ճնշումն ու ազատվել արյան գերճնշման ախտանշաններից: Այս թեյը հանգստացնում է աղիները, բարելավում է մարսողությունը և թույլ չի տալիս, որ մեծ քանակությամբ գազեր կուտակվեն:

Մաղադանոսի բաղադրության մեջ կա նաև մեծ քանակությամբ երկաթ, ուստի դրանից պատրաստված թեյը խորհուրդ է տրվում օգտագործել նաև անեմիայի (սակավարյունություն) դեպքում: Բացի այդ, այս բույսն օգնում է նաև ազատվել բերանի խոռոչի տհաճ հոտից:

Մաղադանոսի թեյը պատրաստելու համար հարկավոր է մի լիտր ջուրը եռացնել, այնուհետև եռման ջրին ավելացնել 2 ճ.գ. թարմ կամ չորացրած մաղադանոս, ծածկել և 10-15 րոպե թրմել: Թրմելուց հետո թեյին հարկավոր է ավելացնել նաև մի քանի կաթիլ կիտրոնի հյութ:

Ստացված թեյը հարկավոր է խմել օրական երկու բաժակ: Միզուղիների վարակների, միզաքարային հիվանդության, արգանդի ու ձվարանների հիվանդությունների դեպքում հարկավոր է խմել թեյն օրական երեք անգամ:

Սակայն հարկ է հիշել, որ մաղադանոսի թեյը միզամուղ միջոց է, ուստի քնի խանգարումներից խուսափելու համար խորհուրդ չի տրվում օգտագործել այն քնելուց առաջ: Բացի այդ, այս թեյը հակացուցված է նաև հղի կանանց, քանի որ այն առաջացնում է հորմոնալ փոփոխություններ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը