Ինչ են պատմում ձեր գրկախառնությունները ձեր հարաբերությունների մասին․ գրկախառնությունների 9 տեսակ

Տղամարդկանց հաճախ դժվար է լինում իրենց զգացմունքներն արտահայտել բառերով, և այդպիսի պահերին օգնության է գալիս մարմնի լեզուն:

zNews-ը Ձեզ է ներկայացնում գրկախառնությունների 9 տեսակ, և ինչ են դրանք պատմում ձեր հարաբերությունների մասին:

1. Գրկախառնություն մեջքի կողմից

Մեջքի կողմից գրկախառնությունը մատնանշում է, որ տղամարդը ցանկանում է պաշտպանել ձեզ ամեն տեսակի վտանգներից, չի վախենում իր վրա պատասխանատվություն և պարտավորություններ վերցնելուց: Նա իսկական ասպետ է, նրա կողքին դուք ձեզ ապահով կզգաք:

2. Գրկելով իրանը

Եթե անգամ տղամարդը դեռ չի ասել ձեզ իր զգացմունքների մասին, սակայն ամեն բան առանց այն էլ պարզ է. նա խենթանում է ձեզ համար: Նա ցանկանում է ձեզ հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել, սակայն զգուշացեք, նրա տարվածությունը կարող է նույնքան արագ մարել, որքան առաջացել էր:

3. Մեջքին թփթփացնելով գրկել

Նմանատիպ գրկախառնություններն ավելի շատ ասոցացվում են ընկերականների հետ, քան սիրայինների: Եթե դուք պարզապես ընկերներ եք, ապա ավելիի մասին հույսեր մի փայփայեք, նա ձեզ կլսի, կփորձի օգնել, սակայն զուտ որպես ընկեր:

4. Գրկախառնություն և հայացք ուղիղ աչքերի մեջ

Եթե նա նրբորեն գրկում է ձեզ, ապա անթարթ նայում ձեր աչքերին, վստահ եղեք, որ սա իրական սեր է: Ձեր միջև ամուր կապ կա, դուք շատ կարևոր եք նրա համար, նա հոգ է տանում ձեր և ձեր հարաբերությունների մասին:

5. Գրկախառնություն «Լոնդոնյան կամուրջ»

Ձեր միջև պիոներական հեռավորություն է, իսկ գրկախառնությունը անփույթ է, ասես զուտ քաղաքավարությունից դրդված: Այնպիսի տպավորություն է, որ դուք իրար տանել չեք կարողանում: Եթե այդպես է, ապա կարող եք սահմանափակվել գլխով անելով:

6. Երկար գրկախառնություն

Նմանատիպ գրկախառնոությունները երևի թե ծանոթ են բոլորին: Այսպիսով մենք ցույց ենք տալիս մեր աջակցությունը, փորձում մեղմել դիմացինի վիշտը, ցույց տալ, որ միշտ նրա կողքին ենք և պատրաստ ենք օգնել:

7. Մեկ ձեռքով գրկել

Եթե տղան նման կերպ է գրկում աղջկան, ապա այսպիսով նա ասես առնում է նրան իր թևի տակ՝ ցույց տալով, որ պատրաստ է նրան պաշտպանել: Իսկ եթե նման կերպ աղջիկն է գրկում տղային, ապա, ամենայն հավանականությամբ, նա զուտ ընկերաբար է նրան մոտենում, և սիրային զարգացումների հույս ունենալ հարկավոր չէ:

8. Ձեռքերին ազատություններ տալով գրկախառնություն

Այս տղամարդը բուռն բնավորություն ունի և ցանկանում է ձեր հարաբերությունները նոր աստիճանի վրա բարձրացնել: Այս կերպ նա ցանկանում է հնարավորինս արագ ցույց տալ, որ այս կինը միմիայն իրենն է: Եթե ձեր հարաբերությունները նոր են սկսվել, իսկ նա արդեն ձեռքերին ազատություն է տալիս, ապա լուրջ բան սպասել հարկավոր չէ, սա պարզապես կիրք է: Սակայն եթե դուք արդեն վաղուց եք միասին, անհանգստանալու կարիք չկա, ավելին՝ սա լավ նշան է, նշանակում է, որ ձեր հարաբերությունների կիրքը չի մարել:

9. Ամուր գրկախառնություն

Եթե տղամարդը ամուր-ամուր գրկում է ձեզ՝ մեջքը թեթևակի շոյելով, ապա դուք երջանիկ հաջողակ եք, նա ձեզ շատ է սիրում և փայփայում: Նա շատ անկեղծ է և ցանկանում է ամուր ընտանիք կազմել: Նա հիանալի ամուսին կլինի ձեզ համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը