Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել

Ցանկացած մարդ էլ երբեմն զգում է զգայունության կորուստ ոտքերի և ձեռքերի շրջանում, ինչը զուգորդվում է թույլ ծակոցներով ու այրոցի զգացումով։

Այդ երևույթն առաջանում է արյան շրջանառության ժամանակավոր դադարի պատճառով, և դրանից ազատվելու համար պետք է պարզապես շարժվել կամ փոխել դիրքը։

Սակայն անհարմար ու սխալ դիրքն այդ երևույթի միայն պատճառները չեն։

Եթե նման երևույթը Ձեզ մոտ պարբերաբար կրկնվում է, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի, քանի որ դա կարող է լինել շատ լուրջ հիվանդության ախտանիշ։

zNews Ձեզ ենք ներկայացնում 7 հիվանդություն, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել։

1. Պարանոցային օստեոխոնդրոզ

Ողնաշարի պարանոցային հատվածի ցանկացած տեսակի շեղումները հանգեցնում են նշված հատվածի նյարդերի ճզմմանը, ինչն էլ իր հերթին դառնում է թմրության և ծակոցների պատճառ և կարող է գլխացավեր և կոորդինացիայի հետ խնդիրներ առաջացնել։

2. Բազմակի սկլերոզ

Քչերն են հասկանում, որ սկլերոզը ոչ թե մոռացկոտությունն է, այլ բավականին լուրջ հիվանդություն։ Գլխուղեղի և ողնուղերի նյարդային բջիջների վնասման հետևանքով տեղի է ունենում նեյրոնային իմպուլսների անցման խափանում։ Այդ դեպքում նվազում է զգայունությունը, և ձեռքերում ծակոցներ են զգացվում։

3. Թունելային սինդրոմ

Այս սինդրոմն առավել հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր զբաղվում են ձեռքի միատոն աշխատանքով՝ ծրագրավորողներ, դերձակներ, երաժիշտներ։

Մատների կրկնվող շարժումների հետևանքով տեղի են ունենում ջղաձգումներ, իսկ ձգվող ջլերն անցնում են նեղ «թունելի» միջով։ Այդ ձգումների հետևանքով սեղմվում է նյարդը, ինչն էլ առաջացնում է թմրում և ծակոցներ, հատկապես՝ դաստակի հատվածում։

4. Վերջույթների երակների թրոմբոզ

Այս հիվանդությունը նույնպես թմրում է առաջացնում։ Թրոմբոզը դանդաղեցնում է արյան շրջանառությունը, ինչի պատճառով էլ խանգարվում է վերջույթների աշխատանքի համար անհրաժեշտ տարրերի մատակարարման գործընթացը։ Թրոմբոզը կարող է առաջացնել ծակոցներ, ջղաձգություններ, գանգրենա և նույնիսկ մահ՝ թրոմբի պոկման դեպքում։

5. Անիմեք և շաքարային դիաբետ

Այս հիվանդությունները շատ հաճախ ուղեկցվում են արյան շրջանառության խափանմամբ, ինչն առաջացնում է թմրում ու ծակոցներ։

6. Նևրալգիա

Ուսային հյուսվածքների նևրալգիան կամ շրջակա հյուսվածքների երկարաժամկետ բորբոքային վիճակը կարող են առաջացնել ցավի նոպաներ, որոնց հաջորդում են թմրածությունն ու ծակոցները։

7. Արյան ուղեղային շրջանառության խափանում (ինսուլտ)

Սա ձեռքերի թմրումի ամենավտանգավոր պատճառն է։ Եթե ձեռքերի թմրումն ուղեկցվում է ստորին վերջույթների աշխատանքի խափանմամբ, բժժածությամբ, ուժեղ գլխացավերով և խոսքի ու տեսողության աղավաղմամբ, ապա անհապաղ դիմեք բժշկի խորհրդատվությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը