Աշխարհում դժվար է գտնել մի այնպիսի մարդու, ում մոտ գենետիկ մուտացիա չի եղել:
Մենք բոլորս էլ ինչ-որ չափով մուտացիաների ենք ենթարկվել:
Մուտացիան չի նշանակում մի քանի ձեռք կամ ոտք:
Մուտացիան էվոլյուցիոն գործընթաց է, որից խուսափելն անհնար է:
Գենոմի փոփոխությունը հարմարվում է շրջապատին, ապրում ու սկսում է բազմանալ:
Ընդհանուր առմամբ մուտացիաները պատահական են տեղի ունենում և մարդու կյանքի վրա ազդեցություն չեն ունենում:
Այտերի փոսիկներ

Տվյալ գենետիկ մուտացիայի համար պատասխանատու են սպիտակուցները, որոնք նաև պատասխանատու են մաշկի բջիջների, ենթամաշկի և մկանների համար:
Այն առաջացնում է փոսիկ, որը երևում է ժպիտի ժամանակ:
Աչքերի գույն

Դժվար է հավատալ, բայց 8-9 հազար տարի առաջ մարդկանց աչքերի գույնը հիմնականում շագանակագույն էր: Իսկ հետո տեղի ունեցավ գենոմային մուտացիա, որտեղ խախտվեց աչքի մելանինը:
Տվյալ մուտացիան ռեցեսիվ է, դրա համար էլ դեռևս կապուտատչյա, կանաչաչյա մարդիկ քիչ են: Սակայն մի քանի տարի անց դրանք նույնպես կդառնան դոմինանտ:
Այտոսկրեր

Արտահայտված այտոսկրերն ավելի քիչ են հանդիպում, քան օվալաձև դեմքը: Սա նրանից է, որ այտոսկրերը ռեցեսիվ են:
Հետերոքրոմիա

Այս զարմանահրաշ մուտացիան ազդում է աչքի ծիածանաթաղանթի վրա: Աչքերը տարբեր գույն են ստանում: Այսպիսի մարդիկ միշտ ուշադրության կենտրոնում են:
Պետք է նշել, որ տվյալ մուտացիան հանդիպում է նաև կենդանիների մոտ:
Թարթիչների մուտացիա

Մուտացիայի շնորհիվ մարդկանց աչքերն ավելի արտահայտիչ են լինում, քանի որ նրանց թարթիչները 2 շարք են:
Դիստիհիազի (թարթիչների մուտացիա) ժամանակ թարթիչներն ավելի խիտ ու երկար են լինում:
Այսպիսի մուտացիա ունեցել է շատ հայտնի Էլիզաբեթ Թեյլորը, այդ պատճառով էլ նրա աչքերն ու հայացքը ոչ մի տղամարդու անտարբեր չի թողել:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
