Ինչպիսի թագուհի եք՝ կախված նրանից, թե երբ եք ծնվել

Հունվար

Համբերատարության թագուհի

Դուք հաղթահարում եք այն ամենը, ինչ ձեզ համար նախապատրաստել է ճակատագիրը, չեք խոնարհում գլուխը, չեք դժգոհում, իսկ ընթացքում նույնիսկ խորհուրդներ եք տալիս ուրիշներին: Բայց եթե ձեր համբերության բաժակը լցվի, բոլորին խորհուրդ կտանք հնարավորինս հեռու փախչել: Դուք չեք ներում դավաճանությունը:

Փետրվար

Նպատակներին հասնող թագուհի

Դուք վստահ եք ձեր ուժերին, երբեմն նույնիսկ ինքնավստահ եք, համառ ու հպարտ: Բայց ձեզ դա չի փչացնում: Դուք պատրաստ եք դժվարությունների, չեք վախենում լուրջ որոշումներ ընդունել: Նման հատկությունների հավաքածուով դուք ի ծնե ղեկավար եք: Միաժամանակ, շատ եք սիրում երեխաների: Այդպե՞ս է:

Մարտ

Իսկական լեդի թագուհի

Դուք չափազանց զգայուն եք, քնքուշ, խոցելի, նուրբ ու համեստ: Եթե նույնիսկ համառ եք, դա նույնպես քնքուշ տեսք ունի: Դուք ի ծնե ճաշակ եւ ոճի զգացում ունեք: Ձեզ նման թագուհիները միայն իսկական թագավորների են գրավում, որոնք պատրաստ են ասպետորեն պաշտպանել ու պահպանել ձեզ:

Ապրիլ

Ապստամբ թագուհի

Դուք ինչ-որ մեկի կանոնները չեք խախտում: Պարզապես ապրում եք ձեր կանոններով: Դուք վճռական եք, համարձակ, անկեղծ, յուրահատուկ կանացի մագնիսականություն ունեք, որն առաջին հայացքից հմայում է տղամարդկանց: Դուք վարժվել եք, որ ամեն ինչ ձեր ուզածով պետք է լինի:

Մայիս

Մարտնչող թագուհի

Մի զարմացեք: Այո՛, դուք արտաքինից հանդարտ տնային տնտեսուհի եք, բայց հոգու խորքում՝ խիստ եւ արդարացի մարտիկ: Դուք վճռական եք, համարձակ, իսկ ձեր կամքի ուժին բոլորը կարող են նախանձել: Այս ամենը մայիսյան թագուհիներին հաջողակ կյանք է ապահովում:

Հունիս

Պայծառատես թագուհի

Դուք հրաշալի հասկանում եք մարդկանց, միաժամանակ շատ բարի եք ու խուսափում եք կոնֆլիկտներից: Վեցերորդ զգայարան ունենալով՝ դուք կանխատեսում եք ապագան, չնայած երիտասարդության տարիներին հազվադեպ եք վստահում այդ կանխազգացմանը:

Հուլիս

Տղամարդկանց սրտի թագուհի

Գեղեցիկ եւ զիջող աղջիկներ են, որոնք մանկության տարիներին կարող են տառապել իրենց մայրերի իշխանությունից: Սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք բացվում են՝ ինչպես հրաշալի ծաղիկ, որից հնարավոր չէ աչք կտրել: Չնայած իրենք այնքան էլ մեծ նշանակություն չեն տալիս արտաքինին: Առաջին հարաբերությունները կարող են ձախողվել, բայց արդյունքում կգտնեք ձեր տղամարդուն:

Օգոստոս

Թագուհիների թագուհի

Դուք ի ծնե առաջնորդ եք, կարողանում եք հասնել այն ամենին, ինչ ուզում եք, ձեր հետեւից տանում եք մարդկանց: Բայց, ամեն դեպքում, ձեզ համար կարեւորը տունն ու ընտանիքն են: Դա ցույց է տալիս ձեր անկեղծ կողմը, որից շատերը կարող են օգտվել:

Սեպտեմբեր

Կախարդ թագուհի

Խնամված, համեստ արտաքինով, բայց առանձնահատուկ հմայքով, որը կարող է գերել տղամարդուն: Այո, դուք համեղ եք պատրաստում, բայց դա ինչ-որ մոգական, կախարդական բան է: Գոնե ինքներդ հասկանո՞ւմ եք, թե որն է ձեր գաղտնիքը:

Հոկտեմբեր

Զգայնության թագուհի

Դուք ապրում եք զգացմունքներով, եթե նույնիսկ արտաքինից սառն եք թվում: Դուք սառույց եւ կրակ եք: Ճակատագրական կին, որը գերում է տղամարդուն, չնայած հանուն զվարճանալու կարող է հիմարիկի վերածվել: Սակայն հանդարտ ճահճում…

Նոյեմբեր

Գուշակ թագուհի

Դուք կարողանում եք սիրել, անվիճելի է: Դուք կրքոտ եք, խարիզմատիկ, հասկանում եք մարդկանց: Նաեւ կարող եք երազում տեսնել բաներ, իսկ ունակությունները զարգացանելու դեպքում կարող եք նաեւ կախարդել: Ինչ է, դեռ չե՞ք փորձել:

Դեկտեմբեր

Թափառական թագուհի

Եթե նույնիսկ ամբողջ կյանքում միեւնույն տեղում ապրեք, հոգու խորքում, միեւնույն է, թափառական եք մնում: Կարող եք օրինակելի կին, տանտիրուհի, մայր լինել, բայց ձեր երազանքները… Աստված չանի՝ ինչ-որ մեկն իմանա դրանց մասին: Չնայած ձեր երազանքները կարող են անսպասելիորեն կատարվել: Քանի որ թեթեւ եւ վառ հոգի ունեք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը