5 համեղ ու օգտակար մթերք՝ որովայնի ճարպաշերտերից ազատվելու համար

Բոլորին էլ հայտնի է, որ որքան քիչ է մարդը սնվում, այնքան քիչ ենթամաշկային ճարպ է կուտակվում, ինչն էլ օգնում է խուսափել քաշի ավելացումից կամ ազատվել արդեն իսկ կուտակված կիլոգրամներից։

Առավել դժվար է լինում որովայնի ճարպաշերտերից ազատվելը, ուստի անգամ քաշի ընդհանուր նվազման ֆոնին երբեմն մարդիկ ստիպված են լինում հավելյալ ջանքեր գործադրել այդ հատվածի ճարպաշերտերից ազատվելու համար։

Սակայն մասնագետներն ընդգծում են, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք օգնում են հեշտությամբ ազատվել որովայնի շարպաշերտերից։

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում հինգ համեղ ու օգտակար մթերք, որոնք կօգնեն պայքարել որովայնի հատվածի տհաճ ճարպաշերտերի դեմ և խթանել դրանց այրման գործընթացը, ուստի նման խնդրի դեպքում դրանք հարկավոր է անպայման սննդակարգի մասը դարձնել։

Ավոկադո

Կես ավոկադոն պարունակում է 10 գրամ առողջարար մոնոչհագեցած ճարպեր, ինչի շնորհիվ պաշտպանում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացումներից։ Շաքարի ցուցանիշի նման տատանումներն ստիպում են օրգանիզմին որովայնի հատվածում ճարպեր կուտակել, սակայն ավոկադոյի գործածությունը կօգնի ազատվել այս տհաճ խնդրից։

Բանան

Ընդամենը մեկ բանանը պարունակում է շուրջ 422 մգ կալիում, իսկ այս հանքանյութը շատ օգտակար է օրգանիզմի համար և օգնում է սահմանափակել այտուցների քանակությունը որովայնի հատվածում։

Յոգուրտ

Մի բաժակ յոգուրտում պարունակվում են բավարար քանակությամ օգտակար տարրեր աղիների «լավ» բակտերիաների աճը խթանելու համար։ Ավելին՝ յոգուրտն օգնում է մաքրել աղեստամոքսային համակարգը վնասակար միկրոօրգանիզմներից, որոնք հաճախ դառնում են փորափքանքի պատճառ։

Հատապտուղներ

Հատապտուղները հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք բարելավում են արյան հոսքն ու մեծ քանակությամբ թթվածին են մատակարարում մկաններին։ Հատապտուղների գործածությունից հետո ֆիզիկական ակտիվությունն ավելի արդյունավետ է լինում և օգնում է ավելի լավ մարզել որովայնի մկանները։ Այդ հատվածի ճարպաշերտերից ազատվելու համար հարկավոր է կատարել աերոբային վարժություններ, որոնք էլ ավելի արդյունավետ կլինեն մարզումներից առաջ հատապտուղներով յոգուրտ ուտելու դեպքում։

Կանաչ թեյ

Ընդամենը երկու բաժակ կանաչ թեյը զգալիորեն արագացնում է նյութափոխանակության համակարգի աշխատանքն ու օգնում է ավելի շատ ճարպ այրել։ Այս ըմպելիքի շնորհիվ կարելի է ազատվել ամբողջ մարմնի, այդ թվում նաև որովայնի հատվածի ավելորդ ճարպաշերտերից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)