Ինչպե՞ս է կանացի պտղաբերությունը փոխվում 30 տարեկանից հետո

Ժամանակակից կանայք ավելի ու ավելի են հետաձգում երեխայի ծնունդը, բայց տարիքի հասկացությունը դրանից չի փոխվում:

Ահա թե ինչու է պետք իմանալ` ինչ կարելի է սպասել սեփական ֆերտիլությունից (հղիանալու և երեխա կրելու ունակություն), երբ լրացել է 30 տարիդ:

1. Քո ֆերտիլությունն անընդհատ է նվազում

Միգուցե և դու չես լսում կենսաբանական ժամերի թկթկոցը, բայց դրանք առաջ են գնում: Կանացի ֆերտիլությունն իր գագաթնակետին է հասնում 25 տարեկանում, իսկ 37-ում էականորեն ընկնում է:

2. Դու ձվաբջիջների սահմանափակ քանակություն ունես, որոնք կարող են բեղմնավորվել

Դժվար է պատկերացնել, բայց մեր ունեցած բոլոր ձվաբջիջները մենք մեր մեջ կրում ենք մեր ծննդյան պահից: Աղջիկը ծնվում է մոտավորապես մեկ միլիոն ձվաբջիջներով: Տարիքի հետ մենք դրանք կորցնում ենք: Սեռական հասունացման շրջանում մնում է մոտ 300 000 ձվաբջիջ: 37 տարեկանում` ընդամենը 25 000, ինչը նվազեցնում է բեղմնավորման հավանականությունը:

3. Տարիքի հետ մեծանում է վիժման ռիսկը

Քանի որ ձվաբջիջներն արդեն հին են համարվում, երբ դու 30-ն անց ես, դրանցում կարող են զարգանալ անոմալ քրոմոսոմներ, ինչը մեծացնում է վիժման վտանգը: 35 տարեկանից հետո այն կազմում է 20%, իսկ 45-ում՝ 80%:

4. Պետք չէ պարզապես հույսը դնել դեղամիջոցների վրա

Միգուցե հիմա դու երեխաներ չես ուզում, իսկ ինչ կլինի, եթե դու 30-ից կամ 40 տարեկանից հետո ցանկանաս պլան Բ-ից օգտվել, օրինակ, ԷԿՈ-ից կամ արհեստական բեղմնավորումից: Բայց տարիքի հետ հաջողակ երեխայի ծնունդը անգամ ԷԿՈ-ի կիրառմամբ նույնպես նվազում է:

Մինչև 35 տարեկան կանանց մոտ այն կազմում է արդեն ընդամենը 41.5, իսկ 35-ից հետո` 31.9 տոկոս: 40-ից հետո հաջող հղիության հավանականությունը ԷԿՈ-ից հետո կազմում է ընդամենը 22.1 տոկոս: Ոչ մի անհնարին բան չկա, բայց չկան նաև երաշխիքներ:

5. Դու պետք է գործես

Եթե քո տարիքը 35-ից բարձր է, և դու ուզում ես մայրանալ, դու պետք է ակտիվություն ցուցաբերես: Խոսիր ֆերտիլության մասնագետի հետ, հատկապես, եթե դու արդեն կես տարի փորձում ես, բայց չես կարողանում հղիանալ: Եթե դու 37 տարեկանից բարձր տարիք ունես, փորձիր 3 ամիս, իսկ հետո գնա մասնագետի մոտ:

6. Քո երեխան բարձր ռիսկի գոտում է

Տարիքային մայրերի մոտ բարձր է պաթոլոգիաներով, հատկապես՝ գենետիկ կամ քրոմոսոմային փոփոխություններով երեխա ծնելու հավանականությունը: 30-ամյս կանանց մոտ պաթոլոգիաներով երեխա ունենալու հավանականությունը 1:400 է, իսկ 40 տարեկանների մոտ` 1:100:

7. Եթե դու ծխում ես, դա ամեն ինչ խորացնում է

Ասում են՝ ծխելը քո վերարտադրողական տարիքին ավելացնում է ևս 10 տարի: Բայց եթե դու թողնես ծխելը, օրգանիզմն ունի վերականգնվելու հատկություն, և դա մեծացնում է հղիանալու քո հնարավորությունները: Եվ ընդհանուր առմամբ էլ առողջ կենսակերպը երեխա պլանավորելու ճանապարհին կարևոր քայլ է:

8. Դու ձվաբջիջները սառեցնելու հնարավորություն ունես

Եթե դու գրեթե 35 տարեկան ես և երեխա ես ուզում ունենալ, բայց ոչ հիմա, դու կարող ես սառեցնել ձվաբջիջները, քանի դեռ դրանք չեն ծերացել: Դու կարող ես դա անել մինչև 40 տարեկանը:

9. Հետևիր առողջությանդ

Ֆերտիլության մակարդակը նվազում է, ընդհանուր առմամբ` կապված տարիքային առողջության վատացման հետ: Ի հայտ է գալիս արյան զարկերակային բարձր ճնշման, դիաբետի ռիսկ: Այս ամենը կխանգարի պոտենցիալ հղիությանը:

10. Խնդիրը միայն քո մեջ չէ

40 տարեկանին մոտ նաև տղամարդկանց մոտ է սկսում նվազել ֆերտիլության մակարդակը: Նրանց մոտ պակաս ակտիվ է դառնում սպերման, ու քչանում են սպերմատոզոիդները: Տարիքով տղամարդկանց սպերմատոզոիդների բջիջները նույնպես կարող են գենետիկ անոմալիաներ զարգացնել:

11. Երեխա մի ունեցիր, եթե պատրաստ չես դրան

Թեպետ այս կետերից մի քանիսը քեզ կստիպեն խուճապի մատնվել, որ դու չես հասցնի երեխա ունենալ, կարևոր է հիշել, որ գլխավորն այն է, թե արդյո՞ք դու պատրաստ ես կատարել այդ քայլը: Միգուցե և ժամանակը սպառվում է, բայց դա չի նշանակում, որ դու այլևս չես կարող մայր դառնալ, երբ ցանկանաս:

12. Փոխարենը՝ դու կարող ես երկար ապրել, եթե հասուն տարիքում երեխա ունենաս

Հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին երեխան 33 և ավելի տարեկանից հետո ունեցած կանայք ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր երեխա են ունեցել մինչև 29 տարեկանը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)