Գլխուղեղի անոթների մաքրում. լավագույն 5 ժողովրդական միջոցները

Առողջությունն անգին շնորհ է, որի մասին պետք է հոգ տանել, և ոչ միայն՝ հիվանդությունից հիվանդություն ընկած ժամանակահատվածում, այլև անընդհատ:

Չէ՞ որ մենք բոլորս էլ ուզում ենք ապրել երկար, երջանիկ կյանք: Իսկ ի՞նչ երջանկության մասին կարող է խոսք գնալ, եթե առողջություն չկա: Լավ հիշողությունն ու պայծառ միտքը պահպանելու համար պետք է հոգ տանել գլխուղեղի անոթների մասին: Տարիքի հետ նրանց վրա կուտակվում են վնասակար նյութեր, վատանում է արյան շրջանառությունը, և խաթարվում է ուղեղի աշխատանքը: Հիվանդանոցներում կատարում են անոթների դեղորայքային մաքրում, իսկ մենք այժմ կխոսենք այն ժողովրդական միջոցների մասին, որոնք նույնպես կօգնեն լուծել այս խնդիրը:

Խոտաբույսերի թուրմ՝ գլխուղեղի անոթները մաքրելու համար

Այս միջոցի շնորհիվ անոթները դառնում են էլաստիկ, անհետանում են  գլխապտույտը և ականջների ցավը, լավանում է նյութափոխանակությունը, մաքրվում է օրգանիզմը:

1. Մանրացրեք ու իրար խառնեք 100-ական գրամ երիցուկ, անմոռուկ, կեչու բողբոջներ և սրոհունդ (зверобой): Այս խառնուրդից վերցրեք 1 ճաշի գդալ, վրան կես լիտր եռման ջուր լցրեք, թրմեք 20 րոպե, քամեք:

Երեկոյան՝ քնելուց առաջ, թուրմի կեսը լցրեք բաժակի մեջ, ավելացրեք մեկ թեյի գդալ մեղր և դեղատնային կաթոցիկով 1 կաթիլ դափնու յուղ, ու խմեք: Դրանից հետո չի կարելի ոչինչ ուտել ու խմել: Առավոտյան մնացած խառնուրդը տաքացրեք գոլորշու վրա, ոչ մի դեպքում չեռացնեք: Կրկին ավելացրեք մեկ թեյի գդալ մեղր ու մեկ կաթիլ դափնու յուղ, և խմեք ուտելուց 20 րոպե առաջ: Դա արեք ամեն օր, մինչև կավարտվի դափնու յուղի (15 գ) շշի պարունակությունը: Դրական արդյունք կունենաք պարտադիր, բայց ոչ միանգամից, այլ մոտավորապես 1-1.5 ամիս հետո:

2. Եվս մեկ բաղադրատոմս, որի հիմքում ընկած են սոճու ասեղները

Ընդհանրապես շատ հիվանդություններ կան, որոնցից կարելի է ազատվել դրանց օգնությամբ: Դրանք են երիկամների, սրտանոթային հիվանդությունները, տեսողական նյարդի ատրոֆիան, ցնցումները: Եվ այսպես՝ միմյանց խառնել 5 ճաշի գդալ սոճու ասեղներ, 2 ճաշի գդալ մասուրի պտուղներ, 2 ճաշի գդալ սոխի կճեպ: Վրան լցնել 1 լիտր ջուր, եռացնել: Տաք շորով փաթաթելով՝ թողնել գիշերը թրմվի, և ջրի փոխարեն խմել օրական 0.5-1 լիտր: Ցերեկվա չափաբաժինը կարելի է աստիճանաբար ավելացնել: Շատ հաճելի համ ունի: Կարելի է նույն թուրմը պատրաստել առանց սոխի կճեպի, սակայն այն շատ օգտակար է երիկամային հիվանդություններ ունեցողների համար: Առանց սոխի կճեպի անելու դեպքում էլ մնացած չափաբաժինները նույնն են:

Ինսուլտի դեպքում, այս թուրմի հետ միաժամանակ, օրական 2 կիտրոն կերեք, յուրաքանչյուր անգամ՝ կեսական: Կիտրոնը մաքրել, մանր կտրատել, վրան ասեղնատերևի թուրմ լցնել ու միանգամից խմել: Ցանկալի է ընդունել ուտելուց մեկ ժամ առաջ կամ ուտելուց կես ժամ հետո: Կիտրոններն օգտագործել 2 շաբաթվա ընթացքում, ծանր դեպքերում՝ մինչև 3 շաբաթ: Ապա 2-3 շաբաթ ընդմիջեք, ապա կրկնեք:

3. Գլխուղեղի անոթների մաքրումն ընկույզի, մանդարինի և չամիչի միջոցով

Ամեն առավոտ պետք է ուտել 1 մանդարին, մի պտղունց չամիչ ու 3 ընկույզ: Սա պետք է անել բավականին տևական ժամանակ՝ հենց այս հաջորդականությամբ ու այս քանակությամբ: Դրանից հետո չի կարելի ոչինչ ուտել և խմել 20 րոպե: Ապա կարելի է խմել 1 բաժակ սառը ջուր ու նախաճաշել: Ավելի լավ է այս կուրսն անել 3 ամսից ոչ պակաս: Կարելի է և՝ կես տարի: Համեղ է, օգտակար, բայց պետք է հետևողական լինել ու անել ողջ կուրսը:

Գլխուղեղի անոթների մաքրումը սխտորի միջոցով

Վերցնել 1 սխտորի գլուխ, ճզմել, վրան լցնել մեկ բաժակ չռաֆինացված արևածաղկի ձեթ: Դնել սառնարանում: Հաջորդ օրը քամել մեկ կիտրոնի հյութ, վերցնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ ու 1 թեյի գդալ սխտորի թուրմ, խառնել ու օգտագործել ուտելուց կես ժամ առաջ, օրական 3 անգամ: Բուժման կուրսը 1-3 ամիս է: Ապա ընդմիջել մի որոշ ժամանակ ու կրկնել:

Կյանքի էլիքսիր

Հավասար չափաբաժիններով վերցնել մեղր, ձիթապտղի յուղ և կիտրոնի հյութ (1:1:1): Բոլոր բաղադրամասերը խառնել և ուտել առավոտյան քաղցած ժամանակ՝ 1 թեյի գդալ, ուտելուց կես ժամ առաջ: Հիանալի կերպով մաքրում է անոթները, չեզոքացնում գլխացավերը ու լավացնում օրգանիզմի ընդհանուր վիճակը:

Իհարկե, չպետք է մոռանալ, որ այս բոլոր միջոցները կիրառելիս պետք է հիշել առողջ կենսակերպ վարելու մասին: Պետք է աշխատես քեզ վրա, ճիշտ սնվես, ուժերիդ ներածին չափով ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունենաս ու կոփես մարմինդ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը