Կենդանակերպի նշանների՝ ամուսնական վարկանիշային սանդղակը

12-րդ տեղ՝ Կարիճ

Այո, նա ամենախելացի, գեղեցիկ, գայթակղիչ և հրապուրիչն է, սակայն որպես կին՝ ամենավատը։ Եվ խեղճ ամուսինը ստիպված է ծառայել նրան։ Եվ թող փորձի չենթարկվել։ Թշվառի նյարդային վիճակը աստիճանաբար կվերածվի դեպրեսիայի, իսկ ճաղատությունը՝ էրեկտիլ դիսֆունկցիայի։

11-րդ տեղ՝  Ձկներ

Ամուսնանալ Ձկների հետ պարզապես անիմաստ է։ Նա կարող է միայն զարմացած աչքերով նայել ամուսնուն, իսկ լավ տրամադրության պարագայում նույնիսկ թույլ տալ գրկել իրեն։ Սակայն ինչ-որ անհայտ պատճառով տղամարդիկ հայտնվում են իսկական կախվածության մեջ, և դադարել սիրել Ձկներին երբեմն շատ բարդ է լինում։

10-րդ տեղ՝ Առյուծ

Եթե որևէ խիզախ որոշել է ամուսնանալ Առյուծի հետ, ապա պետք է պատրաստ լինի կրկնակի, կամ, միգուցե, տասն անգամ ավելի  գումար վաստակել՝ այստեղ ամեն բան կախված է Առյուծի ախորժակից։ Չէ՞ որ Առյուծին նայելիս բոլորը պետք է հասկանան, որ նրա ադամանդներն ամենախոշորն են, մեքենաներն ամենաթանկը և, առհասարակ, ամենալավն իրեն է բաժին ընկել։ Եթե տղամարդուն հաջողվի փախչել այս «ցուցանակ-կնոջից», ապա ուրիշ կանայք սկզբնական ժամանակահատվածում ձանձրալի են թվալու իրեն։

9-րդ տեղ ՝ Աղեղնավոր

Սովորաբար Աղեղնավորն ապագա ամուսնուն ասում է, որ իրեն հարկավոր չէ անսահման հարստությունը և ուզում է միայն նրա հոգին։ Եվ եթե այդ խիզախը համաձայնում է այդ գործարքին, համարեք, որ նա կորած է։ Ամուսանական կյանքում ձայնի իրավունք նա չի ունենա։ Իսկ եթե համարձակվի հակառակվել, ապա անիմաստ է հետո ողորմություն ակնկալել։

8-րդ տեղ՝ Երկվորյակներ

Երկվորյակ կինն ամբողջությամբ է տեսնում և ճանաչում իր ամուսնուն, և դա տղամարդու  համար կարող է վտանգավոր լինել։ Երկվորյակից չես կարող թաքցնել ոչինչ՝ ոչ նախագծերը, ոչ մտադրությունները, ոչ աննշան ինտրիգը, որն, ի դեպ, ոչ էլ աննշան է։ Կին Երկվորյակները հարաբերություններում բռնապետական մայր են հիշեցնում։ Ոչինչ չի վրիպի նրա աչքից։

7-րդ տեղ՝ Խոյ

Խոյը կին-հրաբուխ է։ Ապրել Խոյի հետ բարդ է, սակայն շատ հետաքրքիր։ Խոյը անկեղծորեն վստահ է, որ նա ամենալավ իրադարձություն է, որը կարող էր պատահել իր ամուսնու հետ։ Այստեղ նա փոքր-ինչ հիշեցնում է Երկվորյակներին, սակայն Խոյից օգուտն, անշուշտ, ավելի մեծ է։ Նա փորձում է վերադաստիարակել ամուսնուն, սակայն հաճախ անում է դա հանուն վերջինիս շահերի։

6-րդ տեղ՝ Կշեռք

Բազմաթիվ տղամարդիկ երազում են այնպիսի կնոջ մասին, ինչպիսին է Կշեռքը։ Նա, կարելի է ասել, ամբողջությամբ համապատասխանում է տղամարդու բոլոր այն  պահանջներին,  որ կինն անկողնում պետք է սիրուհի լինի, խոհանոցում՝ տնտեսուհի, և շրջապատում գեղեցկուհի։ Սա իրականության մեկ կեղմն է։ Սակայն Կշեռք կնոջ և նրա ամուսնու կյանքում լինում են օրեր, երբ Կշեռքը վերածվում է հրեշի, դառնում անկառավարելի և նյարդային կին։ Հետո դա անցնում է, և տղամարդը կարող է հանգիստ շնչել․․․ մի որոշ ժամանակ։

5-րդ տեղ՝ Կույս

Կույսը լավագույն կանանց մեր վարկանիշի հնգյակում է։ Նա և  հրաշալի սիրուհի է, և հիանալի տնտեսուհի, և խելացի համախոհ։ Սակայն հարաբերություններում առաջնորդը լինելու է նա, և ոչ թե ամուսինը։ Ի դեպ, նրա այս հատկությունը կարելի հայտնաբերել դեռ ամուսնության առաջարկությունն անելիս։ Եթե նա պատասխանի «ես դեռ կմտածեմ», ապա ժամանակն է փախչելու։

4-րդ տեղ՝ Ցուլ

Ցուլ օրիորդի հետ ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր է։ Որպես տնային տնտեսուհի, նա իդեալական է։ Որպես սիրուհի՝ նույնպես բողոքներ չեն արձանագրվել։ Սակայն ամուսնանալ նրա հետ արժե այն ժամանակ, երբ Դուք հստակ որոշեք՝ արդյո՞ք Դուք պատրաստ եք  տասներորդ անգամ  գնել կոտրած թեյասպասքը, թե՞ նախընտրում եք հանգիստ վայելել կյանքը։

3-րդ տեղ՝ Այծեղջյուր

Այծեղջյուրն իսկապես իդեալական է համարում իրեն։ Եվ նա ճիշտ ընտրություն պետք է կատարի, այսինքն ՝ ամուսնանա իդեալական տղամարդու հետ։ Զուգընկեր ընտրելիս նա առաջնորդվում է բացառապես հաշվարկով, և ոչ թե պատանեկան սերն է հաշվի առնում։ Եթե Ձեզ ասել են «այո», ապա համարեք, որ անցել եք այս բարդ ընտրությունը։ Սակայն ի՞նչ կլինի, երբ ամուսնական կյանքում Այծեղջյուրը հասկանա, որ ամուսինն իդեալական չէ։ Սա արդեն հարցի մյուս կողմն է։

2-րդ տեղ՝ Ջրհոս

Ջրհոսը բոլոր տղամարդկանց երազանքն է։ Գրեթե բոլոր։ Հենց նա է  միշտ եթերային, միշտ գոհ, միշտ երջանիկ, միշտ երիտասարդ։ Մի խոսքով՝ թեթև։ Իսկ այսպիսիններին տղամարդիկ սիրում են։ Ընդհանուր առմամբ, ամուսնությունը նրա հետ անհոգ է։ Չէ՞ որ ազատությունն ու անկախությունը նրա համար շատ կարևոր են։

1-ին տեղ՝ Խեցգետին

Խեցգետինը մանկուց է երազում ընտանիքի մասին։ Հասուն տարիքում Խեցգետինը գիտակցում և հասկանում է, թե ինչ է հարկավոր ընտանեկան կյանքը ճիշտ կառուցելու համար։ Ընտանիքը նրա համար ամենից կարևոր է։ Նույնը նա ակնկալում է ամուսնուց։ Եվ թող ամուսինը կիրակի օրը փորձի ընկերների հետ ձկնորսության գնալ։ Ոչ։ Դա հնարավոր չէ։ Նույնիսկ կես օրով։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)