«Մարդը ստանում է այն, ինչ սպասում է». Վադիմ Զելանդ

Եթե գիտակցությունը հասկանար այն ամենը, ինչ հոգին նրան ուզում է հասկացնել, մարդկությունը կստանար ինֆորմացիայի դաշտին ուղիղ մուտք ունենալու հնարավորություն:

Գիտակցությունը կարող է նոր տուն կառուցել հին խորանարդիկներից:

Բայց ստանալ սկզբունքորեն նորը, այսինքն` այն, ինչ չի կարելի ստանալ հնից, նա չի կարող:

Գիտության մեջ սկզբունքային բացահայտումները տեղի են ունենում ոչ թե տրամաբանական դատողությունների արդյունքում, այլ՝ որպես ճառագում, տեղեկություններ ոչ մի տեղից:

Նույնը վերաբերում է հանճարեղ հայտնագործություններին: Լավ երաժշտությունը հորինվում է ոչ թե նոտաների ընտրությամբ, այլ այն ինքնին է գալիս: Արվեստի գլուխգործոցները ստեղծվում են ոչ թե պրոֆեսիոնալ տեխնիկական կատարման արդյունքում, այլ ծնվում են ոգեշնչմամբ:

Եթե գիտակցությունը հասկանար այն ամենը, ինչ հոգին նրան ուզում է հասկացնել, մարդկությունը կստանար ինֆորմացիայի դաշտին ուղիղ մուտք ունենալու հնարավորություն: Դժվար է պատկերացնել, թե ինչ բարձունքների կհասներ մեր քաղաքակրթությունն այդ դեպքում: Բայց գիտակցությունը ոչ միայն չի կարողանում  լսել, այլև չի ուզում: Մարդու ուշադրությունը շարունակ զբաղված է կամ մեր աշխարհի օբյեկտներով, կամ ներքին խորհրդածություններով ու մտածմունքներով: Ներքին մենախոսությունը գրեթե երբեք չի դադարում ու գտնվում է գիտակցության վերահսկողության ներքո: Գիտակցությունը չի լսում հոգու թույլ ազդակները և ավտորիտար կերպով իրենն է պնդում:

Հոգին, ի տարբերություն գիտակցության, չի օգտվում նշաններից: Նա չի մտածում ու չի խոսում, այլ զգում է կամ գիտի: Այն ժամանակից ի վեր, երբ գիտակցությունը սկսեց դատել վերացական կատեգորիաների օգնությամբ, հոգու և գիտակցության միջև կապն աստիճանաբար ատրոֆիայի ենթարկվեց: Բացի այդ, գիտակցությունը շարունակ զբաղված է շատախոսությամբ: Նա համարում է, որ ամեն ինչ կարելի է խելամտորեն բացատրել, ու ողջ տեղեկատվության վրա հսկողություն է սահմանում: Հոգուց սոսկ անհասկանալի թույլ ազդանշաններ են գալիս, որոնք գիտակցությունը միշտ չէ, որ կարողանում է բնորոշել իր կատեգորիաների օգնությամբ: Անհասկանալի զգացմունքներն ու հոգու գիտելիքները սուզվում են գիտակցության բարձրաձայն մտքերի մեջ:

Գիտակցությունը խորհում է կայացած նշանների` խորհրդանիշների, բառերի, հասկացությունների, սխեմաների, կանոնների միջոցով: Սկզբունքորեն նոր գիտելիքի համար շատ դժվար է նշաններ գտնել:

Երբ չիրացված սեկտորից ստացված ինֆորմացիան դեռ խելամիտ բնորոշումներ չունի, գիտակցությունն այդ ինֆորմացիան ընդունում է՝ որպես ինչ-որ անհասկանալի գիտելիք: Եթե հաջողվում է այդ գիտելիքի համար նոր նշաններ ներմուծել կամ բացատրել դրանք հին նշանների սահմաններում, ծնվում է բացահայտումը:

Երբ խելամտության վերահսկողությունը թուլանում է, դեպի գիտակցությունն են ճեղքում ինտուիտիվ զգացմունքներ ու գիտելիքներ: Դա արտահայտվում է՝ որպես աղոտ նախազգացում, որն անվանում են նաև ներքին ձայն: Գիտակցությունը շեղվել է, ու այդ պահին դուք զգացել եք զգացմունքներ կամ հոգու գիտելիքներ: Դա էլ հենց առավոտյան աստղերի  շրշյունն է` առանց բառերի ձայնը, առանց մտքերի մտածողությունը, առանց հնչողության ձայնը: Դուք ինչ-որ բան հասկանում եք, բայց աղոտ: Չեք դատում, այլ ինտուիտիվ կերպով զգում եք:

Գիտակցությունը շարունակ զբաղված է մտքերի գեներացմամբ: Հոգու ձայնը տառացիորեն խլացվում է այդ մտքերի խառնարանում: Դրա համար էլ ինտուիտիվ գիտելիքները դժվարամատչելի են: Եթե կանգնեցնենք մտքերի վազքը ու պարզապես նայենք դատարկությանը, կարելի է լսել առանց բառերի ներքին ձայնը: Հոգին կարող է շատ հարցերի պատասխաններ գտնել, եթե լսես նրա ձայնը:

Հոգին շատ հաճախ գիտի, թե ինչ է իրեն սպասում: Եվ նա թույլ ձայնով փորձում է այդ մասին հայտարարել գիտակցությանը: Սակայն գիտակցությունն այն գրեթե չի լսում կամ նշանակություն չի տալիս աղոտ կանխազգացումներին: Գիտակցությունը չափազանց շատ է մտահոգված խնդիրների լուծմամբ ու վստահ է իր գործողությունների խելամտության վրա: Նա կամային որոշումներ է կայացնում` ղեկավարվելով տրամաբանական դատողություններով ու առողջ մտածելակերպով: Հոգին, ի տարբերություն գիտակցության, չի մտածում ու չի դատում: Նա զգում է ու գիտի, դրա համար էլ չի սխալվում:

Ցանկացած խնդրի մեջ գաղտնագրված են դրա լուծման բանալիները: Ամենաառաջին բանալին փոքրագույն դիմադրության ճանապարհով շարժվելն է: Մարդիկ, որպես կանոն, փնտրում են բարդ որոշումներ, քանի որ խնդիրներն ընկալում են՝ որպես խոչընդոտներ, իսկ խոչընդոտները, ինչպես հայտնի է, պետք է հաղթահարել ուժերի լարումով: Անհրաժեշտ է մշակել խնդիրն ամենապարզ ճանապարհով լուծելու սովորություն:

Նախ հետևեք, ապա գործեք: Մի խանգարեք ձեր կյանքին շարժվել հոսանքի ուղղությամբ, և դուք կտեսնեք, թե որքան հեշտ է ձեզ համար:

Հոգեկան դիսկոմֆորտը շատ հստակ նշան է: Ահա ձեզ պետք է ինչ-որ որոշում ընդունել: Մի պահ կանգ առեք, իսկ եթե ձեր գիտակցությունն արդեն որոշում ընդունել է, աշխատեք հիշողության մեջ վերականգնել, թե ինչ զգացողություններ եք ունեցել այդ որոշումը կայացնելիս: Եթե որոշումը ձեզ դժվարությամբ է տրվել, առանց ոգևորության, փոխեք այն:

Գիտակցության դժբախտությունն այն է, որ այն հակված է իր սցենարի մեջ չտեղավորվող իրադարձություններն ընկալել՝ որպես խոչընդոտներ: Գիտակցությունը սովորաբար ամեն ինչ պլանավորում, հաշվարկում է նախապես, իսկ եթե հետո անկանխատեսելի ինչ-որ բան է տեղի ունենում, սկսում է ակտիվորեն պայքարել դրա դեմ: Արդյունքում` իրավիճակն ավելի է խորանում: Գիտակցությունն ի վիճակի չէ ամեն ինչ կատարելապես պլանավորել: Հենց այստեղ էլ հոսանքին ավելի շատ ազատություն պետք է տալ: Հոսանքը հետաքրքրված չէ այն բանում, որ փչացնի ձեր ճակատագիրը: Դա նպատակահարմար չէ:

Նպատակահարմարությունը գիտակցության տեսանկյունից այն է, երբ ամեն ինչ գնում է նախապես պլանավորված սցենարով: Մարդը հաճախ է մարդկանց նվերներ մատուցում, որոնք նրանք հաճույքով չեն ընդունում, քանի որ նրանք դրանք չէին պլանավորել:

Զարմանալ ու զայրանալ կարելի է միայն այն բանի վրա, ինչը ձեզ անմիջականորեն խանգարում է, այն էլ՝ միայն այն դեպքում, եթե ձեր քննադատությունը կարող է ինչ-որ բան դեպի լավը փոխել: Երբեք մի քննադատեք այն, ինչ արդեն տեղի է ունեցել, և որը չի կարելի փոխել: Ավելի շատ հետևեք ու մի շտապեք վերահսկել: Չափի զգացումը ձեզ ինքը կայցելի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ