Աշխարհագրական գաղտնիքներ, որոնք անհավատալի են թվում

Երկիր մոլորակի աշխարհագրությունը շատ ավելի զարմանալի է, քան պատկերացնում եք:

Այն լի է բազմազան գաղտնիքներով, և ինչքան շատ ենք փորձում բացահայտել դրանք, այնքան շատ հանելուկների ենք հանդիպում:

#1

Դիոմիդ կղզիները կազմված են երկու կղզիներից՝ Փոքր և Մեծ: Մեծ Դիոմիդը պատկանում է Ռուսաստանին, իսկ Փոքրը՝ ԱՄՆ-ին: Երկու կղզիների միջև տարածությունը շուրջ 4 կմ է, իսկ ժամանակների միջև տարբերությունը՝ 21 ժամ: Դիոմիդ կղզիների միջով է անցնում միջազգային ժամանակային գիծը: Հենց այս երևույթի պատճառով էլ Մեծ Դիոմիդը կոչվում է Վաղվա կղզի, իսկ Փոքր Դիոմիդը՝ Երեկվա կղզի:

#2

Ավստրալիայում գտնվող Դինգո պարիսպը 5632 կմ երկարություն ունի, որն ավելի մեծ է, քան Սիեթլի և Մայամիի միջև գտնվող հեռավորությունը: Պարիսպը կառուցվել է 1880-1885 թվականներին: Դրա նպատակն է եղել թույլ չտալ, որ դինգոները՝ ավստրալական վայրի շները, անցնեին Ավստրալիայի հարավարևելյան հատված, որտեղ մարդիկ ոչխարաբուծությամբ էին զբաղվում: Պարսպի մեծ մասը գտնվում է Քվինսլենդում, որտեղ դրան անվանում են Մեծ արգելափակող պարիսպ կամ պարիսպ-արգելափակիչ վայրի շներից: Այսօր այս կառույցը գտնվում է Բնական և ջրային ռեսուրսների դեպարտամենտի հսկողության տակ: Պատը մշտապես հսկում են 23 պահակ-աշխատակիցներ, սակայն ժամանակ առ ժամանակ մասնագիտական հատուկ խմբեր են այստեղ գալիս՝ պարեկելու համար:

#3

Աննա-Կրիկի արոտավայրը անասնապահական ֆերմա է Հարավային Ավստրալիայում և ունի 2,42 մլն հա տարածք: Փաստացի՝ սա աշխարհում ամենախոշոր ռանչոն է: Դրա մակերեսը ավելի մեծ է, քան ողջ Իսրայելի տարածքը: Ֆերման հիմնվել է 1872 թվականին և ի սկզբանե նախատեսված է եղել միայն ոչխարաբուծության համար, սակայն ժամանակի ընթացքում այստեղ սկսել են պահել նաև խոշոր եղջերավոր այլ անասուններ: Մի ժամանակ Աննա-Կրիկի բոլոր աշխատավորները տեղաշարժվում էին ձիերով, սակայն այժմ օգտագործում են փոքրիկ ինքնաթիռներ և հեծանիվներ:

#4

Բրազիլիայում կա մի մարզադաշտ, որի միջնագիծն անցնում է հենց հասարակածով: Հետևաբար կարելի է ասել, որ խաղացող թիմերը պաշտպանում են Երկրի տարբեր կիսագնդերը: Էստադիո Միլթոն Կորրեա (Բրազիլիայում այն անվանում են Զերան) մարզադաշտը կառուցվել է 1990 թ. Մակապա քաղաքում: Սա միակ մարզադաշտն է ողջ աշխարհում, որն այսպիսի յուրօրինակ հատկությամբ է օժտված: Զերան անվանումը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է «մեծ զրո», որն ամբողջովին հասկանալի է դառնում, երբ իմանում ես, որ մարզադաշտը հասարակածով է անցնում:

#5

Կիրիբատին միակ երկիրն է աշխարհում, որը գտնվում է բոլոր չորս կիսագնդերի վրա: Այն գտնվում է Խաղաղ օվկիանոսի վրա և կազմված է 33 կղզուց, որոնք կոչվում են աթոլներ: Աթոլները գտնվում են ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան կիսագնդերում: Բացի այդ՝ դրանք ցրված են նաև հյուսիսային և հարավային կիսագնդերի երկայնքով, ինչն էլ Կիրիբատիի Հանրապետությունն այդքան յուրօրինակ է դարձնում աշխարհագրական տեսանկյունից:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․