Պատահաբար գտնված ամեն իր չէ, որ կարելի է վերցնել:
Օրինակ խաչմերուկու գտնված բուլավկաները կամ կրծքի խաչերը:
Սակայն կան իրեր, որոնք վերևից են ուղարկված:
zNews-ը առաջարկում է հետևել այս ցանկին:
1. Նալ
Երկաթե նալը հնուց համարվում է հաջողության և նյութական ապահովության խորհրդանիշ: Եթե դուք գտել եք այդ իրը, անպայման կախեք ձեր բնակարանի մուտքի դռան վերևում:

2. Սրբապատկեր
Սրբապատկերը նշան է, որ վերին ուժերը հոգ են տանում ձեր մասին: Եթե գտել եք սրբապատկեր, վերցնելիս անպայման շնորհակալ եղեք աստծուն:

3. Ժամացույց
Ժամացույցը կյանքում նոր ուղի է նախանշում: Չարժե ժամացույցը կրել, ավելի լավ է՝ այն վերադարձնել տիրոջը. այդ ժամանակ հաջողությունը անպայման կժպտա ձեզ:

4. Բանալի
Որքան հին է բանալին, այնքան մեծ է նրա պահպանիչ զորությունը: Բանալին գտնելիս պետք է ասել. «Տունը կպահպանի և չարին կհեռացնի»:

5. Կոճակ
Հաճելի փոփոխությունների խրհրդանիշ է: Որքան շատ անցքեր ունի կոճակը, այնքան լավ: Այն կարելի է օգտագործել որպես թալիսման:

6. Մատանի
Եթե մատանի եք գտել, աշխատեք փնտրել տիրոջը և վերադարձնել, դրանով դուք դեպի ձեզ կձգեք հաջողությունը և բարեկեցությունը: Իսկ եթե նպատակ չունեք տիրոջը գտնելու, ավելի լավ է՝ մի վերցրեք. հնարավոր է նրա կրած դժբախտությունները ձեզ գան:

7. Մետաղադրամ
Հին, մաշված մետաղադրամը ձեզ հաջողություն կբերի:

8. Ձեռնոց
Այդպիսի գտածոն հաջողության նշան է: Հնարավեր է՝ դուք նոր կարևոր ծանոթություն ձեռք բերեք:

9. Յասամանի ծաղիկներ
Իզուր չի տարածված այն կարծիքը, որ յասամանի հինգ թերթանի ծաղիկը հաջողություն է բերում: Եթե գտել եք նման ծաղիկ, պահեք ձեզ մոտ որպես թալիսման:

10. Զատիկ
Այս փոքրիկ հրաշք միջատի հետ հանդիպումը լավ փոփոխությունների նշան է: Զգուշորեն վերցրեք նրան ձեռքի մեջ, շշնջացեք ձեր ցանկությունը և թողեք, որ թռչի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
