5 բան, որոնք 100 տոկոսով քայքայում են ձեր հարաբերությունները

1. Ակնկալիքներ, թե ձեզ ինչպես պետք է սիրեն

Սիրված լինելու ցանկությունը բնական մարդկային ցանկություն է։

Բայց երբ ցանկությունը վեր է ածվում ակնկալիքի, դա հաճախ պահանջկոտության ու հիասթափության պատճառ է դառնում։

Բայց ճշմարտությունն այն է, որ ոչ ոք չի կարող ձեզ սիրել հատկապես այնպես, ինչպես դուք եք ցանկանում։

Յուրաքանչյուրը սիրում է այնպես, ինչպես ինքն է հասկանում սերը։ Ձեր զուգընկերն էլ ձեզ սիրում է այնպես, ինչպես կարող է ու պատկերացնում է։

Երբ դուք ձեր ակնկալիքներն ունեք, թե ինչպես պետք է ձեզ սիրեն ու ձեզ զայրացնում է, որ նա չի հասկանում ձեզ, դուք ենթադրում եք, որ նա պետք է աշխարհին նայի ձեր աչքերով։ Բայց դա անհնար է։ Արդյունքում դժգոհ եք մնում եւ՛ դուք, եւ՛ նա։

2. Անցյալ փորձի հիման վրա սիրո մասին ձեր պատկերացումները ձեւավորելը

Յուրաքանչյուրն ունի կյանքի ու սիրային հարաբերությունների սեփական փորձը։ Բոլորը ունեն տարբեր ծնողներ, մանկություն, դաստիարակություն, համապատասխանաբար նաեւ տարբեր պատկերացումներ այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները։

Բայց որոշակի փուլում կարեւոր է գտնել ոսկե միջինը։ Ընդ որում պետք է ցանկություն լինի ընդունել մեկ ուրիշի տեսակետը ։ Երբ մենք շարունակում ենք պնդել մեր տեսակետը՝ հարաբերությունները չեն զարգանում։

3. Երբ ձեզ համար ավելի կարեւոր է իրավացի՝ քան երջանիկ լինելը

Հարաբերություններում ամենամեծ խնդիրներից մեկը, որը հանգեցնում է տանը իշխանության համար մշտական պայքարի, անվստահության ու վեճերի։ Դա բացասաբար է ազդում ընտանեկան շփման ու հարաբերությունների վրա։

Եթե ձեզ համար ամենակարեւորը իրավացի լինելն է, այդ դեպքում ձեր զուգընկերն իրեն կզգա անկարեւոր, չսիրված ու թերագնահատված ։

Հարաբերությունները ստացվում են այն ժամանակ, երբ երկուսն էլ կենտրոնացած են այդ հարաբերությունների, այլ ոչ թե իրենց սեփական անձի վրա։ Դուք պետք է նկատեք ձեր զուգընկերոջ տեսակետների կարեւորությունը ու հաշվի նստեք դրանց հետո, այդպես դուք նրան ավելի լավ կսկսեք հասկանալ։

Դուք այդ ձեւով ձեր զուգընկերոջը ցույց կտաք, որ անտարբեր չեք նրա նկատմամբ, ու որ ձեզ համար կարեւոր են նրա հետ հարաբերությունները։

4. Կարեւոր խնդիրների մասին լռելը

Շատերը պարզապես անտեսում են հարաբերություններում խնդրահարույց հարցերը՝ ամենօրյա շպապողականության, երեխաների, ընտանեկան հոգսերի պատճառով։ Արդյունքում զուգընկերները ժամանակ ու եռանդ չեն ունենում քննարկել այն, ինչն իրոք կարեւոր է իրենց համար։

Կամ գուցե ոմանք պարզապես վախենում են վեճերից ու խուսափում են կոնֆլիկտներից։ Մի հետաձգեք խոսակցությունները, այդպես դուք ավելի կխորացնեք խնդիրը։ Այն կմնա չլուծված, ընդ որում հարաբերությունները դրանից կդառնան լարված, մանր վեճերով ու անվստահությամբ լի։

Սովորեք լուծել խնդիրները, երբ դրանք ծագում են։

5. Երեխաների պահանջներն առաջնահերթ համարելը

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երկրորդ ամուսնությունները շատ ավելի հաճախ են ավարտվում ամուսնալուծությամբ, եթե ընտանիքում առաջին ամուսնությունից երեխաներ կան։
Իհարկե բարդ է գտնել ճիշտ հավասարակշռություն, որպեսզի նոր ծնողի հետ ընտանիքում եւ երեխան իրեն անուշադրության մատնված չզգա, եւ նոր զուգընկերը։ Բայց այս իրավիճակում կարեւոր է չմոռանալ մտածել ինքներդ ձեր մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն