Ինչպես են իմաստուն ծնողները դաստիարակում իրենց երեխաներին

Բոլորս էլ մի ժամանակ մանուկ ենք եղել, սակայն հաճախ մոռանում ենք դրա մասին:

Հոգու խորքում գիտենք, թե ինչպես ճիշտ վարվել երեխաների հետ, սակայն առօրյայում դրա համար մեզ չեն բավականացնում համբերությունը, իմաստությունը:

Այս հոդվածում ցանկանում ենք Ձեզ ներկայացնել 7 կարևորագույն բաներ, որոնք ոչ միայն կօգնեն երեխաներին ինքնուրույն կայանալ, այլև օգտակար կլինեն ծնողներին՝ դաստիարակության կարևորությունը հասկանալու համար:

1.Սովորական ծնողը վստահ է, որ ողջ ազատ ժամանակը հարկավոր է տրամադրել երեխային: Այդպիսով սեփական հետաքրքրությունները նա մղում է երկրորդ պլան:

Իմաստուն ծնողը կարողանում է ինքնուրույն հոգ տանել իր մասին՝ նույնը սովորեցնելով իր երեխային:

2.Սովորական ծնողը երեկոները տրամադրում է իր երեխային հանձնարարված տնային առաջադրանքները լուծելուն:

Իմաստուն ծնողը երեխային դաստիարակելիս առաջնորդվում է հետևյալ ստրատեգիայով. երեխան ինքն է պատասխան տալիս իր կատարած և չկատարած տնային առաջադրանքների համար:

3.Սովորական ծնողը փորձում է իր մեղքը քավել տարբեր նվերներ գնելով և գումարային միջոցներով:

Իմաստուն ծնողը պարբերաբար գրպանի գումար է տալիս իր երեխային: Վերջինս ինքը պետք է սովորի կառավարել փոքրիկ գումարը և գնի իրեն անհրաժեշտ իրերը կամ խաղալիքները, որոնք չեն մտնում ընտանեկան բյուջեի մեջ:

4.Սովորական ծնողը չի ցանկանում հասկանալ, թե ինչի համար է երեխան իրեն վատ պահում: Նրան բավարար է հանգստացնել երեխային տվյալ պահին միայն:

Իմաստուն ծնողը ուժերի ներածին չափով փորձում է լսել երեխային, որպեսզի հասկանա նրա վատ պահվածքի պատճառը և օգնի նրան:

5.Սովորական ծնողը երեխային դաստիարակելիս առաջնային նպատակ է համարում նրան պիտանի մարդ դարձնելը:

Իմաստուն ծնողը անում է ամեն ինչ, որ լավ և մտերիմ հարաբերություններ հաստատի երեխայի հետ:

6.Սովորական ծնողը ամենաթողության մթնոլորտում է դաստիարակում երեխային՝ թույլ տալով նրան նստել իր ուսերին:

Իմաստուն ծնողը հասկանում է, որ ինքն էլ կարող է ժամանակ անցկացնել՝ առանց երեխայի: Նույնն էլ երեխային է թույլ տալիս՝ իմանալով և՛ իր սահմանները, և՛ իր երեխայի:

7.Սովորական ծնողը փորձում է կյանքի բոլոր փորձություններից ետ պահել իր երեխային:

Իմաստուն ծնողը հնարավորություն է տալիս երեխային սխալներ գործելու, ապա նրա հետ միասին քննարկում է դրանք և դժվար իրավիճակից դուրս գալու դրական լուծումներ փնտրում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը