«Աշխարհում չկան չար մարդիկ, կան միայն դժբախտ մարդիկ». Միխայիլ Բուլգակովի լավագույն ցիտատները

Վիպագիր, դրամատուրգ, բժիշկ, երգիծաբան, վիպասան, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող և լրագրող Միխայիլ Բուլգակովը ռուս ամենահայտնի գրողներից է:

Ռուս ակնառու գրողն ապրեց ընդամենը 49 տարի:

Նրա վեպերը թարգմանվեցին մի շարք լեզուներով:

Այս գրքերը կարելի է վերընթերցել անվերջ և ամեն անգամ նորովի ընկալել։

Միխայիլ Բուլգակովը ծնվել է 1891 թվականի մայիսի 3 (15)-ին Կիևում։ Նա բավական վաղ է սկսել ստեղծագործել և իր կյանքի ընթացքում ավելի քան 140 ստեղծագործություն է գրել, չնայած համաշխարհային համբավ նրան բերեցին «Վարպետը և Մարգարիտան» և «Շան սիրրտը» վեպերը։

Խնդիրները, որոնց իր ստեղծագործություններում անդրադարձել է գրողը, մինչ օրս էլ հրատապ են մնում։

zNews-ը այսօր հավաքել և ներկայացնում է Բուլգակովի ստեղծագործություններից ամենանշանակալի ասույթները կյանքի ճշմարտության մասին, որոնք վաղուց թևավոր են դարձել։

1. «Ձեռագրերը չեն այրվում»։

2. «Փաստն աշխարհում ամենահամառ բանն է»։

3. «Հասցնում է նա, ով ոչ մի տեղ չի շտապում»։

4. «Կներեք, միթե ես թույլ կտայի ինձ տիկնոջն օղի լցնել։ Սա մաքուր սպիրտ է»։

5. «Դուք դատում եք կոստյումո՞վ։ Երբեք այդպես մի արեք, դուք կարող է շատ մեծ սխալ գործեք»։

6. «Դուք ծիծաղում եք ինձ վրա, որովհետև ես տարբերվում եմ ձեզանից, իսկ ես ծիծաղում եմ ձեզ վրա, որովհետև դուք իրարից չեք տարբերվում»։

7. «Աղյուսը հենց այնպես ոչ մեկի գլխին չի ընկնի»։

8. «Մենք ինչպես միշտ քեզ հետ տարբեր լեզուներով ենք խոսում, բայց այն, ինչի մասին մենք խոսում ենք, դրանից չի փոխվում»։

9. «Աշխարհում չկան չար մարդիկ, կան միայն դժբախտ մարդիկ»։

10. «Երջանկությունն առողջության նման է․ երբ այն ակնհայտ է, նրան չես նկատում»։

11. «Նա ով սիրում է, պետք է կիսի նրա ճակատագիրը, ում սիրում է»։

12. «Ով է ասել, թե աշխարհում չկա հավատրիմ, հավերժ սեր։ Կտրեք խաբեբայի կեղտոտ լեզուն»։

13. «Ինքներդ էլ գիտեք, առանց փաստաթղթերի մարդուն խստիվ արգելված է գոյություն ունենալը»։

14. «Միգուցե փողը խանգարում է համակրելի լինել։ Այ այստեղ, բոլորը համակրելի են և ոչ ոք փող չունի»։

15. «Ինչիդ է պետք ողջ աշխարհը, եթե այն ոչ ոքի չես ցանկանում նվիրել»։

16. «Ազնվությունը միշտ անախորժությունների է բերում»։

17. «Վիրավորանքը սովորական պարգևատրում է լավ աշխատանքի դիմաց»։

18. «Ես ուզում էի շուռ տալ աշխարհը, բայց թեյով բաժակս շուռ տվեցի»։

19. «Ես 60 տարեկան եմ և կարող եմ խորհուրդներ տալ․ հանցագործության երբեք մի գնացեք, ում դեմ ուզում է դա ուղղված լինի, ապրեք մինչև խոր ծերություն մաքուր ձեռքերով»։

20. «Միակ բանը, որ հատուկ է մարդուն ի ծնե, դա սերն է ինքն իր նկատմամբ։ Եվ յուրաքանչյուր մարդու կյանքի նպատակը երջանկությունն է։ Իսկ որ տարրերից է հյուսվում երջանկությունը։ Միայն երկու, պարոնայք, միայն երկու տարրից՝ խաղաղ ոգի և առողջ մարմին»։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը