Պատմության ամենաանպետք թղթադրամը. ինչու՞ էին Զիմբաբվեում 100 տրիլիոնանոցներ թողարկում

Զիմբաբվեի դոլարը Զիմբաբվե պետությանգումարային միավորն է, որը գոյություն է ունեցել 1981 թ. ապրիլի 15-ից մինչև 2009 թ. հունիսի 30-ը:

Մեկ զիմբաբվեյան դոլարը հավասար էր 100 ցենտի: 2009 թ. հունիսի 30-ին դոլարը դադարեց իր գործողությունը Զիմբաբվեի ռեզերվ բանկի որոշմամբ:

Զիմբաբվեի Հանրապետությունը պետություն է Հարավային Աֆրիկայում, որը տնտեսական աշխարհում հայտնի է նրանով, որ 2008 թ. պաշտոնական տվյալներով այնտեղ ինֆլյացիան հասել էր 231 միլիոն տոկոսի:

Շարունակական ինֆլյացիայի պատճառով թողարկվում էին 100,000,000,000,000 դոլարանոց թղթադրամներ (100 տրիլիոն): Թղթադրամի առաջնային կողմում պատկերված էին Չիրեմբայի՝ Զիմբաբվեի տեսարժան վայրերից մեկի հավասարակշռող քարերը, հակառակ կողմում՝ Զիմբաբվեի բնապատկերները:

2008 թ. վերջում գները կրկնապատկվում էին յուրաքանչյուր 24,7 ժամը մեկ անգամ, ինչը համապատասխանում է տարեկան 6,5 կվինկվատրիգինտիլիոն տոկոսի, այսինքն՝ 6,5*10108%:

Օրինակ՝ 2008 թ. հուլիսի 4-ին մեկ շիշ գարեջուրը տեղի ժամանակով ժամը 17:00-ին արժեր 100 միլիարդ զիմբաբվեյան դոլար, իսկ երկու ժամ անց՝ 150 միլիարդ: Չնայած կառավարության փորձերին՝ ինֆլյացիան օրենսդրական եղանակներով կասեցնելու, զիմբաբվեյան դոլարի շրջանառությունը պարզապես դադարեցվեց: Դրա փոխարեն պետության քաղաքացիները սկսեցին օգտագործել ԱՄՆ դոլար, եվրո, Միացյալ Թագավորության ֆունտ ստերլինգ, ինչպես նաև հարևան այն աֆրիկյան պետությունների արժույթը, որոնք առավել կայուն ֆինանսական վիճակում էին: Զիմբաբվեն վերածվեց աշխարհի ամենաաղքատ պետություններից մեկին և դարձավ դրա եռյակի անդամներից մեկը՝ Լիբերիայի և Կոնգոյի հետ միասին:

2013 թ. հունվարին երկրի ֆինանսների նախարարը հայտնեց, որ պետական ծառայողների աշխատավարձը վճարելուց հետո պետական գանձարանում մնացել է 217 դոլար: 2019 թ. վերջում Զիմբաբվեի տնտեսությունը շարունակում էր մնալ ծանր դրության մեջ. գործազրկության մակարդակը հասնում էր 80-90%-ի, արտաքին պարտքը՝ 2 միլիարդ դոլարի: Հիպերինֆլյացիայի վտանգը շարունակում էր առկա մնալ:

100 տրիլիոն դոլարանոց թղթադրամները այսօր շարունակում են եկամուտ բերել. դրանք վաճառվում են զբոսաշրջիկներին և կոլեկցիոներներին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․