«Միայն կինը գիտի` ինչի է ընդունակ մյուս կինը». Սոմերսեթ Մոեմի անկեղծ մտքերը

Ժամանակին անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմն ասել է, որ որոշ ժամանակ մարդիկ իրեն լավ հումորիստ էին համարում:

Բանն այն է, որ իր վեպերում գրողը ճշմարտությունն էր նկարագրում, իսկ շրջապատողներին դա կատակ էր թվում:

zNews-ը ներկայացնում է Ուիլյամ Սոմերսեթ Մոեմի անկեղծ մտքերը` «Թատրոն», «Լուսին և վեցպենսանոց», «Սուր ածելիներ» և «Ստրկություն մարդկային» վեպերից:

1. Աշխարհում չկա ավելի հեշտ բան, քան ուրիշների դժբախտությունը հաղթահարելը:

2. Կարծում եմ` Աստված կամ իմ ներսում է, կամ ոչ մի տեղ:

3. Ճիշտ չէ, որ տանջանքները կոփում են մարդու բնավորությունը, երբեմն դա հաջողվում է, սակայն ավելի հաճախ տառապանքները մարդուն փոքրոգի ու վրեժխնդիր են դարձնում:

4. Միայն կինը գիտի` ինչի է ընդունակ մյուս կինը:

5. Ողբերգությունը նրանում է, որ մենք երբեմն հասնում ենք մեր ուզածին:

6. Հեշտ է սիրալիր լինել նրանց հետ, ում հանդեպ անտարբեր ես:

7. Կինը տղամարդուն հմայում է` գործի դնելով իր գրավչությունները և իր կողքին է պահում` գործի դնելով նրա թերությունները:

8. Մարդիկ սիրում են ծաղրել այն, ինչ չեն հասկանում:

9. Մարդիկ կարծիք են հարցնում, բայց սպասում են գովաբանության:

10. Աշխարհում միայն երկու բան է արդարացնում մարդկային գոյությունը` սերը և արվեստը:

11. Հենց սկսում ես մտածել անցյալի մասին, այլևս ապագա չունես:

12. Ոչինչ անհետևանք չի լինում:

13. Հանճարեղությունը ոչ այլ ինչ է, քան անսահման աշխատելու կարողությունը:

14. Բնավ էլ նույնը չէ ճիշտն ասելը ինքդ քո մասին և դա լսել ուրիշներից:

15. Մարդն այն չէ, ինչ ցանկանում է լինել, այլ այն, ինչ կարող է լինել:

16. Խոստումը երբեք չեն մոռանում նրանք, ում տալիս են դա, սակայն մշտապես մոռանում են այն տվողները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է