5 նշան, որ տղամարդը Ձեզ դավաճանում է

Հարաբերություններում միայն դուք եք ջանքեր գործադրում

Եթե նկատում եք, որ Ձեր զուգընկերն այլեւս նույնքան ուշադիր չէ ձեր հարաբերությունների հարցում, որքան նախկինում էր, ուրեմն մտածելու ժամանակն է։ Երջանիկ զույգերը միշտ միասին են ջանքեր գործադրում իրենց լուսավոր ապագայի համար։

Նրանք աջակցում են իրար ու հոգ տանում իրար մասին։ Բայց կարող է գալ մի պահ, երբ զույգում մեկը սկսում է իրեն պասիվ պահել։ Եթե Ձեր զուգընկերը այլեւս հանուն Ձեզ ջանքեր չի գործադրում, ուրեմն հնարավոր է՝ նրա ուշադրությունը մեկ ուրիշը կգրավի կամ արդեն գրավել է։

Վերջերս նա հաճախ է արդարանում ու չափազանց դյուրագրգիռ է

Նա թաքցնելու բան ունի, ու դուք գիտեք դա։ Նա միշտ նյարդայնանում է, զայրանում մանրուքներից ու սկսում է արդարանալ, երբ նրան անցանկալի հարցեր եք տալիս։ Ասես հարցաքննության ժամանակ փորձում է իր անմեղությունն ապացուցել։ Բայց եթե նա մեղավոր չէ՝ ի՞նչ կարիք կա արդարանալ։ Տղամարդը կարող է խուսափել հարցերից կամ էլ փոխել խուսակցության թեման միայն թե թույլ չտա, որ իր սուտը ջրի երես դուրս գա։ Նա կփորձի շեղել ձեզ՝ պատճառաբանելով, որ վատ տրամադրություն ունի։ Ու դա բնական ենթագիտակցական ռեակցիա է նման իրավիճակում, բնական պաշտպանական մեխանիզմ՝ ստող մարդկանց համար։

Դուք այլեւս իրար հետ ժամանակ չեք անցկացնում

Հիշեք՝ ինչպես է սկսվել ամեն ինչ՝ ռոմանտիկ ընթրիք, անկողնում մատուցված սուրճ, զգացմունքների քնքուշ դրսեւորումներ, երբ մենակ էիք մնում։ Բայց հիմա այդ ամենը ասես հօդս է ցնդել։ Բնական է, որ ժամանակի ընթացքում մարդկանց զգացմունքները մի քիչ մարում են։ Բայց եթե ռոմանտիկա առհասարակ չկա՝ դա արդեն նորմալ չէ։ Եթե ձեզ ոչ մի կերպ չի հաջողվում ռոմանտիկ երեկո կազմակերպել՝ ուրեմն ձեր զուգընկերը չի ուզում Ձեզ հետ ժամանակ անցկացնել։ Պատճառները կարող են տարբեր լինել։ Հնարավոր է, նրա զգացմունքները սպառվել են։ Կամ էլ նրա համար դժվար է հավասարակշռել իր զգացմունքները Ձեր ու նորահայտ կնոջ միջեւ։

Դուք նկատում եք, որ նա սկսել է թաքցնել հեռախոսը ու արգելափակել համակարգիչը

Նախկինում նա կարող էր Ձեզ տալ իր հեռախոսը կամ մոռանալ այն որեւէ սենյակում։ Բայց հիմա ամեն ինչ փոխվել է՝ նա խանդոտ է վերաբերվում իր անձնական իրերին, ձեռքից վայր չի դնում։ Եթե խնդրեք, որ նա որոշ ժամանակով Ձեզ տա հեռախոսը՝ նա կձգձգի, որպեսզի հասցնի այնտեղից ջնջել բոլոր գաղտնի տվյալները։ Ինչը բաց էր նախկինում՝ հիմա արդեն փակ է։ Այդ գաղտնապահությունը ոչ մի լավ բան չի խոստանում։ Հնարավոր է տղամարդը ձեզնից շատ կարեւոր տեղեկություն է թաքցնում, որը կարող է կործանել հարաբերությունները։ Ասել է թե՝ իր անհավատարմության ապացույցները։

Դուք զգում եք, որ ինչ-որ բան այն չէ

Ներքին ձայնը երբեք չի ստում։ Դա բնության շնորհ է, որը Ձեզ պաշպանում է բացասական հետեւանքներից ու խաբեությունից։ Եթե ինչ-որ պատճառով դուք սկսում եք անհանգստանալ ու զգալ, որ ինչ-որ բան այն չէ, ապա ուշադիր հետեւեք նրան։ Հնարավոր է՝ բնազդները ձեզ կհուշեն, թե որոնք են այդ տագնապահարույց ազդանշանների պատճառները։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)