Ես անպարկեշտ եմ և ապրում եմ հարուստ տղամարդկանց հաշվին

Կանանց ռուսական ֆորումներից մեկում մի անգամ վեճ էր ծագել, թե արդյոք կարող է ժամանակակից կինն այնպիսի տղամարդ գտնել, որը կերջանկացնի իրեն։

Բոլորը բողոքում էին ամուսինների կողմից չհասկացված լինելուց, ալկոհոլի նկատմամբ նրանց հակվածությունից և այլն։

Անսպասելի կերպով մշտական այցելուներից մեկը մի այնպիսի բան է գրում, ինչից հետո բոլորը հարձակվում են նրա վրա և նույնիսկ պահանջում, որ նա անմիջապես լքի խումբը։ Իսկ թե ինչ էր գրել այդ կինը, ստորև ներկայացնում է zNews-ը։

«Դուք այստեղ բոլորդ խոսում եք ձեր ալկոհոլիկներից և պորտաբույծներից, բայց դուք երբեք չեք թողնի նրանց։ Դուք կպել եք այդ ձրիակերներին, դրել եք ձեր գլխին և այդպես էլ կապրեք մինչև մեռնելը։ Ձեզանից ոչ մեկը մի սիրեկան էլ չի պահի՝ հոգու և մարմնի տոն կազմակերպելու համար, քանի որ պարկեշտ է։

Ես անպարկեշտ եմ. ամուսին չունեմ և ապրում եմ ուրիշ տղամարդկանց հաշվին։ ՀԱՐՈՒՍՏ տղամարդկանց հաշվին, աղջիկներ։ Եվ գիտե՞ք, ես ինձ կատարյալ երջանիկ եմ զգում։ Ոչ մի տղամարդ չի փորձի ինձ հետ խաղեր խաղալ, որովհետև գիտի, եթե մի բան այնպես չեղավ, դռան տեղը ցույց կտամ։ Եվ նա կգնա։ Պատկերացնում եք, տղամարդը, որն ինձ ըստ պահանջի պահում է, չի սկսի բղավել ինձ վրա, չի ապտակի։ Այլ պարզապես կգնա։ Իսկ նրա տեղում ուրիշը կհայտնվի։

Ես գիտեմ, թե հիմա ինձ ինչ բառերով կբնութագրեք։ Դա կոպիտ է աղջիկներ։ Մեր օրերում կանայք իրենց այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս, որ ուզում ես փակել ականջներդ, իսկ հետո էլ բողոքում են, որ տղամարդիկ իրենց չեն վերաբերվում որպես երկնային էակների։

Դե ուրեմն իմացեք. ինձ տղամարդիկ են պահում և ես հպարտանում եմ դրանով։ Դարեր ի վեր կանայք ապրել են տղամարդկանց հաշվին։ Արևելյան երկրներում մինչ օրս էլ կնոջը որպես թանկարժեք իր են վերաբերվում։ Նրանց միակ գործը երեխաներ ունենալն է և տղամարդուն հաճույք պատճառելը։

Ես դեռ դպրոցական տարիքից էի որոշել, որ ապրել այնպես, ինչպես մայրս է ապրում՝ երեք տեղ աշխատելով, որ կարողանաս պահել երեխաներիդ և ալկոհոլիկ ամուսնուդ, – այդպես ես հաստատ երբեք չեմ ապրելու։ Ես գեղեցիկ եմ, խելացի եմ, և քանի դեռ այս ամենը չի կորել, ես պետք է դրանցից օգտվեմ։

Առաջին սիրեկանիս 18 տարեկանում ունեցա։ Նա մի երեսուն տարով մեծ էր ինձանից։ Նա բարձրաստիճան պաշտոնյա էր, տանը փնթփնթան կինն էր նրան սպասում և երես առած երեխաները, որոնք ինձանից մեծ էին։ Ես նրա համար կարծես մի կում մաքուր օդ լինեի։ Եթե հիմա մտածում եք, որ մանկահասակ պոռնիկը անմիջապես թռել է տարիքով տղամարդու անկողինը, չարաչար սխալվում եք։ Ես այնպես արեցի, որ նա փորձում էր հասնել ինձ։ Խելացի կինը կարողանում է ստիպել, որ տղամարդը պայքարի իր համար։ Եվ առաջին սեքսը տեղի ունեցավ այն բնակարանում, որը սիրեկանս առավ ինձ համար։ Մետաքսե սավանների վրա և ոչ թե քռչոտ հյուրանոցում։

Մենք միասին մնացինք ութ տարի։ Եվ դրանք նրա կյանքի ամենաերջանիկ տարիներն էին, որովհետև ես տալիս էի նրան այն, ինչ չէր տալիս կինը, չէին տվել նախորդ սիրուհիները. քնքշանք, ըմբռնում, հանգստություն։

Հետո իմ առաջին տղամարդը ինֆարկտից մահացավ։ Բայց հայտնվեցին ուրիշները։ Ես, մինչ առաջինի հետ էի, բարձրագույն կրթություն ստացա։ Ոչ թե նրա համար, որ հետո աշխատեմ, այլ ինտելեկտս բարձրացնելու համար։ Կրկնում եմ. իսկական հաջողակ տղամարդիկ իրենց կողքին խելացի կին են ուզում տեսնել, այլ ոչ թե գեղեցիկ հիմարիկների։

Եվ իմ կյանքն ինձ լրիվ բավարարում է։ Ես չեմ լարվում աշխատավայրում, սպորտով եմ զբաղվում, առողջ ապրելակերպ եմ վարում, նյարդերս առողջ են։ Ես որոշակի կապիտալ ունեմ, որ հավաքել եմ այս ընթացքում։ Եվ համոզված եմ, որ այս բոնուսներն ունենալով, երբեք մենակ չեմ մնա։

Իսկ հիմա ինքներդ որոշեք, թե ում վիճակն է ավելի լավ։ Լինել պարկեշտ, բայց կյանքից քշված կին, ինչպիսին դուք եք, թե անպարկեշտ, տղամարդկանց հաշվին ապրող երջանիկ կին, ինչպիսին ես եմ։

Հաջողություն բոլորիդ»։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)