Ինչ անել որպեսզի կապրոնե զուգագուկպաները չպատռվեն

Ոչ մի վատ բան չկա, քան այն պահը, երբ հագնում ես նոր կապրոնե զուգագուլպաներ և երկու րոպե անց տեսնում, որ նրանից «հատ է գնացել»։

Սակայն իմացեք, որ ձեր ձեռքերում է դարձնել այս բարակ իրն ավելի ամուր և երկարակյաց։

Գնեք զուգագուլպաներ ամուր կարերով

Սովորաբար այդ կարերը ոտնաթաթերի վրա են։

Այլ տարբերակ է զուգագուլպաների տակից բարակ կապրոնե գուլպաներ հագնելը, որպեսզի եղունգների և բարակ իրի միջև սահման լինի։

Խոնավեցրեք ոտքերի մաշկը

Բարակ կապրոնն ավելի հեշտ է ձգել հարթ, խոնավեցրած մաշկին, քան վաղուց չսափրված ոտքերին։

Ճիշտ չափսով գնեք

Մեծ սխալ կլինի, եթե դուք ձեր վրա ձգեք փոքր զուգագուլպաները։

Լավագույն դեպքում դրանք կպատռվեն հագնելու ընթացքում, վատագույն՝ կարևոր միջոցառման ժամանակ։

Բոլոր տուփերի վրա գրված են չափսերը։ Եթե դուք տատանվում եք երկու չափսերի միջև, ապա ընտրեք մեծը։

Խնամեք ձեռքերի եղունգները

Ցանկացած անհարթ կամ կոտրված եղունգ զուգագուլպաների թիվ մեկ թշնամին է։ Մեկ փոքրիկ հում, և ամեն ինչ ավարտված է։

Մինչև զուգագուլպաներ հագնելը համոզվեք, որ ձեռքերի եղունգները խնամված վիճակում են։

Մատանիները և ապարանջաներն ավելի լավ է հագնել զուգագուլպաները հագնելուց հետո։

Զուգագուլպաները սառցախցիկ դրեք

Պարզվում է, որ զուգագուլպաների սառեցումն օգնում է ամրացնել թելերը, դրանք դարձնելով ավելի պինդ։ Սակայն այս ընթացակարգն իր կանոններն ունի։

Թրջեք զուգագուլպաները ջրում, թեթևակի քամեք և դրեք սառցախցիկ ողջ գիշեր։ Հաջորդ օրը դրանք պետք է աստիճանաբար հալչեն սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Երբ զուգագուլպաները չորանան, արդեն պատրաստ կլինեն հագնելու համար։

Ճիշտ հագեք՝ ոտնաթաթից դեպի ազդր

Պետք չէ լայնացնել զուգագուլպաները մատներով․ այդպես դուք կարող եք պատռել դրանք։ Հավաքեք այն «հարմոնի» նման և զգուշորեն ձգեք ոտնաթաթից սկսած դեպի վերև։

Զգույշ եղեք ճարմանդների հետ

Ճարմանդներով երկարաճիտ կոշիկները զուգագուլպաների լավագույն ընկերները չեն։ Դանդաղ կոճկեք դրանք և աշխատեք ձեր մատը պահել դրա և զուգագուլպայի արանքում։

Խնայողաբար լվացեք

Զուգագուլպաները ցանկալի է ձեռքով լվանալ։ Դա լավագույն միջոցն է դրանք պահպանելու համար։ Եթե ամեն դեպքում որոշել եք վստահել այն լվացքի մեքենային, ապա տեղավորեք դրանք լվացքի համար նախատեսված պարկի մեջ։

Կանգնեցրեք «հատ գնալը»

Նկատելով փոքրիկ «հատը», կարող եք կանգնեցնել դրա զարգացումը եղունգների թափանցիկ լաքի օգնությամբ։ Այն կփակի անցքը և կկանխի աղետը։ Իհարկե կարևոր է, որ այդ անցքը չերևացող հատվածում լինի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)