7 մթերք, որոնց պատճառով ձեզնից սկսում է վատ հոտ գալ. որո՞նք են այն մթերքները, որ պետք է հանվեն ձեր ամենօրյա ճաշացանկից հենց այսօր

Հաճախ մենք չենք էլ զգում, որ մեզնից վատ հոտ է գալիս։

Թվում է՝ հետևում ենք հիգիենայի բոլոր կանոններին՝ լվացվում ենք օրը մի քանի անգամ, օծանելիք ենք օգտագործում, հագնում ենք միայն մաքուր հագուստ, բայց, միևնույն է, մեր ընկերներն ու հարազատները նշում են, որ մեզնից շարունակում է վատ հոտ գալ։

Ո՞րն է դրա պատճառը։ Գիտնականներն առանձնացրել են այն 7 մթերքները, որոնք օգտագործելիս մեզնից սկսում է վատ հոտ գալ։

1. Ֆասթ ֆուդ

Տարատեսակ համբուրգերներ ու ֆասթ ֆուդի այլ տեսակներ պատրաստելու ընթացքում նրանց ավելացվում են համեմունքներ, ու առհասարակ դրանք պատրաստվում են այնպիսի եղանակներով, որոնք հաստատ մարդու քրտնարտադրությունը շատացնում են, իսկ դրա հոտը փոխում են՝ ավելի վատը դարձնելով։ Բացի նրանից, որ ֆասթ ֆուդով սնվելը կարող է մի շարք վնասակար ազդեցությունների պատճառ դառնալ, այն նաև նպաստում է նրան, որ մարդուց վատ հոտ գա։

2. Կարմիր միս

Պրահայի համալսարանի գիտնականները այսպիսի մի հետազոտություն են արել։ Նրանք հավաքել են բուսակերների ու տղամարդկանց, ովքեր կարմիր մսի սիրահար են, և նրանց քրտինքից նմուշներ վերցրել։ Այդ նմուշները տրվել են հետազոտության հատուկ մասնագետների մոտ, ու պարզվել է, որ այն տղամարդիկ, ովքեր ամեն օր կարմիր միս են օգտագործում, ունեն ամենից տհաճ քրտինքի հոտը։

3. Սխտոր

Այս մթերքի «բուրավետությունը» գաղտնիք չէ ոչ մեկիս համար, սակայն գիտնականները նաև պնդում են, որ այն ոչ միայն ապահովում է, որ մեր բերանից վատ հոտ գա, այլ նաև ներծվվում է մաշկի յուրաքանչյուր ծակոտիի մեջ, որի հետևանքով մեր մարմնից ամբողջությամբ սկսում է վատ հոտ գալ։

4. Բրոկոլի

Բրոկոլին հատկապես առանձնացնում են որպես օգտակար բանջարեղեն, որը կարող է միայն նպաստել մարդու առողջարար սնվելուն, սակայն ոչ ոք չի հաշվի առնում մի հանգամանք՝ այս բանջարատեսակը կարող է ոչ միայն վատ հոտի, այլ նաև օրգանիզմում գազերի պատճառ դառնալ։ Այս մթերքը հաճախ կարող է տհաճություն առաջացնել օգտագործողի մոտ։

5. Ալկոհոլային խմիչք

Ալկոհոլային խմիչքից հետո մարդու մարմինը սկսում է ոչ հաճելի բուրել։ Այս բույրը կարող է բավականին երկար պահպանվել, ու դա է պատճառը, որ անգամ հաջորդ օրը աշխատանքի գնալուց հետո, երբ թվում է, որ դուք արդեն ամբողջովին սթափ ու հասցրել եք մի լավ լոգանք ընդունել, ձեզնից շարունակում է տհաճ հոտ գալ, որից ձեր կոլեգաներն անմիջապես գլխի են ընկնում՝ նախորդ օրը ձեր կյանքի ամենահանգիստ օրերից հաստատ չի եղել։

6. Ձուկ

Այս մթերքը ինչքան էլ որ տեսողությանն օգտակար լինի, բայց ուտողին «ջրահարս» դարձնելու հատկություն ունի։ Ձուկն ուտելուց հետո մարդուց սկսում է տարօրինակ ջրային տհաճ հոտ գալ, որից ևս դժվար է ազատվելը։ Հետաքրքիր է, որ ձկան հոտը կարող է փոխանցվել ոչ միայն քրտինքին, այլ նաև մեզին։

7. Սոխ

Սոխն ու սխտորը կարծես քույր մթերքներ լինեն։ Սակայն այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա․ գիտնականները նշում են, որ առավել հոտավետ է մարդուն դարձնում հենց չեփած սոխը, իսկ արդեն եփած կամ տապակած սոխը կորցնում է հոտավետ դարձնելու իր հատկությունը, և մարդը կարող է հանգիստ ուտել այն, ինչքան որ կցանկանա։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)