Նրան բանաստեղծություններ նվիրեց անգամ Պուշկինը, իսկ Նիկոլայ 1-ին կայսրը նրան հռչակեց Ռուսաստանի ամենագեղեցիկ կին. ո՞վ էր այն հայուհին, ում հմայքի առաջ ծնկի էր գալիս ամբողջ Ռուսաստանը

Աշխարհում քիչ չեն եղել հայուհիներն, ում հմայքի առաջ ծնկի են եկել նաև այլ երկրները։

Աննա Աբամելիք-Լազարևա․ այսպես է այն հայուհու անունը, ով 19-րդ դարում կարողացավ նվաճել մի շարք հանրահայտ ռուս բանաստեղծների սրտերը, իսկ Նիկոլայ 1-ին կայսրը նրան հռչակեց Ռուսաստանի ամենագեղեցիկ կանանցից մեկը։

Աննան ծնվել է 1814թ.-ին Սանկտ Պետերբուրգում։

Նրա հայրը հայտնի իշխան Դավիթ Աբամելիքն էր, իսկ մայրը՝ Մարթա Լազարյանը, ով 7 տարեկանից սկսած արեց ամեն բան, որ աղջիկը հրաշալի տիրապետի նաև հայերենին։

Աննա խոսում էր մի քանի լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և նույնիսկ գերմաներեն։

Նա հրաշալի թարգմանչուհի էր, ով կարողացավ թարգմանել մի շարք հանրահայտ գրողների աշխատանքները ու դրանցով ավելի հայտնի դառնալ։

Նիկոլայ 1-ին կայսրը այնքան էր հիացած գեղեցկուհու տեսքով ու ինտելեկտով, որ նրան հռչակեց Պետերբուրգի թիվ մեկ գեղեցկուհի ու կայսրուհու նաժիշտ։

Աննան, սակայն, շուտով ամուսնացավ Կազանի նահանգապետ Իրակլի Բարատինսկու հետ ու տեղափոխվեց Կազան։

Նա հաճախ նշում էր, որ Կազանում իր օրերն այնքան էլ ուրախ ու վառ չէին անցնում ու հաճախ նա կարող էր օրերով դուրս չգալ տնից, սակայն նրա այդ վիճակն անգամ չէր ստիպում Աննային դադարեցնել իր թարգմանչական աշխատանքներն ու շարունակել հիացնել բոլորին։

Նրան նկարել են գեղանկարիչներ Ալեքսանդր Բրյուլովը, Օսոկինը, բանաստեղծություններ են ձոնել Պուշկինը, Լերմոնտովը, Իվան Մյատլևը, Պյոտր Վյազեմսկին, նրա մասին հիացական տողեր է գրել գերմանացի ճանապարհորդ Ֆրիդրիխ Գագերնը։

Աննան իր կյանքն ավարտեց 1889թ.-ին Սանկտ Պետերբուրգում։ Նրա ամուսինն իր մահից 30 տարի առաջ արդեն մահացել էր, ու կինն իր կյանքի վերջին բավականին երկար տարիներն անցկացրեց Գերմանիայում։

Նա չէր դադարում թարգմանելուց, չէր դադարում սովորելուց ու կարդալուց։ Նա պատմության մեջ այդպես էլ մնաց որպես հայուհի, ով իր խելքով ու հմայքով չդադարեց զարմացնել բազմաթիվ օտարերկրացիների և միևնույն ժամանակ հեռու չմնալ հայկական արմատներից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․