Ինչպես օգնել օրգանիզմին արագ վերականգնվել երեխայի ծնունդից հետո

zNews-ը ներկայացնում է՝ ինչպես օրգանիզմին օգնել ավելի արագ վերականգնվել ծննդաբերությունից հետո:

Ֆիզիոլոգիական կողմեր

1. Արգանդ

Արգանդի կրճատումն արագացնելու համար պետք է ծննդաբերությունից 3-4 ժամ անց մի քիչ քայլել: Եթե քայլել անցանկալի է կամ չափազանց անհարմար է, մերսումը կօգնի: Պետք է զգուշորեն շոշափել արգանդի հատակը (որպես կանոն, այն գտնվում է պորտից քիչ ներքև) և այն երկու մատով շոյել շրջագծից դեպի կենտրոն ուղղությամբ: Կրճատումը զգալիորեն ուժեղացնել և արագացնել կարող է կրծքով կերակրելը:

Հեշտոցը նույնպես զգալիորեն բացվում է՝ երեխայի համար ճանապարհ ազատելով, բայց դրա վերականգնման գործընթացն արագացնել և հետույքի հատակի մկաններն ամրացնել կօգնի Քեգելի վարժությունը:

2. Միզապարկ

Խորհուրդ է տրվում զուգարան գնալ 2 ժամը մեկ՝ առանց սպասելու, որ օրգանիզմը պահանջի:

3. Ստամոքսաղիքային տրակտ

Խորհուրդ է տրվում բջջանյութով հարուստ սնունդ, նաև թեթև մերսում: Սահուն շարժումներով ձեռքը սահեցրեք որովայնի հատվածում ժամսլաքի ուղղությամբ՝ թեթևակի սեղմելով դրան ամեն անգամ արտաշնչելիս:

4. Ցիկլի վերականգնում

Կերակրող մոր Առաջին ամսեկանը կարող է սկսվել 6-18 ամսում, թեև հազվադեպ չեն դեպքերը, երբ դա տեղի չի ունենում մինչև կրծքով կերակրման լրիվ դադարեցումը: Եթե մայրը երեխային չի կերակրում, վերականգնման ժամանակը մոտ 1,5-2 ամիս է:

Նորից հղիանալու ունակությունը վերադառնում է դաշտանի հետ, սակայն պետք չէ հենվել նրա վրա, որ հղիություն հնարավոր չէ մինչ այդ:

Էսթետիկ կողմեր

Ծննդաբերությունից հետո առաջին 2 ամիսներին պետք է խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Այդ ընթացքում առավելագույնը կարելի է մանկասայլակով զբոսնել, ոչ ավելին: Կրծքով կերակրելը նույնպես օգնում է նիհարել: Միջինում մեկ կերակրման ընթացքում այրվում է 400-500 կկալ:

Հարթ որովայնը վերադարձնելու համար պետք է հատուկ հետծննդյան բանդաժ ձեռք բերել: 2 ամիս անց թույլատրելի է աննշան ֆիզիկական ծանրաբեռնվածությունը՝ աստիճանաբար դրանց ինտենսիվության ավելացմամբ: Մինչ այդ ավելի լավ է՝ սահմանափակվել շնչառական մարմնամարզությամբ, էլաստիկ գոտով և պարբերաբար փորի վրա պառկելով:

Մաշկին անհրաժեշտ տուրգորը վերադարձնել կօգնի կոնտրաստային լոգանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․