«Երեխաներն ու սմարթֆոնները. ամեն ինչ ավելի վատ է, քան թվում է». բժիշկ Նիկոլաս Կարդարաս

Բժիշկ Նիկոլաս Կարդարասը՝ ամերիկյան խոշորագույն վերականգնողական կենտրոններից մեկի գործադիր տնօրենը և նախկին կլինիկական պրոֆեսորը, գրել է «Լուսավորվող երեխաներ. ինչպես է էկրաններից կախվածությունը խլում մեր երեխաներին, և ինչպես հաղթահարել տրանսը»։

Դա թվային հերոին է։ Ինչպես են էկրանները երեխաներին վերածում հոգեգար-թմրամոլների։

Սյուզենը իր 6-ամյա որդու համար IPad գնեց, հենց որ նա գնաց առաջին դասարան։

«Ես մտածեցի՝ իսկ ինչո՞ւ չսկսել յուրացնել նման բաներն արդեն, հատկապես, որ դպրոցում դա միայն խրախուսվում էր»,- պատմում էր Սյուզենը։

Նա որդուն՝ Ջոնին, սկսեց թույլ տալ պլանշետով խաղալ տարատեսակ ուսուցանող խաղեր։ Ի վերջո, նա իր համար բացահայտեց Minecraft խաղը, որը նրա տեխնոլոգիայի ուսուցիչը խորհուրդ տվեց՝ որպես իր տեսակի մեջ յուրահատուկ էլեկտրոնային Լեգո։ Տեսնելով որդու ոգևորվածությունը՝ Սյուզենը որդուն թույլ տվեց այդ խաղով զբաղվել ողջ ազատ ժամանակի ընթացքում։

Սկզբում մայրը գոհ էր, չնայած նկատել էր, որ խաղի ծրագիրն այնքան էլ նման չէր Լեգոյին, որովհետև նրանում ստիպված չէին կենդանիներին սպանել բացառիկ հանքանյութեր փնտրելու ու գոյատևելու և նոր մակարդակի հասնելու համար։

Աստիճանաբար կինը նկատեց, որ որդու վարքագծի մեջ փոփոխություններ են նկատվում։ Նա ավելի ու ավելի շատ էր կենտրոնանում այդ խաղի վրա, կորցրել էր որևէ այլ բանով զբաղվելու հետաքրքրությունը, ինչպես նաև հրաժարվում էր կատարել իր պարտականությունները։ Երբեմն նա կարող էր առավոտյան արթնանալ ու պատմել, որ երազում այդ խաղի խորանարդիկներն է տեսել։

Չնայած դա նրան զգաստացրեց, բայց մյուս կողմից՝ մտածեց, որ իր տղան պարզապես վառ երևակայություն ունի։ Երբ նրա վարքագիծը վատացավ, մայրը փորձեց տղայի ձեռքից վերցնել խաղը, բայց որդին որպես պատասխան՝ ընկավ հիստերիայի մեջ։

Իսկ մի անգամ, երբ մայրը մտավ որդու սենյակ՝ սովորականի պես քնելուց առաջ նրա որպիսությունը հարցնելու համար, տեսավ, որ որդին, արյունով լցված բաց աչքերով անթարթ նայում էր պլանշետի վառ լուսավորված էկրանին։ Նա այնպիսի տեսք ուներ, ասես գտնվում էր տրանսի մեջ։

Խուճապի մեջ ընկնելով՝ Սյուզենը սկսեց ցնցել նրան՝ փորձելով որդուն դուրս բերել այդ վիճակից։ Խելքը կորցրած՝ մայրը չէր կարողանում հասկանալ, թե իր երբեմնի առողջ ու երջանիկ փոքրիկ տղան ինչպես դարձավ այդ խաղից այդքան կախված, ինչի պատճառով ընկել էր կատատոնիկ արգելակման մեջ։

Նմանատիպ դեպքերը տեխնիկայով հետաքրքրվող ծնողների, տեխնիկական դիզայներների ու ինժեներների համար անհանգստության առիթ են։

Հանրահայտ փաստ է, որ Սթիվ Ջոբսն իր երեխաներին թույլ չէր տալիս օգտվել նմանատիպ տեխնիկայից, և պատահական չէ, որ խոշորագույն ընկերությունների ղեկավարներն իրենց երեխաներին սովորելու են ուղարկում այնպիսի կենտրոններ, ուր տեխնիկա չկա, օրինակ, Ուոլդորֆի և Մոնթեսորիի դպրոցներ։

Շատ ծնողներ հասկանում են, որ այդ ամենուր առկայծող էկրանները վատ են ազդում իրենց երեխաների վրա։ Մենք կարող ենք նկատել ագրեսիվ հիստերիաներ այն պահերին, երբ գադջեթը ձեռքից վերցնում ես, թափառող կենտրոնացում, և այլն։

Իսկ ամենավատն այն է, որ մենք տեսնում ենք երեխաների, ովքեր ձանձրանում են, ապատիկ են և ոչնչով չեն հետաքրքրվում, տեխնիկայից բացի։

Այսօր մենք գիտենք, որ պլանշետները, սմարթֆոններն ու հավելվածները թվային թմրանյութի ձևեր են։ Վերջին հետազոտությունը հայտնաբերեց, որ դրանք ազդում են նաև կենսագործունեության, այդ թվում՝ նաև իմպուլսային վերահսկողության  համար պատասխանատու գլխուղեղի կեղևի վրա այնպես, ինչպես կոկաինը։

Տեխնոլոգիաներն այնպիսի գրգռիչ ազդեցություն են թողնում, որ բարձրացնում են դոֆամին նեյրոմեդիատորի մակարդակը, որն ապահովում է հաճույքի զգացողություն։

Հենց դրանց թողած ադիկտիվ էֆեկտն է պատճառը, որ բժիշկներն ու գիտնականներն էկրաններն անվանում են էլեկտրոնային կոկաիններ կամ թվային հերոիններ։

Զարմանալի չէ, որ մեզ համար այդքան դժվար է երեխաներին կտրել էկրաններից ու նրանց բացատրել, որ գադջեթներից օգտվելու ժամանակը սպառվել է։ Դրան գումարած՝ հարյուրավոր կլինիկական հետազոտություններ ցույց են տալիս, որ էկրաններն ավելացնում են դեպրեսիան, անհանգստությունն ու ագրեսիան և անգամ կարող են հանգեցնել հոգեբանական հետևանքների, որոնց պարագայում վիդեգեյմերը կորցնում է իրականության հետ կապը։

Երբ երեխան հատում է իսկական կախվածության սահմանագիծը, բուժումը կարող է շատ բարդ լինել։ Իրականում շատ մասնագետներ նկատել են, որ ավելի հեշտ է բուժել հերոինային ու մեթամֆետամինային թմրամոլներին, քան վիդեգեյմերներին ու Ֆեյսբուքից ու այլ սոցիալական մեդիայից կախվածություն ունեցողներին։

Եվ դա իսկապես այդպես է։ Մայնքրաֆթ խաղացող ձեր երեխայի ուղեղն այն տեսքն ունի, ասես գտնվում է թմրանյութերի ազդեցության տակ։

Երբ մարդն անցնում է լրիվ կախվածության սահմանը, և էական չէ, թե դա թմրանյութայի՞ն կախվածություն է, թե՞ տեխնիկական, նրան պետք է մաքրել, որ թերապիայի ցանկացած տեսակ էֆեկտիվ լինի։

Տեխնիկայի դեպքում դա նշանակում է լիակատար թվային մաքրում՝ ոչ համակարգիչներին, սմարթֆոններին ու պլանշետներին։

Էքստրեմալ թվային մաքրումը բացառում է անգամ հեռուստացույց դիտելը։ Անհրաժեշտ է 4-6 շաբաթ ժամանակ, որպեսզի գերգրգռված նյարդային համակարգը վերագործարկվի։

Սակայն դա հեշտ խնդիր չէ մեր ընթացիկ տեխնոլոգիական հասարակության մեջ, ուր էկրանները հանդիպում են ամենուր։ Մարդը կարող է ապրել առանց թմրանյութի կամ ալկոհոլի, բայց տեխնոկախվածության դեպքում թվային գայթակղությունները մեզ ամեն տեղ են պատուհասում։

Եվ ուրեմն ինչպե՞ս երեխաներին պաշտպանել այդ սահմանն անցնելուց։ Դա հեշտ չէ։

Բանալին այն է, որ թույլ չտաք ձեր 4,5 կամ 8 տարեկան երեխաների էկրանային խանգարվածությունը։

Դա նշանակում է, որ երեխային Մայնքրաֆթի փոխարեն՝ Լեգո պետք է տալ, իսկ պլանշետների փոխարեն՝ գրքեր, ու սպորտ՝ հեռուստացույցի փոխարեն։ Նույնը պետք է պահանջեք նաև դպրոցից՝ գոնե մինչև ձեր երեխայի 10 տարեկանը լրանալը։

Ազնվորեն ձեր երեխային բացատրեք, թե ինչո՞ւ եք սահմանափակում նրա էկրանային զբաղվածությունը։ Ձեր երեխաների հետ ճաշեք առանց սեղանին որևէ էլեկտրոնային սարք ունենալու, ինչպես անում էր Սթիվ Ջոբսը։

Օգնեք նրանց հասկանալ, որ, եթե նրանք ընկնեն էկրանային ծուղակի մեջ, ինչպես նրանց որոշ ընկերներ, նրանց կյանքի մյուս ոլորտները կարող են տուժել։ Նրանք կարող են չուզենալ բակում խաղալ, գրքեր կարդալ, ավելի քիչ կհետաքրքրվեն գիտությամբ ու բնական նախագծերով, քիչ կշփվեն ընկերների հետ իրական աշխարհում։

Կզարմանաք, սակայն իրականում այնքան էլ երկար ժամանակ չի պահանջվում նրանց համոզելու համար, քանի որ նրանք իրենք էլ են տեսնում այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իրենց ընկերների հետ էկրանների առջև տևական ժամանակ անցկացնելուց հետո։

Զարգացմամբ զբաղվող հոգեբանները հասկանում են, որ երեխաների առողջությունն իր մեջ ներառում է սոցիալական կապեր, ստեղծագործական խաղեր, զարգացնող երևակայություն ու բնության իրական աշխարհի հետ փոխգործակցություն։ Ցավոք, էկրանների գրավիչ աշխարհն արգելակում է զարգացման այդ գործընթացները։

Մենք նաև գիտենք, որ երեխաները հակված են ադիկտիվ էսկապիզմի, եթե իրենց միայնակ, օտար, ոչ օգտակար են զգում ու ձանձրանում են։ Այդպիսով, այդ խնդրի լավագույն լուծումը երեխաների՝ իրական կյանքում ու կենդանի հարաբերությունների մեջ բովանդակալից փորձառություն ստանալու հնարավորությանն աջակցելն է։

Կրեատիվ ակտիվությամբ տարված ու իր ընտանիքին կապված երեխան քիչ հնարավորություն ունի ընկնել թվային երևակայությունների աշխարհը։ Այնպես որ, ձեր երեխայի հետ շատ ժամանակ անցկացրեք ու նրա համար իրական զբաղմունքներ մտածեք, այլապես վիրտուալ աշխարհը նրան գրկաբաց կընդունի։

Երբեք մի կորցրեք զգոնությունը, երեխային միշտ պահեք ուշադրության կենտրոնում։

Ձեր երեխայի առողջ հետաքրքրությունների վերաբերյալ համոզված լինելը, ննջարանում համակարգչի բացակայությունն ու առանց սեղանին տեխնիկայի առկայության երեկոյան ընթրիքը վերոբերյալ խնդիրների հետ չբախվելու երաշխիք են։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Հերոսական պատմություն Գևորգ Չաուշի մասին
Ախտանշաններ, որոնք հուշում են օրգանիզմում մակաբույծների առկայության մասին
Քաղցկեղի զարգացմանը նպաստող գործոն, որը մարդիկ հաճախ են անտեսում
Ի՞նչ է հարկավոր անել խալի վնասվելու դեպքում
Ինչպես է ուժեղ մարդը տարբերվում թույլից․ Ֆրեյդի հստակ մեջբերումը
Սպասքի տեսակներ, որոնք վտանգավոր են առողջության համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Մենք այս նկարը տվել ենք տարբեր IQ ունեցող 50 մարդկանց. նրանցից միայն 7 կարողացան գտնել ՍԽԱԼԸ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ո՞րն է տղամարդուն գայթակղելու ամենապարզ միջոցը
ԹԵՍՏ․ Որքա՞ն ժամանակ ձեզանից կպահանջվի 237 թիվը գտնելու համար
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները
Թեստ․ Հարցեր գիտունիկների համար
Ո՞ր երաժշտությունն է ազդում սեռական մերձեցման տևողության վրա
ԹԵՍՏ․ Պատկերված իրավիճակում ո՞ր վարորդին է թույլատրվում անցնել խաչմերուկը
Անմեղ թվացող սովորություն, որը սպանում է լիբիդոն
ԹԵՍՏ․ Ի՞նչն է ճիշտ, ի՞նչը՝ սուտ․․․
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց