
Բժիշկներն ասում են, որ եթե հիվանդը լյարդի հետ կապված խնդիրներ չունի, առողջ է:
Այդ օրգանը կատարում է ավելի քան 500 գործառույթ:
Ու եթե դրա հյուսվածքները վնասված են, պետք է անհապաղ գործել:
Անանուխը, արևքուրիկը և եղերդը լեղամուղ դեղաբույսեր են:
Ամեն անգամ համեղ թեյ խմելով՝ կանխարգելում եք լյարդի հիվանդությունները:
Ուստի առաջարկում ենք սննդակարգում ներառել լյարդի համար բուժիչ միանգամից մի քանի ըմպելիք:
Անանուխի թեյ
Խորը ամանի մեջ 1 լ ջուր լցրեք: Ջուրը տաքացրեք մարմանդ կրակի վրա: Եռման վիճակի մի հասցրեք:
Ավելացրեք 50 գ անանուխ: Մարմանդ կրակի վրա եփեք ևս 5 րոպե:
Եփուկը վերցրեք կրակի վրայից և թողեք սառչի մինչև սենյակային ջերմաստիճանի:
1 նարնջի և 1 կիտրոնի հյութ քամեք: Երբ ջուրը սառի, ավելացրեք նարնջի և կիտրոնի հյութը: Խառնեք ամենը:
Ավելացրեք 3 ճ/գ մեղր ու ևս մեկ անգամ խառնեք:
Քամեք պատրաստի եփուկը:
Խմեք օրական 1 բաժակ 2 շաբաթ:
Բույսերի խառնուրդով եփուկ
Խառնեք 1-ական ճ/գ արևքուրիկ, երիցուկի, ծիծեռնախոտի ծաղիկներ և մատուտակի արմատ: Ավելացրեք 2 ճ/գ անանուխի տերևներ:
1 ճ/գ այս խառնուրդի վրա 250 մլ ջուր լցրեք:
Խառնուրդը եռացրեք, ևս 5-6 րոպե եռացրեք մարմանդ կրակի վրա:
Քամեք արդեն սառած եփուկը:
Խմեք 1-ական բաժակ ամեն առավոտ և 0,3-ական բաժակ՝ ճաշին և ընթրիքին: Մաքրման կուրսը տևում է 3-4 շաբաթ:
Եղերդի արմատով թուրմ
Խառնեք 2 ճ/գ եղերդի արմատ (Корень цикория) և 2 ճ/գ անանուխ:
Վրան 250 մլ եռացած ջուր լցրեք և ծածկեք կափարիչով:
Թողեք թրմվի 30 րոպե:
Թուրմը քամեք:
Խմեք 0,5-ական բաժակ օրական 2-3 անգամ 3 շաբաթ:
Կարող եք նաև լյարդը մաքրել ոչ թե բույսերի խառնուրդով, այլ բույսերը հերթով եփելով ու խմելով:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ