Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր

Փորափքանքը բավական տարածված խնդիր է, որը սովորաբար պայմանավորված է լինում մարդկանց կենսակերպով ու սննդամթերքի որոշակի տեսակների գործածությամբ:

Այն կարող է բավական տհաճ ու ցավոտ զգացողություններ առաջացնել՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ այս դեպքերում մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել խնդրից:

Գոյություն ունեն փորափքանքի դեմ պայքարի տարբեր դեղամիջոցներ, սակայն կան նաև շատ պարզ ու հասանելի բնական միջոցներ, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում դեղորայքին, սակայն շատ ավելի անվնաս են ու չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն, քանի որ չեն պարունակում վնասակար քիմիական տարրեր։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ արդյունավետ ժողովրդական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել տհաճ զգացողություններից։

  • 1 ճաշի գդալ սամիթի սերմերը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր և մեկ ժամ թրմել։ Ստացված թուրմը քամել, բաժանել երեք մասի և խմել օրական երեք անգամ ուտելուց կես ժամ անց։
  • 1 ճաշի գդալ սամիթի մանրացրած պտուղներին կամ խոտին ավելացնել երկու բաժակ եռման ջուր և երկու ժամ թրմել։ Ստացված թուրմը քամել և խմել օրական երեք անգամ կես բաժակ։ Թուրմը հարկավոր է խմել ուտելուց առաջ գոլ վիճակում։
  • Թրմել ոչ շատ թունդ կանաչ թեյ, ավելացնել 1 թեյի գդալ անանուխի թարմ կամ չորացրած տերևներ, թրմել ևս 15 րոպե և խմել ստացված թուրմը սնվելուց հետո։
  • 1 ճաշի գդալ հոռոմ-սամիթի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 15 րոպե դնել թույլ կրակին, այնուհետև թրմել ևս 45 րոպե։ Ստացված թուրմը քամել, բաժանել երկու մասի և խմել օրվա ընթացքում։
  • Խառնել հավասար քանակությամբ դեղատու եղեսպակի տերևները, անանուխի տերևները, դեղատնային երիցուկի խոտը, խոցված սրոհունդի խոտն ու քիմիոնի պտուղները, այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել 8 ժամ։ Ստացված թուրմը քամել և խմել օրական երկու անգամ կես բաժակ։
  • 1 ճաշի գդալ հոռոմ-սամիթի չորացրած պտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 15 րոպե դնել տաք գոլորշու վրա, այնուհետև թրմել մինչև հեղուկը սառչի։ Ստացված թուրմը քամել և խմել օրական երկու անգամ ⅓ բաժակ։

Այս բաղադրատոմսերը պարզ են, արդյունավետ ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում փորափքանքը պայմանավորված է լինում առողջական լուրջ խնդիրներով, ուստի խնդրի հաճախակի կրկնության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․