Մի փունջ հումոր. Հին ու նոր անեկդոտներ

Like on FB:

Եթե Արևելքում ձեզ զգում եք ինչպես եվրոպացի, իսկ Եվրոպայում՝ ասիացի, ուրեմն` դուք հայ եք:

* * *

Հայը, ռուսը, վրացին գնում են դևի մոտ, դևը ռուսին ու վրացուն ուտումա, հային ասումա.
-ապրես ցավդ տանեմ, էլի կբերես

* * *

Հային ու հրեային դատում են, վերջում դատավորին 15 տարի ազատազրկման են դատապարտում:

* * *

Ուսուցչուհին հարցնում է աշակերտին.

– «Ես գեղեցիկ եմ». սա ո՞ր ժամանակն է:

– Անցյալ, տիկին Անթառամ:

* * *

Մի գյումրեցի կին, ավտոբուսից իջնելով, ընկերուհուն համար տոմս է վերցնում.

-Ծաղիկ, տոմս չառնիս:

Ծաղիկը իջնում է հաջորդ կանգառում, նրա ետևից` մի խումբ անտոմս ուղևորներ:

Գյումրեցի վարորդը զայրանում է.

-Ծաղիկմ տոմս առան, բուկետմ մարդ իջան:

* * *

Վանեցու կինը հիվանդանում է: Երկար ժամանակ մտածում են` իրանք կբուժեն, էլ բժշկի վրա փող չծախսեն: Բայց, տեսնելով, որ կնոջ վիճակը գնալով վատանում է, ամուսինը որոշում է գնա բժիշկ կանչի ու տնից դուրս գալիս ասում է.

– Կնի՜կ, որ զգաս մեռնում ես, լամպը կհանգցնես:

* * *

… – Ինձ մի սպանեք, ես 6 երեխա ունեմ, կին, զոքանչ` տանս… մեքենայիս վարկերը դեռ չեմ մուծել բանկին… Այսինքն` լավ, է … սպանեք:

* * *

Հայը, ռուսը, վրացին ու իտալացին մեքենայով տեղ են գնում, մեկ էլ ես հայը քաշում կանգնում է, էս իտալացուն մեքենայից հանում, գցում է դուրս ու ասում է․

-Արա գնա ստեղից, դու սաղ անեկդոտը փչացնում ես:

* * *

Դևը բռնում է հային, թուրքին, վրացուն, թուրքին ու վրացուն ուտում է, իսկ հային տանում է սաունա… Որովհետև հայը աղջիկ է լինում…

* * *

Կինը ամուսնուն կանչում է ննջարան.

– Սիրելիս, վերնազգեստս հանիր:

– Շատ լավ…

– Կրծկալս էլ հանիր:

– Շատ լավ…

– Վարտիքս էլ հանիր:

– Շատ լավ…

– Դե, մեկ էլ չտեսնեմ` իմ հագուստները հագնես…

***

Փողոցում մարդիկ նկատում են, որ մեկը մի կնոջ ուզում է ցած գցել 4-րդ հարկից: Ներքևից բղավելով նրան ամոթանք են տալիս.

– Բա անհարմար չե՞ս զգում, կնոջդ ուզում ես վերացնել:

– Կինս չի, զոքանչս է,- արդարանում է տղամարդը:

– Մի դրան նայեք, դիմադրում էլ է….

* * *

Բժշկի մոտ.

– Վալոդ, այսօրվանից քեզ չի կարելի ոչ ծխել, ոչ խմել, ոչ կանանց հետ հանդիպել:

– Բժիշկ ջան, բայց չէ՞ որ ես տղամարդ եմ…

– Կարող ես շարունակել սափրվելը…

* * *

Մի կին իր փոքրիկի հետ բարձրանում է ավտոբուս: Վարորդը.

– Վա՜յ, էս ինչ տգեղ երեխա է:

Կինը վրդովված նստում է և սկսում բողոքել կողքի տղամարդուն.

– Էս ինչ օրի հասանք, բարձրանում ես ավտոբուս` վարորդը վիրավորում է…

– Ի՞նչ եք ասում, նա հասարակական աշխատող է, իրավունք չունի նման բան անելու:

– Չգնա՞մ` բողոքեմ…

– Անպայման գնացե՛ք, կուզե՞ք` տվեք ձեր կապիկին բռնեմ…

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
ԹԵՍՏ․ Լավ գիտե՞ս հայերեն ուղղագրություն՝ դե ասա «Ր, թե՞ Ռ»
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
8 ազդանշան, որոնց միջոցով աչքերը զգուշացնում են առողջական խնդիրների մասին
Թեստ․ Կարծում եք հայերեն լավ գիտե՞ք, ապա փորձեք կռահել ճիշտ տարբերակը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում