
Միլիոնավոր կանայք ամեն օր թարթիչներին սևաներկ են քսում՝ ցանկանալով հայացքն ավելի տպավորիչ դարձնել։
Բայց պարզվում է, որ մեր օրերում սևաներկն աստիճանաբար դուրս է մղվում շատ կանանց կոսմետիկայի պարագաների շարքից։
Ո՞րն է դրա պատճառը։ Փորձենք պարզել zNews-ի հետ միասին։
Առաջին պատճառն այն է, որ կոսմետիկա արտադրող շատ ընկերություններ իրենք են դադարում ներառել այն իրենց տեսականու մեջ։ Եվ դա արդեն շատ բան է ասում։ Իրականում կոսմետիկա արտադրող ընկերությունները 100 տարուց ավելի այդպես էլ չկարողացան այնպիսի սևաներկ ստեղծել, որն իրոք կկատարեր իր բոլոր խոստումները։ Սևաներկերի գովազդային ցուցանակների վրա պատկերված աղջիկներն ակնհայտորեն արհեստական թարթիչներով են, մի՞թե այդ ընկերությունների մենեջերները կարծում են, թե մարդիկ մինչ օրս հավատում են այդ նկարներին։
Արդյունքում այն ծառայությունները, որոնք օգնում են հասնել թարթիչների «գովազդային» տեսքին և զգալիորեն կրճատում են առավոտվա շպարվելու ժամանակը, գնալով ավելի պահանջված են դառնում։ Այսօր դա ոչ միայն թարթիչների երկարացումն է, որի տասնյակ տարբերակներ ձեզ կառաջարկեն գեղեցկության սրահներում, այլև կլորացումը, լամինացիան և անգամ կոլագենացումը։
Իսկ նրանք, ովքեր ցանկանում են շքեղ տեսք ունենալ հենց այս պահին՝ առանց առանձնակի ծախսերի, գնում են մոտակա խանութն ու դնովի մատչելի թարթիչներ գնում։
Երկրորդ պատճառն այն է, որ այս ապրանքը թանկ հաճույք է հենց արտադրողների համար։ Օրինակ Glossier ապրանքանիշն ավելի քան բաղադրատոմս է փորձարկել, մինչև գտել է իր համար կատարյալ տարբերակը։
Շատերը հիմա նախընտրությունը տալիս են թարթիչների լամինացմանը։ Այն թե ժամանակ է խնայում, թե հնարավորություն է տալիս գեղեցիկ տեսք ունենալ անգամ լողավազանից դուրս գալուց հետո, քանի որ անգամ ջրակայուն սևաներկերը շատ ժամանակ չեն համապատասխանում այդ նկարագրությանը։
Շատ դիմահարդարներ այսօր շպարի հետաքրքիր տարբերակներ են ստեղծում, որոնցում աչքերի վրա շեշտը դրվում է ստվերաներկի, փայլերի և մատիտի օգնությամբ, բայց ոչ սևաներկի։
Եվ վերջին, բայց շատ կարևոր գործոնն էլ անվտանգությունն է։ Սևաներկը կարող է վնասել աչքերը և բորբոքում առաջացնել։ Բացի այդ, ստվերաներկի ամենօրյա օգտագործումը զգալիորեն բարակեցնում է թարթիչները։
Անպայման ուշադրություն դարձրեք սևաներկի բաղադրությանը, որպեսզի բաղադրիչները որակյալ լինեն կամ բնական։ Շատ սևաներկեր վտանգավոր բաղադրիչներ են պարունակում՝ տեխնիկական ածխածին կամ երկաթի օքսիդ, կոնսերվանտներ, թարթիչները ծածկելու համար թաղանթ առաջացնելու պոլիմերներ և այլն։ Նաև ուշադրություն դարձրեք սևաներկի վրա նշված պիտանելիության ժամկետին։ Պետք չէ օգտագործել այն, եթե բացելուց հետո 3 ամիս անցել է, քանի որ այնտեղ կարող են վնասակար մանրէներ բազմանալ։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին