![](https://znews.am/wp-content/uploads/2021/12/7-31-17-how-i-got-this-body-katy-hamilton-1-504x270.jpg)
Նիհարելու համար առաջին հերթին անհրաժեշտ է կամքի ուժ, համառություն:
Այս աղջիկը՝ Քեթի Համիլթոնը, կարող է օրինակ ծառայել շատերին:
Նա կարողացել է նիհարել 34 կիլոգրամ:
Այն բանից հետո, երբ աղջիկը համալսարան ընդունվեց, քննությունների պատճառով շատ էր հուզվում և անընդհատ ուտում էր:
Արդյունքում 3 տարվա ընթացքում նա գիրացել էր 30 կիլոգրամից ավելի:
Նրա հիմնական սնունդը կազմում էին ֆասթֆուդն ու գազավորված ըմպելիքները:
Համալսարանն ավարտելուց հետո, երբ վերադարձավ հայրենի քաղաք, նկատեց մարդկանց հայացքները, որոնք զարմացած էին նրա արտաքինի վատթարացմամբ:
Քեթին ամոթից որոշեց փոխել կյանքը:
Նրա առաջին քայլը եղավ սննդից գազավորված ըմպելիքի բացառումը:
Արդյունքը երկար չսպասեցրեց:
Որոշ ժամանակ անց նրան հաջողվեց նիհարել 34 կիլոգրամ:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ