Այս ցեղում ամուսնու մահվանից հետո կինը պարտավոր է մեկ շաբաթ անընդմեջ սեռական հարաբերություններ ունենալ մահացածի եղբոր հետ. ինչո՞ւ

Ֆրաֆրա․ այսպես է կոչվում հերթական տարօրինակ ավանդույթներով աֆրիկյան ցեղը, որում ամուսնու մահվանից հետո կինը պարտավոր է մեկ շաբաթ անընդմեջ սեռական հարաբերություններ ունենալ մահացածի եղբոր հետ։ Ինչո՞ւ։ Պատասխանն իրոք որ անսպասելի է։

Ֆրաֆրա ցեղը, որ համարվում է աֆրիկյան ամենահայտնի ցեղերից մեկը, ունի իր ընտանեկան ավանդույթները։ Այստեղ ընտանիք ասելով նկատի ունեն ոչ միայն տան անդամներին, այլ նաև բոլոր հնարավոր հարազատներին ու բարեկամներին, ովքեր կարող են չապրել նույն տանիքի տակ, բայց մնան ընտանիքի անդամ, ու նրանց կարծիքը չափազանց կարևորվի բոլորի համար։

Այս ցեղում հաճախ է պատահում, որ յուրաքանչյուր ընտանիք, բացի իր ընդունված աստվածներից, տան պատին է ամրացնում նաև ցեղի ավագ մահացածների պատկերները ու նրանց աստծո պես պաշտում, քանի որ ցեղում ընդունված է, որ մահացածներն ավելի մեծ ուժ ունեն, քան ողջ մարդիկ, ու նրանք կարող են օրհնել ընտանիքն ու ընտանիքի անդամներին։

Եթե որևէ ընտանիքում սրբապատկերներ չկան, ապա այդ ընտանիք չի ցանկանա գնալ ցեղի որևէ աղջիկ, քանի որ կմտածի, որ ընտանիքն իր հովանավորը չունի։

Հետաքրքիր մի ավանդույթ ևս։ Ցեղում ընդունված է, որ մահացածի գերեզմանին չի կարելի առհասարակ այցելել, հատկապես այն մարդիկ չպետք է նման բան անեն, ովքեր չափազանց կապված են եղել մահացածի հետ։ Սա արվում է նրա համար, որ հանկարծ մահացածի հոգին ողջերին ևս իր հետ չտանի այն աշխարհ, քանի որ ցեղում հավատում են, որ մահացածի հոգին, եթե կարոտի իր մտերիմներին, կարող է նման բան անել։

Ամենատարօրինակ ավանդույթը, սակայն, թերևս այն է, որ այստեղ ընդունված է, որ մահացած տղամարդու կինը մեկ շաբաթ շարունակ պետք է սեռական հարաբերություններ ունենա մահացածի եղբոր հետ։ Եթե մահացածը հարազատ եղբայր չունի, ապա նա կարող է անկողին կիսել նրա ամենամոտ հարազատի հետ, ով դեմ չէ «այդպիսի բեռ» վերցնել իր ուսերին։ Ինչո՞ւ է նման բան արվում։

Բանն այն է, որ ցեղում հավատում են, որ մահանալուց հետո տղամարդու հոգին չի լքում դեռ մեր աշխարհը։ Մահվան առաջին օրերը սեղան նստելիս մահացածի համար ևս հաց են դնում։ Մի քանի օր անց արդեն, եթե կինը որոշում է կայացրել, որ պետք է նոր կյանք սկսի, ապա պարտավոր է անցնել մաքրման հատուկ արարողակարգի միջով։

Մաքրման արարողակարգը ենթադրում է, որ կինը պետք է սեռական կապ ունի տղամարդու ամենամոտ եղբոր կամ հարազատի հետ։ Ըստ ընդունված ավանդույթի՝ դրա միջոցով կնոջ մարմինն ամբողջովին մաքրվում է իր ամուսնու թողած հետքերից, և նա արդեն կարող է նոր կյանք սկսել ու ամուսնանալ ուրիշի հետ, եթե կամենա։

Մեկ շաբաթ շարունակ սեռական հարաբերություն ունենալուց հետո արդեն կինն իրեն համարում է ազատ, սակայն այն կանայք, ովքեր հրաժարվում են այդ արարողությունից, պարզապես զրկվում են ազատությունից այնքան ժամանակ, մինչև որ արարողությանը մասնակից չլինեն։

Ցեղում սա ամոթալի չեն համարում և վստահեցնում են, որ հենց այս արարողությունն է շատ կանանց մարմինը մաքրում չար ոգիների ազդեցությունից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Թևատակերի հատվածում ցավի 7 հիմնական պատճառները
Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2025 թվականին
Թեստ․ Ստուգիր հայերենիդ իմացությունը մեզ հետ
Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
21 հրաշալի միտք և աֆորիզմ մայրիկների մասին
Նար-Դոսի՝ հոգին տակնուվրա անող 20 մտքերը, որոնցից հետո կցանկանաս նորից ու նորից սիրել
Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց