Ինչպե՞ս իդեալական տեսք ունենալ առանց կոսմետիկայի. 12 բյութի-հնարքներ, որոնց մասին պետք է իմանան բոլոր աղջիկները

zNews-ը ներկայացնում է 12 քայլ խնամված արտաքինի համար:

1. Փայլող դեմք

Դեմքի գույնն ավելի առողջ դարձնել կօգնի երիցուկով թեյը: Միջոցի համար անհրաժեշտ կլինի 1 ճ. գ. երիցուկ և 1 բաժակ եռացած ջուր: Թեյը պատրաստիր և 30 րոպեով թող տերմոսի մեջ, որ թրմվի:

Հետո քամիր, մի քիչ սառեցրու և 1 թ. գ. մեղր ավելացրու: Ըմպելիքը խմիր ամեն օր առավոտները փոքր կումերով քաղցած վիճակում: 2 շաբաթ անց դեմքիդ մաշկն իդեալական տեսք կունենա:

2. Երկար և խիտ թարթիչներ

Ապակե տարայի մեջ խառնիր հավասար քանակի գերչակի, նուշի, քնջութի և կռատուկի յուղեր: Խառնուրդին վիտամին Е ավելացրու: Յուղը չոր թարթիչներիդ քսիր, թող գիշերը և առավոտյան մնացորդները լվա տաք ջրով: 2 շաբաթ անց արդյունքը կզգաս:

3. Ազատվիր փխրուն մազերից և դյուրաբեկ ծայրերից

Փխրուն մազերից և դյուրաբեկ ծայրերից ազատվելու համար հարիր ձվի դեղնուց և կես բաժակ սովորական յոգուրտ առանց հավելումների: Ավելացրու 1 ճ. գ. գերչակի և կոկոսի յուղեր, 1 ճ. գ. ավոկադոյի կամ ժոժոբայի յուղ: Ամենը լավ խառնիր: Դիմակը քսիր թաց մազերիդ, պոլիէթիլենային գլխարկ դիր: Մեկ ժամ անց մազերդ լավ լվա:

4. Ձեռքերը կնոջ այցեքարտն են

Ձեռքերի մաշկը փափկեցնելու համար քո սիրելի ձեռքի քսուքից մի քիչ խառնիր նույնքան քացախի: Քսիր ձեռքերիդ ամեն օր քնելուց առաջ, մի քանի շաբաթ անց կզգաս, որ ձեռքերդ հարթ և փափուկ են դարձել:

5. Պայքար պեպենների և պիգմենտային բծերի դեմ

Մի քանի միջոց կա: Դանդաղ, բայց ադյունավետ է կտրտած մաղադանոսը, վրան եռացած ջուր լցրու: Թող կես ժամ թրմվի և քամիր: Օրական 3 անգամ սրբիր դեմքդ և մարմինդ:

Պեպեններից արագ ազատվել կօգնի նաև կիտրոնի հյութը և խիտ թեյը: Այս լուծույթով օրական 2 անգամ սրբիր դեմքդ և մեկ շաբաթ անց պեպենները պակաս նկատելի կդառնան:

6. Հարթ և փայլուն մազեր

Մազերի ամրացման համար բլենդերով հարիր բանան և 1 ճ. գ. ձիթապտղի յուղ: Ավելացրու 2 թ. գ. մեղր և 1 ճ. գ. յոգուրտ առանց հավելումների:

Բոլոր բաղադրիչները լավ խառնիր մինչև համասեռ զանգված ստացվի: Դիմակը քսիր թաց մազերիդ և կես ժամ անց լավ լվա ջրով:

7. Վերացնում ենք մաշկի ցանը և գրգռվածությունը

Ալոեի հյութով լոսյոնի համար խառնիր 100 գ. ալոեի հյութ, 3 ճ. գ. եռացած ջուր և 3 ճ. գ. սպիրտ:

Այդ լոսյոնով ամեն օր սրբիր դեմքիդ և պարանոցիդ մաշկը, թող 10 րոպե: Վերջում մնացորդները լվա տաք ջրով և դեմքիդ խոնավեցնող քսուք քսիր:

8. Ամրացնում և սպիտակեցնում ենք եղունգները

Պետք է կիտրոնով վաննա անել: Դրա համար կիտրոնը կիսում ենք 2 մասի, ամեն կեսի մեջ մտցնում մատները, պահում 15 րոպե:

9. Վերացնում ենք շուրթերի ճաքճքածությունը

Պատրաստիր դիմակ թթվասերից և գազարի հյութից (հավասար քանակի): Քսիր շուրթերիդ և լվա 7 րոպե անց:

10. Սպիտակեցնում ենք ատամները

Ակտիվացված ածխի փոշով խոզանակով մաքրիր ատամներդ, արդյունքը կնկատվի արդեն 1 շաբաթ անց: Այս միջոցի համար ատամի առանձին խոզանակ օգտագործիր:

11. Վերացնում ենք աչքերի տակի կապտուկները

Կպահանջվի 1 բաժակ սառը կաթ և 2 կտոր բամբակ: Բամբակը թրջիր կաթի մեջ և դիր աչքերիդ տակ:

12. Իդեալական սանրվածք

Որպեսզի մազերը չէլեկտրականանան, ափերդ թրջիր հանքային ջրով և շոյիր մազերդ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)