Ինչո՞ւ չի կարելի երեխային կարդալ սովորեցնել վաղ տարիքում

Երկու–երեք տարեկանում կարդալ կարողացող երեխան ծնողների հպարտությունն է։

Իհարկե, փոքրիկ հրաշամանուկով պարծենալը հաճելի է։

Բայց արդյո՞ք դա պետք է երեխային, ճի՞շտ է արդյոք ծանրաբեռնել նրա ուղեղը երկու–երեք տարեկանից։

Այսօր zNews-ը կպատմի երեխայի վաղ զարգացման առանձնահատկությունների մասին և կբացատրի, թե ինչով կարող է դա ավարտվել։

Վաղ զարգացման առանձնահատկությունները

Վաղ զարգացումը նորաձև է։ Սակայն ու՞մ է դա ավելի անհրաժեշտ, երեխային, թե՝ ծնողին։

Շատ ծնողներ գտնում են, որ երեխային պետք է հնարավորինս շուտ կարդալ սովորեցնել։ Մեկի կարծիքով դա բարձր ինտելեկտի ցուցանիշ է, մյուսին հանգիստ չի տալիս հարևանուհու երեխան, որն ավելի շուտ կարդալ էր սովորել, քան խոսել։ Պատճառները տարբեր կարող են լինել, բայց դրանից էությունը չի փոխվում։

Միայն թե երեխայի հետագա հանճարեղությունը որևէ կերպ կապված չէ վաղ կարդալու հետ։ 2-3 տարեկան երեխայի համար գլխավորը աշխարհը ճանաչելն ու ազատ խաղային ձևով զարգանալն է։

Ընդհանուր առմամբ տառերն ընդամենը ավելորդ ինֆորմացիա են վաղ տարիքի համար։ Աշխարհում այնքան բան կա, որ երեխան պետք է յուրացնի մինչև երեք տարեկանը։

Մինչև յոթ տարեկանը ուղեղի՝տառերը ճանաչելու համար պատասխանատու հատվածները դեռևս զարգացած չեն։ Եթե դրանք ակտիվորեն սկսենք գործի դնել նախքան ճիշտ ժամանակը, հնարավոր է ուղեղի այլ հատվածներ վնասենք։ Ստացվում է, որ որոշակի հմտությունների զարգացումը, ինչպես օրինակ կարդալն է, հնարավոր է լինում ինտելեկտի և շփման հմտությունների նվազեցման հաշվին։

Իհարկե, եթե երեխան ինքն է ձգտում կարդալ և վայրկենապես հիշում է այբբուբենը, դրան խոչընդոտել պետք չէ։ Միշտ կան երեխաներ, որոնք այդ հարցում տաղանդավոր են։ Այդ դեպքում պետք է այն զարգացնել, սակայն ուժով ստիպել երեխային պետք չէ։

Դա ստիպողաբար անելով հնարավոր է երեխայից շատ ավելի կարևոր բաներ գողանանք։ Օրինակ, բնական զարգացման այդ կոպիտ խախտումը կարող է ազդել խոսքի նորմալ զարգացման վրա։ Կխախտվի երեխայի խոսքի բնական ընկալումը, ձայնակրկնօրինակումը և արտասանությունը։

Ստացվում է, որ ձախ կիսագունդը գողություն է անում աջից, իսկ դա մարդու ստեղծագործական և հուզական կողմն է։ Երաժշտական լսողություն, նկարելու հմտություններ, ռիթմի և սոցիալիզացիայի զարգացում. ահա թե ինչ են ծնողները գողանում երեխայից՝ ստիպելով նրան կարդալ վաղ հասակում։

Փորձել իհարկե կարելի է, դրանից ոչ մի վատ բան չի պատահի։ Սակայն պետք է միանգամից հասկանալ, արդյո՞ք դա ստացվում է երեխայի մոտ, թե՝ ոչ։ Եթե ոչ, ապա թողեք որ նա լիովին վայելի իր մանկությունը։

Կարդալ ու գրել սովորելու համար երեխան դեռ ժամանակ կունենա։ Դրա համար նրանք մի տարի պատրաստվում են մանկապարտեզում իսկ հետո էլ սովորում են դա դպրոցում։ Ի դեպ, փորձը ցույց է տալիս, որ կարդալու հմտությունները միանման են լինում թե նրանց մոտ, ովքեր շուտ են սկսել կարդալ, թե նրանց մոտ, ովքեր միայն դպրոցում են սովորել կարդալ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․