Բացահայտելով Մալենայի ընտանիքը

Like on FB:

BRAVO.amը սկսում է նոր խորագիր, որի շրջանակում հայտնի հայերը կխոսեն իրենց ընտանիքի անդամների մասին, կբացահայտեն` նրանց ով լինելը:

Այսօր կպատմենք, թե դերասանուհի Աննա Մանուչարյանը հայտնի որ երաժշտի դուստրն է, ինչու չընտրեց ծնողների ուղին եւ ապագայի ինչ պլաններ ունի իր աղջիկը:

Մայրս` Արմենուհի Մարտիրոսյանը, մանկավարժ է եւ արդեն 35 տարի աշխատում է դպրոցում` որպես ուսուցչուհի:

Հայրս` Վյաչեսլավ Մանուչարյանը, կլառնետահար է, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր: Նվագում է Ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբում, դասավանդում է Երեւանի կոնսերվատորիայում եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:

Եղբայրս` Հայկ Մանուչարյանը, մասնագիտությամբ երաժիշտ է, ավարտել է Երեւանի կոնսերվատորիայի կլառնետի բաժինը, բայց ֆանտաստիկ դաշնակահար է, ստեղծագործում է, գործիքավորում: Մեր հայտնի շատ արտիստներ կատարում են հենց իր ստեղծագործությունները:

Աղջիկս` Արփին, որոշել է ընտրել թավջութակահարուհու մասնագիտությունը, նաեւ հաճախում է պարի. պաշտում է պարելը, իսկ դպրոցում սովորում է գերազանց:

Ես նախ` ավարտել եմ կոնսերվատորիայի վոկալ բաժինը, տարիներ անց էլ շատ նուրբ դիվանագիտությանս շնորհիվ կարողացել եմ ուսում ստանալ նաեւ Թատերական ինստիտուտում. դժվար եմ ստացել ծնողներիս համաձայնությունը, քանի որ սկզբնական շրջանում ոգեւորված չէին այդ մտքով, բայց կյանքի բերումով այնպես ստացվեց, որ մասնագիտացա նաեւ այս ասպարեզում, եւ փառք Աստծո: Շնորհակալ եմ նրանց, որ չխոչընդոտեցին:

Աղբյուրը՝ Bravo.am

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են
Հայազգի փոքրիկ տղան գրավում է աշխարհը․ Նրա գաղտնի սենյակը, նոր զենքը և քիմիական փորձը (Video)
Կչեղարկվի՞ Սնուփ Դոգի երևանյան համերգը․ երգչի թիմը հայտարարություն է տարածել (Photo)
Տեղեկություններ Թաղավարդից
ՀԶՈՐ ԱՌԱԿ. Հայրը որդուն տվեց մեխով լի պարկն ու ասաց՝ երբ կզայրանաս, մի մեխ խփիր գերանին․․․
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել հայ հեղինակների հայտնի ստեղծագործությունները
Կարեն Ջավալյանը `Քյոխը, հրաժարվել է զենքը վայր դնել
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ Կկարողանա՞ք գտնել նրան 5 վայրկյանում

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Ամեն բանում մեկ անձ է մեղավոր և Մոսկվայում գիտեն նրա անունը». Քսենիա Սոբչակը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին (Video)
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ
Ինչպես են բերման ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
Ինչպես է բերետավորը հարվածում կնոջը (Video)
Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին
Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում
Ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել ամուսիններին, հետո՝ ծնողների հետեւից եկած որդուն
Իշխանությունը թալանեց մեր հաղթանակները. Լևոն Քոչարյան (Video)