Ինչպես տան պայմաններում մաքրել ականջը կուտակված ծծմբից

Ականջի արտաքին լսողական անցուղին սխալ կամ հազվադեպ մաքրելու հետևանքով ականջի ծծումբը կուտակվում է, ինչը կարող է դառնալ ականջախցանի առաջացման պատճառ:

Այս խնդիրը հաճախ ուղեկցվում է քորով, ականջներում աղմուկով և ցավոտ զգացողություններով, ուստի նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անպայման միջոցներ ձեռնարկել:

Ականջի ծծմբախցանի առաջացումից խուսափելու համար հարկավոր է պարզապես հետևել հիգիենայի պարզ կանոններին, սակայն խնդիրն այն է, որ ոչ բոլորին է հաջողվում ճիշտ մաքրել ականջները:

Հայտնի է, որ ակնջային ծծումբը շատ կարևոր պաշտպանական գործառույթ է կատարում, սակայն երբեմն այն չափազանց շատ է արտազատվում, ինչի հետևանքով կարող է ծծմբախցան առաջանալ:

Սա կարող է դառնալ լսողության վատացման և անգամ դրա կորստի պատճառ, ուստի խնդիրը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

Սովորաբար նման դեպքերում հարկավոր է անպայման դիմել բժշկին կամ կիրառել հատուկ դեղամիջոցներ, որոնք օգնում են լավ մաքրել ականջները, սակայն կա նաև մի ժողովրդական միջոց, որը նույնքան արդյունավետ է և շատ ավելի պարզ: Այս մեթոդը հատկապես արդիական է այն դեպքերում, երբ հիվանդանոց գնալու կամ մասնագետի հետ խորհրդակցելու հնարավորություն չկա:

Ականջները կուտակված ծծմբից հեշտությամբ մաքրելու համար անհրաժեշտ է ընդամենը երկու բաղադրիչ՝ սպիտակ քացախ և սպիրտ: Այս համադրությունը տարրալուծում է ականջային ծծումբն ու թույլ է տալիս հեշտությամբ մաքրել լսողական անցուղին: Բացի այդ, այն օժտված է նաև ախտահանիչ հատկություններով, ինչն օգնում է խուսափել տարատեսակ վարակներից:

Անհրաժեշտ է խառնել մեկ ճաշի գդալ սպիտակ քացախն ու կես գդալ սպիրտը, ավելացնել նաև մեկ թեյի գդալ եռացրած (ոչ տաք) ջուր, լավ խառնել, այնուհետև կաթոցիկով 1-2 կաթիլ կաթեցնել ականջի մեջ ու սպասել մոտ մեկ րոպե: Հարկավոր է ուշադիր լինել և գլուխը մի փոքր թեքել, այլապես հեղուկը դուրս կհոսի:

Այս պրոցեդուրան կարելի է կրկնել շաբաթական առավելագույնը 2 անգամ: Եթե խնդիրը չի լուծվում, ապա հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ լուրջ խցանման դեպքում միայն բժիշկը կկարողանալ մաքրել լսողական անցուղին:

Այս պրոցեդուրայից բացի կան նաև այլ՝ ավելի մեղմ պրոցեդուրաներ, որոնք նույնպես շատ արդյունավետ են: Օրինակ՝ կարելի է ականջների մեջ մանկական յուղ կամ ջրի ու ջրածնի պերօքսիդի խառնուրդ (1:1 հարաբերակցությամբ) կաթեցնել: Սակայն ամեն դեպքում հարկ է հիշել, որ տան պայմաններում նման պրոցեդուրաներ անցկացնելիս հարկավոր է շատ զգույշ լինել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ. Իսկ Ձեզ ծանո՞թ են այս ասացվածքները
Բազմագիտակության թեստ՝ ուղեղը մարզելու համար
Իմաստուն առակ․ «Ջուր խմիր այնտեղից, որտեղից ձին է խմում․․․»
Ի՞նչ հերթականությամբ են վարորդները անցնելու բարդ խաչմերուկը
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ․ Ստուգիր հայերենիդ իմացությունը մեզ հետ
Ինչու են երբեմն մարմնի վրա առանց պատճառի կապտուկներ հայտնվում
Շառլ Ազնավուրի ամենադիպուկ 15 մտքերը, որոնք կսովորեցնեն ապրել
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց