Ի՞նչ տեղի կունենա Ձեր օրգանիզմի հետ, եթե ամեն օր 1 ձու ուտեք

Մենք սովոր ենք լսել, որ ձուն խոլեստերինով հարուստ սնունդ է, որը ծանր է լյարդի համար։

Շատ մարդիկ նույնիսկ ամբողջովին բացառում են դրա օգտագործումը սննդակարգից՝ անհանգստանալով առողջության համար։

Այսօր, դիետոլոգների հետազոտության համաձայն, ձուն անհրաժեշտ ու պարտադիր սնունդ է մարդու սննդակարգում։

Միայն շաքարախտով ու ալերգիայով տառապող մարդիկ պետք է սահմանափակեն դրա օգտագործումն իրենց սննդակարգից։

Իսկ մյուսների համար այս սննդամթերքն անգին է, և ահա թե ինչու.

Ի՞նչ տեղի կունենա օրգանիզմիդ հետ, եթե ամեն օր 1 ձու ուտես

1. Ձուն հեշտամարս սննդամթերք է։ Ձվի սպիտակուցն օրգանիզմը մարսում է 98 տոկոսով։ Սա նոր բջիջների կազմավորման համար հրաշալի կառուցող նյութ է։ Ձվի օգտագործումը կարևոր է մկանային աճի և առողջ մակարդակում դրա պահպանման համար։

Օրական մեկ ձվի օգտագործումը կօգնի նիհարել։ Սնուցող սպիտակուցային այս սննդամթերքը նպաստում է արագ հագեցմանը, ախորժակի նվազեցմանը և նյութափոխության լավացմանը։ Ձուն հատկապես օգտակար է նախաճաշին։ Սա կօգնի օրգանիզմում կարգավորել սովի հորմոնը (գրելին), չչարաշահել սնունդն ու հրաշալի ինքնազգացողություն ունենալ։

2. Ձուն հարուստ է վիտամիններով։ Ձուն վիտամինների մի ամբողջ համալիր է։ Մեկ ձվի մեջ կարելի է գտնել վիտամին А-ի օրական չափաբաժնի 5 տոկոսը և վիտամին D-ի 10 տոկոսը, ինչպես նաև այնպիսի միկրոէլեմենտներ, ինչպիսիք են ֆոսֆորը, երկաթը, ցինկը, յոդը, ռետինոլը և ռիբոֆլավինը։

Օրական մեկ ձու ուտելու դեպքում կարելի է չանհանգստանալ աչքերի առողջության համար։ Լյուտեին կոչվող հակաօքսիդանտը պաշտպանում է աչքերի մկանները տարիքային դեգեներացիայից, իսկ վիտամին A-ն կանխում օրվա մութ ժամերին «հավի կուրությունից»։

3. Ձուն պաշտպանում է օստեոպորոզից։ Պինդ եփած ձուն ամուր ոսկրեր կերաշխավորի օրգանիզմի համար։ Թույլ ոսկրերի խնդիրը ցավոտ է շատ մարդկանց համար, հատկապես 40-ն անց կանանց համար։ Հարկ է դիմել կանխարգելիչ այս միջոցին՝ առողջության հետ կապված հետագա խնդիրներից խուսափելու համար։

4. Ձուն լավացնում է ուղեղի աշխատանքը։ Ձուն իր մեջ խոլին է պարունակում, որն իսկական սուպերմթերք է ուղեղի համար։ Այն օգնում է լավացնել հիշողությունը, ստեղծագործական մտածողությունը և արագ արձագանքելու կարողությունը։ Մտավոր աշխատանք կատարող մարդկանց համար այս սնունդը պարզապես պարտադիր է։ Եթե երեխան 3 տարեկանից հետո ալերգիա չունի, չափազանց կարևոր է ամեն օր մեկ ձու ուտել ուղեղի զարգացման ու հորմոնալ առողջ ֆոն ունենալու համար։

5. Ձուն նվազեցնում է աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը։ Ձվի օգտագործումից արյան մեջ խոլեստերինի մակարդակը չի բարձրանա։ Խոլեստերինը ձվի մեջ հավասարակշռված է դրա մեջ առկա ֆոսֆատիդների շնորհիվ։ Ֆոսֆատիդները խանգարում են անոթներում աթերոսկլերոտիկ սկավառակների առաջացմանը։

Խորհուրդ է տրվում եփած ձու ուտել առանց բուսական կամ սերուցքային յուղի։ Սա 100 տոկոսով կպաշտպանի օրգանիզմը լյարդի խնդիրներից։

Ուշադրություն դարձրեք. ձվի բարակ կեղևը հուշում է ձվի սննդային ցածր արժեքի մասին։ Սակայն ձվի գույնը ձվի որակի հետ կապված չէ։ Իսկ թե ինչ տարբերություն սպիտակ և շագանակագույն հավկիթների միջև՝ կարող եք կարդալ այստեղ

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)