Ինչպես պատրաստել «Թվիքս» տնային պայմաններում

Այսօր առաջարկում ենք միասին պատրաստել բոլորիս շատ սիրելի «Թվիքս» քաղցրավենիքը տնային պայմաններում։

Այն համով չի զիջում իր հայտնի օրիգինալ տարբերակին, սակայն օգտագործելու ենք ամենապարզ և բնական բաղադրիչները։

Անհրաժեշտ բաղադրիչներ`

  • Ալյուր – 1 բաժակ
  • Շաքարավազ – 2 ճ․գ․
  • Թթվասեր – 2 ճ․գ․
  • Խտացրած կաթ – 380 գրամ
  • Կարագ – 110 գրամ
  • Ձու – 2 հատ
  • Աղ – 0,2 թ․գ․
  • Կաթնային շոկոլադ – 200 գրամ

Պատրաստման եղանակը`

1․ Սպիտակուցներն առանձնացրեք դեղնուցներից։ Ալյուրը մաղեք թասի մեջ, ավելացրեք շաքարավազն ու աղը։ 80 գրամ սառեցված կարագը դանակով կտրատեք։

2․ Այնուհետև աստիճանաբար ավելացրեք խառնուրդով ալյուրը՝ անընդհատ դանակով կարագի հետ մանրելով․ պետք է խոշոր փշուրներ ստացվեց, ավելացրեք դեղուցը և ձեռքերով խմոր հունցեք։

3․ Ավելացրեք թթվասերը, շարունակեք հունցել։

4․ Ուղղանկյու ձևամանի մեջ յուղաթուղթ փռեք և մեջը հավասարաչափ հարթեցրեք խմորը։ Ձևամանը 30 րոպեով դրեք սառնարանը։ Թխեք 180 ստիճան տաքացված ջեռոցում 15-20 րոպե։

5․ Երբ խմորը բաց ոսկեգույն դառնա, հանեք ջեռոցից։ Մինչ այն սառչում է, պատրաստեք կարամելը։ Խտացրած կաթը լցրեք հաստ պատերով կաթսայի մեջ, վրան ավելացրեք մնացած կարագը։

6․ Եփեք խտացրած կաթը՝ խառնելով սիլիկոնե բահիկով, մինչև բաց կարամելային գույն կստանա։ Այսպես եփեք մոտ 20 րոպե, այն պետք է թանձրանա և ձգվող դառնա։

7․ Պատրաստի կարամելը զգուշությամբ քսեք խմորի վրա։ Հարթեցրեք և թողեք սառչի։ Ջնարակի համար շոկոլադը կտրատեք և դրեք տարայի մեջ։

8․ Հալեցրեք ջրային բաղնիքի վրա՝ բահիկով խառնելով՝ մոտ 3 րոպե։ Երբ շոկոլադը ամբողջովին կհալչի, լցրեք կարամելի շերտի վրա։ Աղանդերը 2 ժամով դրեք սառնարանը։

9․ Սառչելուց հետո կտրատեք և մատուցեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․