Օղին օգտակար է առողջության համար. գիտնականների հետազոտությունների արդյունքները

Նախկինում օղին առավելապես օգտագործվում էր բժշկության մեջ և ավելի պակաս՝ հաճույքի համար։

Սակայն միաժամանակ անցյալի խմիչքն այնքան էլ նման չէր մերօրյա օղուն։

Այն տարբերվում էր մի շարք հատկանիշներով. արտադրության տեխնոլոգիա, հոտ, համ ու թնդություն։

Նախկինում խմիչքի մեջ սպիրտի պարունակությունն առավելագույնը 14% էր, իսկ թնդությունը կարգավորում էին բնական խմորմամբ։

Այսօր օղին աշխարհում ամենահայտնի ոգելից խմիչքներից մեկն է, սակայն դա չի նշանակում, որ այն կորցրել է առողջության համար իր բոլոր դրական հատկանիշները։

Քիչ քանակությամբ օղու օգտագործումը որոշ բարենպաստ հետևանքներ կարող է առաջացնել։

1. Ախտահանիչ միջոց, հակաթույն և հականեխիչ

Սա հրաշալի ախտահանիչ միջոց է, հակաթույն ու ազդեցիկ հականեխիչ, հատկապես՝ լնդերի և ատամների համար։ Այս սպիրտային խառնուրդը միջատների կամ կենդանիների խայթոցներից հետո պաշտպանում է վարակնեից, ախտահանում է վերքերը։ Օղու հիմքով պատրաստում են թրմօղիներ և բալզամներ, որոնք արագացնում են վերքերի լավացումը։

2. Հակասթրես

Ոչ մեծ չափաբաժինն օգնում է հանգստանալ։ Գիտական տվյալներն ապացուցում են, որ ալկոհոլն օգնում է արագ ու արդյունավետ իջեցնել սթրեսի մակարդակը։ Մեկ փոքրիկ բաժակ օղին օգտակար է նաև քնի բարելավման և ուղեղի հանգստացման համար լարված ու զգացմունքային օրվանից հետո։

3. Մազերի և մաշկի խնամքի միջոց

Մաշկը մաքրող մի շարք միջոցներ ալկոհոլ են պարունակում։ Այն օգնում է մաքրել խցանված ծակոտկենները, իսկ գլխի մաշկին՝ ազատվել տոքսիններից, կանխել թեփը և նպաստել մազերի առողջ աճին։

4. Բուժում է արթրիտը

Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ օղին իսկապես ունակ է օգնելու հաղթահարել ռևմատոիդ արթրիտի ախտանշանները, մասնավորապես շնորհիվ այն բանի, որ այն օգնում է նվազեցնել բորբոքումը։

5. Օգտակար է սրտի համար

Օղին խթանում է արյան հոսքի ավելացումը սրտում, շրջանառության բարելավումը և այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են ինսուլտն ու ինֆարկտը։

6. Նվազեցնում է հիպերտոնիայի առաջացման հավանականությունը

Օղին ևս մեկ առավելություն ունի. այն օգնում է իջեցնել վատ խոլեստերինի մակարդակը, ինչը օգտակար է նաև սիրտ-անոթային համակարգի առողջության համար։

7. Անզգայացնող և հակաբիոտիկ

Ավանդական բժշկության մեջ օղին հաճախ կիրառվում է բոլոր հիվանդությունների բուժման համար՝ սկսած թեթև գլխացավերից, վերջացրած մրսածությամբ։ Եթե հարկավոր է իջեցնել մարմնի ջերմաստիճանը, և ձեռքի տակ չկա պարացետամոլ, ապա օգնության կհասնի օղին։

Հարկավոր է ուղղակի օղով թաթախված անձեռոցիկը դնել մեծահասակ հիվանդի ճակատին, կրծքին կամ ոտքերին։

8. Մարսողության խթանիչ

Օղու չափավոր օգտագործումն օգտակար է բորբոքված աղիքի սինդրոմը բուժելու և մարսողությունը բարելավելու համար։

Այս կետերն ամենը չեն. օղին օգնում է նաև բուժել հերպեսը, ինչպես նաև ազատվել ոտքերի տհաճ հոտից։ Կա կարծիք, որ օղին կարող է կանխել նաև Ալցհեյմերի հիվանդությունն ու դիաբետը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
7 արդյունավետ բնական միջոց միզապարկի վարակների դեմ պայքարի համար
Հիվանդություններ, որոնց դեպքում ձմերուկը հակացուցված է
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին
Ո՞րն է ակնեի զարգացման հիմնական պատճառը
4 հետաքրքիր փաստ տեստոստերոնի մակարդակի մասին, որոնք քչերին են հայտնի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
7 դրսևորում, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին
ԹԵՍՏ. Միայն բանիմաց մարդկանց հաջողվում անցնել այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3 – «Սենց բան չկա»
«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը
Առակ․ Կախարդական ջրհորը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք