2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

Խոլեստերինը ճարպանման նյութ է և համարվում է այն հիմնական բաղադրիչներից մեկը, որոնք օգնում են մարմնին տեղծել առողջ բջիջներ ու հորմոններ արտազատել:

Սա շատ կարևոր նյութ է, սակայն դրա մակարդակի բարձրացումը կարող է շատ վտանգավոր խնդիրների, այդ թվում՝ սրտի հիվանդությունների ու գլխուղեղի կաթվածի զարգացման պատճառ դառնալ:

Սա պայմանավորված է նրանով, որ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում դրա մասնիկները կուտակվում են անոթներում և հանգեցնում են խցանման՝ խանգարելով արյան շրջանառությունը: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է վերահսկողության տակ պահել խոլեստերինի մակարդակն ու խուսափել դրա բարձրացումից:

Արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը վերահսկողության տակ պահելու համար մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին կանոնավոր բուժզննում անցնել, ինչը թույլ կտա ժամանակին հայտնաբերել խնդիրն ու միջոցներ ձեռնարկել՝ կանխելով խոլեստերինի բարձր մակարդակի հետևանքով մի շարք օրգանների աշխատանքի վատթարացումը։

Կանոնավոր բուժզննումն այս խնդիրը հայտնաբերելու լավագույն միջոցն է, քանի որ սովորաբար այն ակնհայտ դրսևորումներ չի ունենում, սակայն այնուամենայնիվ օրգանիզմի տված ախտանշանների նկատմամբ ուշադիր լինելու դեպքում խոլեստերինի բարձր մակարդակը կարելի է հայտնաբերել նաև առանց բժշկական հետազոտության։

Մասնագետների խոսքով՝ արյան մեջ խոլեստերինի չափազանց բարձր մակարդակի մասին կարող են հուշել վերջույթների ցավերը, ինչպես նաև գլխացավերը, որոնք տարածվում են ծոծրակի հատվածում:

Ինչպես նշում են բժիշկները, նման ցավերը կարող են պայմանավորված լինել անոթներում խոլեստերինի կուտակումներով, իսկ ինչ վերաբերում է վերջույթների ցավին, ապա այս դեպքում ցավը կարող է ուղեկցվել նաև ծակծկոցով:

Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կանոնավոր բուժզննում անցնել ու վերահսկողության տակ պահել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․