Ինչպես պատրաստել բարակ ծակոտկեն ՍՈՒՊԵՐ նրբաբլիթներ

Ինչպես պատրաստել նրբաբլիթներ, որոնք չեն կպչի թավայից և շատ բարակ ու ծակոտկեն կլինեն։

Այս հարցը շատ տնտեսուհիների է մտահոգում։

Այսօր zNews-ը իր ընթերցողների հետ կկիսվի մի բաղադրատոմսով, որը ձեզ կօգնի ստանալ հենց այն բարակ ու ծակոտկեն նրբաբլիթները, որոնց մասին այդքան երազում էիք։

Իսկ մինչ այդ մի քանի խորհուրդ՝ ինչպես անել, որ բլիթները թավային չկպչեն։

Լավագույն տարբերակն իհարկե հատուկ բլիթների համար նախատեսված թավա գնելն է։

Հաճախ այն կատարյալ տափակ է և ունի չկպնող ծածկույթ ու ցածր եզրեր։

Ինչպես հայտնի է, նրբաբլիթները մեծ քանակությամբ յուղ չեն սիրում, այդ պատճառով առաջին լավ տաքացնելը կարող է չօգնել և առաջին բլիթը լավ չի ստացվի։

Երկրորդ արդյունքն արդեն պետք է որ ընդունելի լինի։

Իսկ եթե ոչ՝պետք է թավան եռացնեք և հետևյալ գործողությունները կատարեք․ տաք թավայի մեջ մի քանի ճաշի գդալ աղ լցրեք, լավ տարածեք և թողեք շիկանա։

Մի քանի րոպե պահեք կրակի վրա, հետո աղը թափեք, թավան լվացեք և կրկին փորձեք։

Դրանից առաջ բուսայուղ քսեք կամ խոզի ճարպ։

Այս անգամ պետք է լավ ստացվի։

Ինչ վերաբերում է նրբաբլիթների բարակությանը․ եթե ուզում եք, որ դրանք շատ բարակ լինեն և չպատռվեն, գաղտնի բաղադրիչն այստեղ օսլան է։

Խառնեք այն ալյուրի հետ։

Իսկ եթե նաև հատուկ չկպչող թավա ունեք, ապա դրանք գերբարակ կստացվեն։

Իսկ հիմա բաղադրատոմսը։

Անհրաժեշտ բաղադրիչներ

• 4 ձու

• 4 ճ․գ․ շաքարավազ

• 4 ճ․գ․ բուսայուղ

• 1 փաթեթ վանիլին

• 1 պտղունց աղ

• 2 բաժակ կաթ

• 1 բաժակ եռման ջուր

• 2 ճ․գ․ օսլա

• 2բաժակ ալյուր

Պատրաստման եղանակը

1. Առաջին հերթին հարեք ձվերը, շաքարավազը, աղն ու վանիլինը, ավելացրեք կաթը և բուսայուղը և լավ խառնեք։

Ավելացրեք եռացրած ջուրը, օսլան և աստիճանաբար լցրե ալյուրը՝ խառնելով։

Խմորը պատրաստ է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․