Ո՞վ չի երազում գանձ գտնել:
zNews-ը ներկայացնում է 10 գանձ, որոնք սպասում են, որ իրենց գտնեն:
1. Ֆորեսթ Ֆենի գանձ

1988 թ. Վիետնամական պատերազմի վետերան և գանձ որոնող Ֆորեսթ Ֆենին քաղցկեղ ախտորոշեղին, նա գանձերով իր սնդուկը թաքցրեց քարքարոտ լեռներում: Արդյունքում Ֆենը հիվանդությունը հաղթահարց, հետո հրապարակեց 9 հուշում բանաստեղծության տեսքով և խոստացավ, որ գանձը գտնողը 1 մլն կստանա:
2. Հոլանդացի Շուլցի գանձը

Հոլանդացի Շուլցը 1920-ական թթ. գանգսթեր էր Նյու-Յորքում, ով բնակչությանն այն ժամանակ արգելված սպիրտային խմիչք մատակարարեց և շատ փող վաստակեց: Նա 5-9 մլն դոլար հորեց լեռներում (Էզոպուս Կրիկ գետում կամ անտառում):
3. Ջոն Դիլինջերի գանձը

Ջոն Դիլինջերը Մեծ ընկճախտի ժամանակաշրջանի ամենահայտնի գանսգթերն էր: Նա և նրա ավազակախումբը մեղադրվում էին 24 բանկ կողոպտելու համար: Շշուկների համաձայն՝ Դիլինջերը գաղտնի թաքստոց էր պատրաստել Վիսկոնսինի անտառներում՝ 200 000 դոլարով ճամպրուկ:
4. Կապիտան Քիդի գանձը

Կապիտան Ուիլյամ Քիդը Հնդկական օվկիանոսի ամենահայտնի ծովահեններից էր, և երբ մահապատժի ենթարկվեց 1701 թ., իր բոլոր գաղտնիքները տարավ գերեզման, այդ թվում՝ իր ֆլագմանական նավի և կողոպտված գանձերի գտնվելու վայրը: Նշվում է, որ նավը գտնվում է մոտավորապես Մադագասկարի մոտ՝ հատակին:
5. «Նուեստրա Սենյորա դե Ատոչա» նավի գանձը

«Ատոչան» հայտնաբերվեց 1985 թ. գանձի մի մասով՝ 500 մլն դոլար արժողությամբ, բայց մնացած մասը դեռ հայտնաբերված չէ:
6. «Սան-Միգել» նավի գանձը

1715 թ. ոչ մեծ նավատորմ ուղևորվեց Նոր Աշխարհից Իսպանիա՝ գանձերով: Նավատորմը խորտակվեց: Պարզվեց 7 նավերից 6-ի գտնվելու վայրը: «Սան-Միգելը» չգտնվեց:
7. Իռլանդական թագի թանկարժեք զարդերը

1907 թ. Դուբլինի ամրոցի Բեդֆորդ աշտարակի գրադարանից անհետացան իռլանդական թագի թանկարժեք զարդերը:
8. Չինգիզխանի գանձը

Համարվում է, որ Չինգիզխանի գերեզմանը լիքն է Մոնղոլական կայսրության աննկարագրելի հարստությամբ: Խանի գերեզմանը փնտրում են Ռուսաստանում, Ղրղըզըստանում, Մոնղոլիայում:
9. Լիմայի գանձը

1820 թ. կապիտան Ուիլյամ Թոմփսոնը պետք է գանձեր տեղափոխեր Պերուից Մեքսիկա: Համարվում էր, որ բեռնատար նավում կար 1000 ադամանդ, թանկարժեք քարերի 200 սնդուկ և 113 ոսկե արձան՝ ընդհանուր 350 տոննա քաշով: Փոխարենը՝ Թոմփսոնն ուղևորվեց Խաղաղ օվկիանոսի Կոկոս կղզի և թաքցրեց գանձը, որը մինչ օրս գտնված չէ:
10. Ջոն արքայի թանկարժեք զարդերն ու գանձը

Անգլիայի թագավոր Ջոնը շատ գանձեր թաքցրեց: Վարկածներից մեկի համաձայն՝ գանձերը թաղված են Լոնգ-Սաթթոնի (Լինքոլնշիր կոմսություն) մերձակա ճահիճներում:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
